«Մկրտիչ Լիլոյան»–ի խմբագրումների տարբերություն

հայ լրագրող
Content deleted Content added
Նոր էջ «Լիլիոյան Մկրտիչ Հովհաննեսի [9.1.1913] Կաղզվան (Կարսի մարզում)— 30.10.1944,Տիմոշոարա, Ո֊ումինիա], սովետական...»:
(Տարբերություն չկա)

14:07, 13 փետրվարի 2015-ի տարբերակ

Լիլիոյան Մկրտիչ Հովհաննեսի [9.1.1913] Կաղզվան (Կարսի մարզում)— 30.10.1944,Տիմոշոարա, Ո֊ումինիա], սովետական լրագրող, հրապարակախոս: ՍՄԿԿ անդամ 1935-ից: Ավարտել է Մոսկվայի Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիան, «Պրավդայի» խմբագրությանն առընթեր թղթակիցների պատրաստման միամյա դպրոցը (1939), կուսակցական բարձրագույն դպրոցի ժուռնալիստիկայի ֆակուլտետը (1941): Աշխատակցել է Սովինֆորմբյուրոյին որպես Մերձմոսկովյան մարզի (1941), Հարավային (1942), Ուկրաինական առաջին (1943) ռազմաճակատների թղթակից: Նրա գրչին են պատկանում ավելի քան 870 ակնարկ, ինֆորմացիոն նյութեր և հոդվածներ: Լիլոյանն զոհվել է Հայրենական պատերազմում, թաղվել Բելգրադի Վուկու Կարադժիչիի անվան զբոսայգում: Լիլոյանի մասին հուշերով հանդես են եկել նրա մարտական ընկերները՝ Կ. Սիմոնովը, Ս. Բորզենկոն, Ի. էրենբուրգը, Լ. Կալինինը, Բ. Պոլևոյը, Վ. Կիրսանովը, Գ. Բորյանը և ուրիշներ: Լիլոյանն պարգևատրվել է մարտական 9 շքանշանով և մեդալներով:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։