«Կարիմ Բենզեմա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 36.
=== Լիոն ===
 
Բենզեման 9 տարեկան էր, երբ հայտնվեց [[Օլիմպիկ Լիոն|Լիոն]] ֆուտբոլային ակումբի վերապատրաստման համակարգում և 17 տարեկանում արդեն դարձավ այդ թիմի լավագույն խաղացողներից մեկը՝ խաղաշրջանում խփելով 30-ից ավել գնդակ: [[2004]] թվականի [[դեկտեմբեր]]ին Կարիմը սկսեց խաղալ Օլիմպիկի հիմնական կազմում, [[2005 թվական]] թվականիի [[հունվար]]ի 15-ին [[Ֆրանսիա]]յի առաջնության ժամանակ սեփական Ժերլան մարզադաշտում դարձավ դուբլի հեղինակ: Այդ խաղում Բենզեման կատարեց գոլային փոխանցում Բրիան Բերգունիոյին, որն այդ պահին համարվում էր Կարիմից նախընտրելի երիտասարդ խաղացող: Կա մի պատմություն, ըստ որի՝ երբ Կարիմը մտել է հանդերձարան, այնտեղ նստած են եղել Էրիկ Աբիդալը, Ջովանի Էլբերը, Սիլվեն Վիլտորը, [[Մայքլ Էսսյեն]]ը, [[Ֆլորան Մալուդա]]ն և Մամադու Դիարան: Ըստ լիոնական մի բարի ավանդույթի՝ թիմի յուրաքանչյուր նոր խաղացող պետք է մի քանի խոսք ասի իր նոր խաղընկերներին: Երբ հերթը հասավ Կարիմին, փոխարենը նեղանալու Էլբերի, Վիլտորի և Դիարայի կատակներից՝ նա սահմանափակվեց այս խոսքերով. «Մի՛ ծիծաղեք: Ես այստեղ եմ, որպեսզի զբաղեցնեմ ձեր տեղը»<ref>[http://fr.fifa.com/world-match-centre/news/newsid/604/499/index.html Benzema, 20 ans et déjà tout d’un grand]</ref>: Չնայած Բենզեման [[Եվրոպա]]յի սկսնակ խաղացողների չեմպիոնն էր՝ ակումբը չէր շտապում նրան ընդգրկել հիմնական կազմ, և նա այդ խաղաշրջանում խաղաց ընդամենը 6 խաղ:
 
[[Պատկեր:Karim Benzema 17586.jpg|thumb|200px|left|Բենզեման Լիոնի մարզումների ժամանակ]]
Տող 42.
Իր կարիերայի սկզբում Բենզեմային համեմատում էին Դավիդ Տրեզեգեի հետ պաշտպանությունը շրջանցելու իր ունակության համար, սակայն շուտով Բենզեման արժանացավ [[Զինեդին Զիդան]]ի հետ համեմատմանը<ref>[http://www.newsru.co.il/arch/sport/04feb2008/benzema909.html The People: Կարիմ Բենզեման դարձավ «Չելսիի» առաջնային նպատակ]</ref>:
 
2005-2006 թվականների մրցաշրջանում Բենզեման Ֆրանսիայի առաջնությանը բացեց հաշիվը իր գնդակով: Խաղի վերջին րոպեներին նա վշտացրեց «Այաչոյի» դարպասապահին: Այս խաղաշրջանում նա խաղաց 13 խաղ և խփեց մեկ գնդակ: Կարիմի դեբյուտը եղավ [[ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա|Չեմպիոնների լիգա]]յի խմբային փուլի խաղի ժամանակ ընդդեմ Ռուսենբուրգի: Այդ խաղում Բենզեման բացեց հաշիվն իր եվրոգնդակով:
 
2006-2007 թվականների մրցաշրջանում Բենզեման դարձավ «Լիոնի» հիմնական հարձակվողը: Նա խաղաց 21 խաղ և խբեց 5 գնդակ: Ֆրանսիայի առաջնության հաջորդ մրցաշրջանում խբեցխփեց 20 գնդակ, դարձավ լավագույն ռմբարկու և իր թիմի առաջնորդներից մեկը: Մամուլում հայտնվեց տեղեկություն Բենզեմայի նկատմամբ հետաքրքրվածության մասին [[Ռեալ Մադրիդ]]ի, [[Յուվենթուս]]ի, և [[Չելսի ՖԱ|Չելսի]]ի կողմից, բայց Կարիմը հայտարարեց, որ չի ցանկանում լքել Լիոնը, որի հետ նախատեսում էր հաղթել Չեմպիոնների լիգան<ref>[http://www.lyoncapitale.fr/index.php?menu=05&article=3264 Benzema veut gagner la Ligue des Champions avec l’OL]. {{ref-fr}} Lyon Capitale: Հոկտեմբերի 30, 2007 թվական</ref><ref>[http://www.soccer.ru/news/44359.shtml Բենզեման չի լքում «Լիոնը»], Soccer.ru, նոյեմբերի 9 2007 թվական</ref>: Ֆրանսիայի առաջնության 2008-2009 մրցաշրջանում Կարիմը 36 խաղում խփեց 17 գնդակ: «Լիոնի» կազմում Բենզեման 146 խաղում խփեց 66 գնդակ:
 
=== Ռեալ Մադրիդ ===