«Բարդուղիմեոսյան գիշեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 1.
[[Պատկեր:Francois Dubois 001.jpg|մինի|Բարդուղիմեոսյան գիշերվա սպանդը]]
'''Բարդուղիմեոսյան գիշեր''' ([[Ֆրանսերեն|ֆր.]]՝ ''massacre de la Saint-Barthélemy'' - ''Սուրբ Բարդուղիմեոսի սպանդը''), [[Կալվինականություն|հուգենոտների]] զանգվածային սպանդը [[1572]] թվականի [[Օգոստոսի 24|օգոստոսի 24]]-ի գիշերը, որն իրականացվեց Սուրբ Բարդուղիմեոսի օրվա նախաշեմին [[Ֆրանսիա|Ֆրանսիայում]]: Ըստ տարբեր գնահատականների՝ զոհվեց շուրջ 30.000 մարդ<ref> [[ԲԵՀԲ]]-ի ''«Բարդուղիմեոսյան գիշեր»'' հոդվածում ասվում է [[Փարիզ|Փարիզում]] 2000 սպանվածների և ամբողջ [[Ֆրանսիա|Ֆրանսիայում]]՝ շուրջ 30 հազար սպանվածի մասին </ref>:
Ավանդաբար համարվում է, որ ''Բարդուղիմեոսյան գիշերը'' հրահրվել է [[Եկատերինա Մեդիչի|Եկատերինա Մեդիչիի]]՝ ֆրանսիական թագավոր [[Կառլոս IX Վալուա|Կառլոս IX]]-ի մոր կողմից, իր իտալացի խորհրդատուների մատուցմամբ, որոնցից էին [[ Ալբեր դե Գոնդի|Ալբեր դե Գոնդին]] և [[ Լոդովիկո Գոնզագա|Լոդովիկո Գոնզագան]]: Այս փաստը չի ապացուցվել որևէ պատմաբանի կողմից: ''Ամենայն հավանականությամբ դա ծրագրված գործողություն էր [[Գիզեր|Գիզերի]] և [[Իսպանիա|Իսպանիայի]] թագավոր [[Ֆիլիպ II (Իսպանիայի թագավոր)|Ֆիլիպ II]]-ի կողմից'' <sup>աղբյուրը նշված չէ</sup>{{փաստ}}: Սպանդը տեղի ունեցավ թագավորի քույր Մարգարիտայի և բողոքական [[ Հենրիխ Նավարսկի|Հենրիխ Նավարսկու]] ամուսնությունից 6 օր անց, որի առիթով ամենահարուստ և երևելի հուգենոտներից (կալվինականներ) շատերը մեծամասամբ հավաքվել էին [[Փարիզ|Փարիզում]]: Նախճիրը սկսվեց [[1572]] թվականի [[Օգոստոսի 23|օգոստոսի 23]]-ին, Սուրբ Բարդուղիմեոսի օրվա նախաշեմին՝ հուգենոտների ռազմական և քաղաքական առաջնորդ ադմիրալ [[ Գասպար Կոլինյի|Գասպար Կոլինյու]] դեմ կատարված մահափորձից երկու օր անց: