«Աբրահամ Գյուլխանդանյան»–ի խմբագրումների տարբերություն

չ
Առանց խմբագրման ամփոփման
չ
{{Տեղեկաքարտ Անձ
[[File:Abraham-Gyulkhandanyan.jpg|մինի|Աբրահամ Գյուլխանդանյան]]
| ԱԱՀ =
| բնագիր ԱԱՀ =
| background-color = #ededed
| պատկեր = Abraham-Gyulkhandanyan.jpg
| չափ =
| նկարագրում =
| ծննդյան օր = 1875
| ծննդավայր = [[Վաղարշապատ]]
| վախճանի օր = {{ՄՏՏ|1946|1875}}
| վախճանի վայրը = [[Փարիզ]]
| քաղաքացիություն =
| հպատակություն =
| ազգություն =
| ալմա մատեր =
| կրոն =
| ազդվել է =
| ազդել է =
| գրքեր =
| աշխատանք =
| կարողություն =
| մասնագիտություն =
| աշխատավայր =
| ամուսին =
| ծնողներ =
| երեխաներ =
| պարգևներ և մրցանակներ =
| կայք =
| ստորագրություն =Abraham_gyulkhandanyan_signature.jpg
| Վիքիպահեստ =
}}
'''Աբրահամ Գյուլխանդանյան''' ([[1875]], [[Վաղարշապատ]] - [[1946]], [[Փարիզ]]), հասարակական, քաղաքական գործիչ։ [[Հայ Յեղափոխական Դաշնակցություն|ՀՀԴ կուսակցության]] անդամ։
 
Ավարտել է [[Էջմիածին|էջմիածնի]] [[Գևորգյան ճեմարան]]ը, [[1914]] թվականին՝ Յարոսլավլի Դեմիդովյան բարձրագույն վարժարանի իրավաբանական բաժինը։ [[1898]] թվականից զբաղվել է [[Բաքու|Բաքվի]] նավթաշրջանի հայ բնակչության ազգային և սոցիալական պայքարը կազմակերպելու գործով։ 1905-1906 թթ․ հայ-թաթարական ընդհարումների ժամանակ մասնակցել է մարտերին, կազմակերպել [[Գանձակ]]ի հայության ինքնապաշտպանությունը։
 
[[File:Abraham_gyulkhandanyan_signature.jpg|մինի|Աբրահամ Գյուլխանդանյանի ստորագրությունը|left]][[1910]] թվականին ցարական իշխանությունները Գյուլխանդանյանին ձերբակալել են և բանտարկել (մինչև [[1912]] թվականը)։ [[1913]] թվականին մտել է ազգային բյուրոյի կողմից [[Արևմտյան Հայաստան|Թուրքահայաստանում]] բարենորոգումներ անցկացնելու գործին օժանդակող պատասխանատու մարմնի մեջ։ [[1916]] թվականից՝ Բաքվի Հայոց ազգային խորհրդի նախագահ։ [[1918]] թվականին (Ռոստոմի հետ) մասնակցել է Բաքվի հայության դիմադրության կազմակերպմանը։
 
[[1919]] թվականի հունիսին Գյուլխանդանյանը ընտրվել է Հայաստանի Հանրապետության խորհրդարանի անդամ, եղել ներքին գործերի և արդարադատության, [[1920]] թվականին՝ ելևմտական նախարար։ 1920 թվականի [[դեկտեմբերի 2]]ին [[Ալեքսանդր Խատիսյան]]ի հետ ստորագրել է [[Ալեքսանդրապոլի պայմանագիր]]ը։ Խորհրդային իշխանության հաստատումից հետո անցել է [[Թիֆլիս]], [[Կ. Պոլիս]], ապա հաստատվել [[Ֆրանսիա]]յում։ [[Փարիզ]]ում զբաղվել է դաշնակցության դիվանում պահվող ավելի քան 100 հազար վավերագրերի ու փաստաթղթերի կարգավորմամբ։ [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի ավարտին, Փարիզը գերմանացիներից ազատագրելուց հետո, ֆրանսիացի կոմունիստների պահանջով որդու հետ ձերբակալվել է, բանտարկվել ([[1944]] թվականի [[հոկտեմբեր]] - [[1945]] թվականի [[սեպտեմբեր]])։