«Որոտան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 31.
'''Որոտանը''' գետ է, որը անցնում է [[Հայաստան]]ի տարածքով։ [[Սյունիք]]ի մայր գետն է, [[Արաքս]]ի ձախ վտակը։ Սկիզբ է առնում [[Սյունիքի բարձրավանդակ]]ի հյուսիս-արևմտյան լանջերից՝ 3045 մ բարձրության վրա գտնվող [[Խալխա]] լճակից ու հարակից աղբյուրներից, իր մեջ է ընդունում ևս մի քանի մանր լճակներից հոսող առվակների, ինչպես նաև [[Գորայք]] գյուղի աղբյուրների ջուրը, ապա դեպի հարավ-արևելք ուղղությամբ հոսում [[Սիսիան]]ի, [[Գորիս]]ի տարածաշրջանների տարածքով, ներառում [[Հագարի]] [[Աղավնո (գետ)|Աղվանո վտակը]] և [[Միջնավան]] կայարանից միախառնվում Արաքսին։ Երկարությունը 178 կմ է, ՀՀ սահմաններում՝ 119 կմ, ավազանը 5650 կմ<sup>2</sup>, ՀՀ սահմաններում 2300 կմ<sup>2</sup>։
 
Որոտան գետի վրա կառուցված է հիդրոկայանների կասկադ՝ երեք հիդրոկայաններով՝ 404,2 մեգավատ հզորությամբ, տարեկան 1,1 մլրդ կվտ-ժամ էլեկտրաէներգիայի արտադրությամբ, և չորս ջրամբարներով ([[Սպանդարյանի ջրամբար|Սպանդարյանի]], [[Անգեղակոթի ջրամբար|Անգեղակոթի]], [[Տոլորսի ջրամբար|Տոլորսի]], [[Շամբի ջրամբար|Շամբի]])։ Սպանդարյանի ջրամբարից՝ կառուցվել է 22 կմ երկարությամբ [[Արփա-Սևան]] թունելը, որը տարեկան 200 մլն խմ ջուր է տեղափոխում [[Սևանա լիճ]]։
 
Գետի սնումը խառն է, ջրի կեսից քիչ պակաս՝ մոտ 40 տոկոս ստացվում է լճակներից ու աղբյուրներից, որոնք բխում են առավելապես ձախափնյա լանջից, ստորերկրյա ջրերով հարուստ Սյունիքի բարձրավանդակից։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Որոտան» էջից