«Գրքասիրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «մինի|Ցնորված Գրքասերը Գրքասիրություն, գրքասեր - բառացի ՝ սեր գրքերի...»:
(Տարբերություն չկա)

20:14, 8 փետրվարի 2015-ի տարբերակ

Գրքասիրություն, գրքասեր - բառացի ՝ սեր գրքերի հանդեպ:[1] Գրքասեր՝ մարդ, ով հավաքում է հազվադեպ հանդիպող եւ թանկարժեք հրատարակություններ, երբեմն հավաքում են միայն մեկ հեղինակի հրատարակությունների հավաքածուն: Գրքասերը նաեւ գրքերի գիտակ է: Գրքերի կոլեկցյոները հավաքում է ոչ միայն գրքեր, այլեւ պարբերական հրատարակություններ, քրոմոլիտոգրաֆներ, բուկլետներ, կոմիքսներ եւ այլն: Գրքասերների շրջանում հատուկ ժողովրդականություն են վայելում հատկապես հազվադեպ գրքերը: Հատուկ ուշադրության են արժանանում նրբագեղ տառատեսակները եւ նկարազարդումները:

Ցնորված Գրքասերը



Նկարագրություն

Գրքասերների համար հետաքրքրության են արժանի առաջին եւ հեղինակի կյանքի ընթացքում հրապարակված գործերը, ինչպես նաեւ հեղինակների ստորագրությամբ գրքերը: Բայց այս դեպքում սերտորեն միահյուսում է հեղինակների ստորագրությամբ գրքերի հավաքագրումը: Փոքր շրջանառությամբ գրքերը հաճախ գրավում են կոլեկցյոներներին, չնայած որ դրանք միշտ չեն համարվում հազվագյուտ: Ամեն դեպքում գրքերի հազվագյուտ աշխարհում գոյություն ունեն որոշակի կայուն ուղենիշներ: Օրինակ՝ սկզբնաղբյուրները, ալդենները, Էլսեվիերը եւ այլն: Արդեն միջնադարում գրքերը անհատապես էին հավաքում, որի արդյունքում ստեղծվում էին մասնավոր գրադարաններ, մասնավորապես Յարոսլավ Մուդրովի, Իվան Գրոզնիի, Մատյաշ Կորվինի գրադարանները: Արեվմտյան Եվրոպայի երկրներում գրքասիրությունը բժիշկների, Սֆորցանեի եւ այլ հարուստ ու ազնիվ ընտանիքների հետաքրքրություն էր: Առաջին ռուս գրքասեր կայսրը եղել է Պետրոս I-ը: Նրա գրքերի հավաքածուն բաղկացած էր նավաշինության մասին բազմաթիվ գրքերից: Եկատիրինա II-ը ձեռք բերեց Վոլտերի գրադարանը: Ռուսական գրքասերներից կարելի է առանձնացնել Մուսին-Պուշկինին,Բերկովին,Շիլովային, Պոգոդինային եւ այլն: Ֆրանսիացի գրոս Շառլ Նոդեն, ով նույնպես մոլի գրքասեր էր, իր "Գրքամոլը" պատմվածքում (1831) պատկերում էր մի մարդու, ում մտքերը զբաղված էին միայն գրքերով:[2] Գրքասերները մեծ դեր են խաղում հազվագյուտ գրքերի եւ հավաքածուների պահպանման գործում, որոնք մշակութային եւ գիտական արժեք ունեն: Մասնավոր հավաքածուները սեփականատերերի հանձնարարությամբ կամ կտակի համաձայն շատ հանրային գրադարանների հիմքն է: Խորհրդային Միությունում 1974թ-ին ստեղծվեց գրքի սիրահարների Համամիութենական Կամավորական Հասարակությունը, որը իր զարգացման գագաթնակետում միավորում էր 16մլն մարդ, ուներ 200 հազար բաժանմունք եւ 11 հազար մասնագիտացված գրախանութներ: Ռուսաստանում հասարակության ժառանգորդ մի կազմակերպություն էր, որը 1997 թ-ից կոչվեց գրքի սիրահարների Միջազգային Միություն հասարակական միավորումներ: [3]

Գրքասիրություն ծայրահեղ ձեւերը

 
Գնորդ գրախանութում

Բրոկգաուզի եւ Էֆրոնի հանրագիտարանային բառարանում առանձնացվում է գրքասիրության ծայրահեղ տեսակ, ինչպես նաեւ տալիս է նկարագրություն կոլեկցիոներների տեսակի գրքերին՝ որպես գրքամոլ եւ գրքասեր:

Գրքերի երկրպագություն

Սնահավատորեն պաշտում են գիրքը, պատկառանք ցուցաբերում սուրբ եւ աստվածային գրքերի հանդեպ, ինչպես օրինակ Աստվածաշունչը: Ինչպես նաեւ պաշտում են գրքեր, որոնք ենթադրաբար ունեն կախարդական ուժ: Փոխաբերական իմաստով ասած՝ ծայրահեղ աստիճանի կախվածություն գրքերից: [4].

Գրքամոլ

Գիրք հավաքողների տեսակ, ովքեր լինելով ծայրահեղ տարված գիրք հավաքելու իրենց նպատակով եւ իմաստով, անցնում են բոլոր ողջամիտ սահմանները: [4]Մարդ, ով նախ եւ առաջ հետաքրքրված է գրքի արտաքին ասպեկտներով:

Գիրք թաքցնող

Գրքամոլի տեսակ, ում մոտ սեփականատիրոջ զգացումը հասել է աբսուդի: Նա ոչ ոքի թույլ չի տալիս օգտվել իր գրքերից:[4] [5]

Ծանոթագրություններ

  1. Книголюб // Большой толковый словарь русского языка / С. А. Кузнецов. — СПб: Норинт, 1998.
  2. В. А. Мильчина. О Шарле Нодье и его книжных пристрастиях.
  3. История компании
  4. 4,0 4,1 4,2 Книга : Энциклопедия. М., 1999.
  5. Библиотаф

Արտաքին հղումներ