«Զանցանք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Զանցանք''', վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, սոցիալակա...»:
(Տարբերություն չկա)

17:14, 8 փետրվարի 2015-ի տարբերակ

Զանցանք, վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, սոցիալական սեփականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:

Զանցանքը կարող է կատարվել ինչպես դիտավորությամբ, այնպես էլ անզգուշությամբ:

  • դիտավորությամբ կատարված իրավախախտում է համարվում, եթե այն կատարող անձը գիտակցել է իր գործողության կամ անգործության հակաիրավական բնույթը, կանխատեսել է դրա վնասակար հետևանքները և ցանկացել դրանք, կամ գիտակցաբար թույլ է տվել այդ հետևանքների արագացումը:
  • անզգուշությամբ կատարված իրավախախատում է համարվում, եթե այն կատարած անձը կանխատեսել է իր գործողության կամ անգործության վնասակար հետևանքների առաջացման հնարավորությունը, բայց թեթևամտորեն հույս է ունեցել կանխելու դրանք կամ չի կանխատեսել այդպիսի հետևանքներ առաջանալու հնարավորությունները, թեև պարտավոր էր կամ կարող եր կանխատեսել դրանք:

Վարչական պատասխանատվության ենթակա են այն անձինք, որոնց տասնվեց տարին լրացել է մինչև զանցանք կատարելու պահը:

Աղբյուրներ