«Արցախի նախագահ»–ի խմբագրումների տարբերություն

(→‎Բակո Սահակյան: ԱՎԵԼՈՐԴ Է)
'''ԼՂՀ'''-ում կառավարման նախագահ, ինստիտուտը մտցվել է [[1994]]-ի [[դեկտեմբերի 21]] ին ։ Նախագահը հետևում է [[Սահմանադրություն|Սահմանադրության]] պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը։ Նախագահը հանրապետության ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորն է։ Նախագահը հանրապետությունը ներկայացնում է [[միջագգային հարաբերություն]]ներում և իրականացնում արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումը։ Ընտրվում է [[ԼՂՀ]] քաղաքացիների կողմից՝ 5 տարի ժամկետով։ Հանրապետության նախագահ կարող է ընտրվել 35 տարին լրացած, վերջին 10 տարում ԼՂՀ-ում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող ԼՂՀ յուրաքանչյուր քաղաքացի։ Նույն անձը չի կարող ավելի քան 2 անգամ անընդմեջ ընտրվել հանրապետության նախագահի պաշտոնում։ ԼՂՀ Նախագահը Սահմանադրությամբ սահմանված կարգով նշանակում է վարչապետին։ Վարչապետի առաջարկությամբ նշանակում և ազատում է Կառավարության մյուս անդամներին։ Աժ-ին առաջարկում է Գերագույն դատարանի նախագահի և մյուս դատավորների թեկնածությունները, նշանակում առաջին ատյանի, վերաքննիչ ու օրենքով նախատեսված այլ դատարանների նախագահներին և մյուս դատավորներին, դադարեցնում դատավորների լիազորությունները։ Աժ-ին առաջարկում է գլխավոր դատախազի, Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածությունները։ Նշանակում է Արդարադատության խորհրդի 2 իրավաբան անդամներին, կազմավորում է Անվտանգության խորհուրդը և նախագահում այն։ ԼՂՀ նախագահը [[Լեռնային Ղարաբաղի զինված ուժեր|ԶՈՒ]]-ի գերագույն գլխավոր հրամանատարն է, համակարգում է պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում, նշանակում ու ազատում է ԶՈՒ-ի և այլ զորքերի բարձրագույն հրամանատար, կազմը։ Սահմանադրության 100-րդ հոդվածով սահմանված դեպքերում արձակում է Աժ-ն և նշանակում արտահերթ ընտրություններ։ ԼՂՀ ԳԽ-ն [[1994]]-ին ԼՂՀ առաջին նախագահ է ընտրել [[Ռոբերտ Քոչարյան]]ին ,իսկ [[1996]]-ի նոյեմբերին նա վերընտրվել է համընդհանուր ընտրություններով։ [[1997-2000]]-ին և [[2000-2005]]-ին ԼՂՀ նախագահ է եղել [[Արկադի Ղուկասյան]]ը, 2007-ից [[Բակո Սահակյան]]ն է։
 
== Բակո Սահակյան ==
Սահակյան Բակո Սահակի (ծնվել է [[օգոստոսի 30]] [[1960]], [[Ստեփանակերտ]]), [[ԼՂՀ]] նախագահ՝ [[2007]]-ից, վերընտրվել է [[2012]]-ին, գեներալ-մայոր ([[2003]])։ Ավարտել է [[Արցախի պետական համալսարան]]ի իրավագիտության ֆակոլտետը (2003)։ Արցախյան շարժման առաջամարտիկներից ե [[1992-1993]]-ին՝ [[ԼՂՀ պաշտպանության կոմիտե]]ի թիկունքի պետի տեղակալ, [[1994-1995]]-ին՝ ՊԲ թիկունքի շտաբի պետ-դիվիզիայի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ, [[1995-1996]]-ին՝ ՊԲ հրամանատարի արտաքին կապերի բաժնի պետ, [[1996-1997]]-ին՝ լեռնահրաձգային դիվիզիայի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ, [[1997-1999]]-ին՝ [[ՀՀ]] ՆԳ և ԱԱ նախարարների օգնական, [[1999-2001]]-ին՝ ԼՂՀ ՆԳ նախարար, [[2001-2007]]-ին՝ ԼՂՀ ԱԱՊՎ-ի պետ։ [[1992]]-ից մասնակցել է ԼՂՀ ազատագրական մարտերին, ռազմական գործողությունների պլանների մշակման, նախապատրաստման և բանակցային գործընթացների աշխատանքներին։ Պարգևատրվել է ԼՂՀ Մարտական խաչի 1-ին աստիճանի, ՌԴ «Պետրոս Մեծ» 1-ին աստի ճանի շքանշաններով, ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի, «[[Շուշի]]ի ազատագրման համար», «Վազգեն Սարգսյան» և բազմաթիվ այլ մեդալներով։ ՌԴ Անվտանգության, պահպանության և օրինապահպանության հարցերով ակադ-ի իսկական անդամ է։
{{ՀՀ2012}}
 
15 517

edits