«Սանտա Մարիա դել Ֆիորե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 38.
|Commons =
}}
'''Սանտա Մարիա դել Ֆիորեն''' ({{lang-it|La Cattedrale di Santa Maria del Fiore}}), [[Ֆլորենցիա]]յի մայր տաճարն է, որը Ֆլորենտական [[քուատրաչենտոքուատրոչենտո]]յի ճարտարապետության ամենահռչակավոր շինությունն է: Գտնվում է Ֆլորենցիայի կենտրոնում, տաճարի հրապարակում:
 
== Ճարտարապետություն ==
Տող 54.
Տաճարը համարվում է [[Սավանառոլա]]յի քարոզչության վայրերից մեկը, ինչպես նաև այնտեղ տեղի է ունեցել [[Լորենցո Մեդիչի]]ի և նրա եղբայր Ջուլիանոյի վրա [[Սիսկտ IV]] պապի կողմից կազմակերպված մահափորձը: Արդյունքում մահացավ Ջուլիանոն, իսկ Լորենցոյին հաջողվեց պատսպարվել տաճարի պահոցներից մեկում:
== Տաճարի շինարարություն ==
Տաճարը կառուցվել է շուրջ 6 դար, առնվազն վեց ճարտարապետների ղեկավարության տակ: [[Առնոլֆո դի Կամբիո]]ն մշակեց նախագիծը և սկսեց պատերի շինարարությունը: Նա նախագծեց 3 լայն նավերը որոնք վերջանում էին ութակնյան ձև ունեցող գմբեթի տակ, մեջտեղի նավը գտնվում էր Սանտա- Ռեպառատա տաճարի տեղում: [[1302]] թվականին Առնոլֆո դի Կամբիոյի մահից հետո տաճարի շինարարությունը դադարեցվեց շուրջ երեսուն տարով: [[1331]] թվականին վերսկսվեցին շինարարկան աշխատանքները և գլխավոր ճարտարապետ նշանակվեց [[Ջոտտո]]ն, որն էլ բուն տաճարի փոխարեն [[1334]] թվականին սկսեց զանգակատան շինարարությունը: [[1337]] թվականին Ջոտտոն մահացավ,իսկ այդ ժամանակ կառուցված էր դեռ առաջին հարկը: [[1348]] թվականին ժանտախտի պատճառով կանգնեցվեցին բոլոր աշխատանքները:
 
[[1349]] թվականին ճարտարապետն նշանակվեց [[Ֆրանչեսկո Տալենտի]]ն,ով վերջացրեց զանգակատունը, և լայնացրեց տաճարի մակերեսը, նրան հաջորդեց Ջովանի դի Լապո Գինին, ով էլ կամարների միջոցով բաժանեց գլխավոր նավը չորս քառանկյուն հատվածների: Նրանց հաջորդեցին [[Ալբերտո Առնոլդի]]ն, [[Ջովանի դ'Ամբորջո]]ն, [[Ների դի Ֆիորվանտե]]ն և [[Օրկանյա]]ն: [[1375]] թվականին նախկին Սանտա-Ռեպառատան ապատեղակայվեց և շուտով ավարտվեց նավերի շինարարությունը: [[1418]] թվականին մնաց ավարտել միայն գմբեթը, սակայն առաջացան խնդիրներ և նախկինի փոխարեն կառուցվեց Բռունելլսեկիի գմբեթը<ref name=arch>{{cite book | first=Guido | last=Zucconi | year= 1995| title=Florence: An Architectural Guide | publisher=Arsenale Editrice srl | location=San Giovanni Lupatoto, Vr, Italy | isbn=88-7743-147-4}}</ref>: