«Սանտա Մարիա դել Ֆիորե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 42.
== Ճարտարապետություն ==
Այն խաչաձև, եռանավ բազիլիկային տաճար է: Ճարտարապետական տեսանկյունից հատկանշական է նրա գմբեթը, որը կառուցված է [[Ֆիլիպպո Բռունելեսկի]]ի նախագծով,քաղաքի հեռանկարում թվում է թե կարմիր գմբեթը սավառնում է քաղաքի վրայով: Նաև բազմերանգ պոլիքրոմային մարմարյա պանելներից՝ կանաչ՝ [[Պռատո]]յից, վարդագույն՝ [[Մարեմ|Մարեմից]], ներքին երեսպատումը: Դուոմոն նույն ինքը Սանտա Մարիա դել Ֆիորեն նախագծված էր այնպես, որ կարողանար տեղավորել իր մեջ քաղաքի ամբողջ բնակչությունը (շինարարության ժամանակ շուրջ 90000 բնակիչ), այսինքն ծառայելու էր որպես փակ հրապարակ-ապաստարան:
 
=== Տաճարի չափերը. ===
Երկարությունը -153 մետր
*Երկարությունը՝ 153 մետր
Լայնությունը -90մետր
* Լայնությունը՝ 90 մետր
 
Հսկա տաճարը հանդիսացավ յուրօրինակ սահման, որն իր մեջ մարմնավորեց միջնադարյան ճարտարապետական ավանդույթներից անցումը Վերածննդյան շրջանի շինարարական սկզբունքներին:
 
== Պատմություն ==
Դուոմոն կառուցվեց նախկինում այդ վայրում գտնվող [[Սանտա Ռեպառատա]] տաճարի փոխարեն, քանզի վերջինս արդեն հին էր, և չափերով չէր համապատասխանում զարգացող Ֆլորենցիային<ref name="bartlett 36 37">Bartlett, 36&ndash;37; according to Bartlett, the people of Florence continued to call the cathedral by its former name for some time after reconstruction.</ref>: Բացի այդ Ֆլորենցիան չէր ցանկանում հետ մնալ տոսականական տաճարային շինարարությամբ իր մրցակիցներ [[Սիենա]]յից և [[Պիզա]]յից: Այսպիսով Սանտա Մարիա դել Ֆիորեն [[1434]] թվականին՝ շինարարության ավարտից հետո, դաձավ Եվրոպայի ամենամեծ և շքեղ տաճարը. նրանում կարող են տեղավորվել 30000 մարդ: