«Կարիմ Բենզեմա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 50.
]]
Այնուամենայնիվ [[2009]] թվականի [[հուլիսի 1]]-ին Բենզեման 35 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց [[Իսպանիա|իսպանական]] [[Ռեալ Մադրիդ]] ակումբ՝ կնքելով 6 տարի ժամկետով պայմանագիր<ref>[http://news.sportbox.ru/Vidy_sporta/Futbol/Evropejskie_chempionaty/Franciya/BigNews/Futbol-Benzema-pereshel-v-Real Բենզեման տեղափոխվեց «Ռեալ»]</ref>: Ֆրանսիացին պիտի ստանար տարեկան 6.5 միլիոն եվրո: Եթե հանենք 24% հարկերը, կստացվի 5 միլիոն եվրո: «Ռեալ Մադրիդը» ֆուտբոլիստի գործակալին վճարեց տրանսֆերի գումարի 10%-ը: Սա առավելագույն թույլատրելի տոկոսադրույքն էր եվրոպական ֆուտբոլում: Նախկին ակումբը կարող է ստանալ նաև 6 միլիոն եվրո: Դրա համար «Ռեալը» պետք է ամեն տարի՝ սկսած 2013 թվականից մասնակցի [[Չեմպիոնների Լիգա]]յին, իսկ Բենզեման պետք է արժանանա [[Ոսկե գնդակ]]ի «France Football» ամսագրի կողմից և դառնա լավագույն ֆուտբոլիստ [[ՖԻՖԱ |ՖԻՖԱ]]-ի վարկանիշով: Բենզեման դարձավ մադրիդյան ակումբի 4-րդ ձեռքբերումը [[Բրազիլիա|բրազիլացի]] [[Կակա]]յից, [[Պորտուգալիա|պորտուգալացի]] [[Ռոնալդու Կրիշտիանու|Կրիշտիանու Ռոնալդու]]ից և իսպանացի [[Ռաուլ Ալբիոլ|Ռաուլ Ալբիոլից]] հետո: Հուլիսի 9-ին նա պաշտոնապես հանդես եկավ «Ռեալի» կազմում: Հարձակվողի ներկայացումը [[Սանտյագո Բերնաբեու մարզադաշտ|Սանտյագո Բերնաբեու]]ում հավաքել էր մոտ 15-20 հազար հանդիսատես<ref>[http://www.sports.ru/football/17487118.html Բենզեմայի ներկայացումը Սանտյագո Բերնաբեուում հավաքել էր մոտ 15-20 հազար հանդիսատես]</ref>: Կարիմ Բենզեման դարձավ մադրիդյան ակումբի պատմության մեջ 15-րդ ֆրանսիացի ֆուտբոլիստը: Ֆրանսիացի հարձակվողը թիմում ստացավ 11 համարը<ref>[http://www.vzglyad.ru/news/2009/8/30/322575.html Բենզեման «Ռեալում» ստացավ 11 համարը]</ref>:
 
==== 2009-10 մրցաշրջան ====
 
[[Պատկեր:Benzema fait l'avion.jpg|thumb|220px|right|Բենզեման նշում է իր խփած գնդակը]]
 
Նոր ակումբում առաջին խաղը Բենզեման անցկացրեց «Դեպորտիվոյի» հետ հանդիպման ժամանակ: Ռեալը հաղթանակ տարավ 3-2 հաշվով, իսկ Բենզեման այդպես էլ չկարողացավ առանձնանալ և 73-րդ րոպեին փոխարինվեց: Իր առաջին պաշտոնական գնդակը Բենզեման խփել է 3-րդ տուրում, «Խերեսայի» հետ խաղում: Իր առաջին մրցաշրջանի ժամանակ Բենզեման միշտ չէր, որ հայտնվում էր հիմնական կազմում: 26 խաղերից միայն 14-ում է նա ներկայացել հիմնական կազմում և միայն 4-ում մնացել ամբողջ խաղի ընթացքում: Ամբողջ մրցաշրջանում Բենզեման խաղացել է 33 խաղ, խփել 9 գնդակ, որոնցից 8-ը Իսպանիայի առաջնության ժամանակ:
 
==== 2010-11 մրցաշրջան ====
 
[[Ռաուլ Գոնսալես]]ի հեռանալուց հետո [[Կրիշտիանու Ռոնալդու]]ն իրեն է վերցնում 7-րդ համարը, իսկ Կարիմը՝ 9-ը: Գլխավոր մարզիչ [[Ժոզե Մոուրինյո]]յի գալուց հետո իրավիճակը չի փոխվում: Մրցաշրջանի առաջին կեսում Բենզեման չէր հայտնվում հիմնական կազմում և հայտնվում էր դաշտում միայն որպես փոխարինող: Իրավիճակը անմիջապես փոխվում է, երբ հարձակվող [[Գոնսալո Իգուաին]]ը լուրջ վնասվածք է ստանում և չի կարողանում խաղալ երկար ժամանակ: Բենզեման ստացավ հիանալի հնարավորություն դառնալու հիմնական կազմի ֆուտբոլիստ և սկսեց հայտնվել դաշտում խաղի առաջին րոպեներից: 2010 թվականի [[դեկտեմբերի 8]]-ին Բենզմեան Չեմպիոնների լիգայի խաղի ժամանակ ընդդեմ Օսերայի հանդես եկավ իր առաջին հեթ-տրիկով: Երկրորդ հեթ-տրիկը Բենզեման խփեց Իսպանիայի գավաթի ժամանակ 1/8 եզրափակչում «[[Լևանտե (ֆուտբոլային ակումբ)|Լևանտե]]ի» հետ հանդիպմանը: Բենզեման վերջիվերջո ձեռք բերեց Մոուրինյոյի վստահությունը՝ խփելով 10 գնդակ 10 խաղում (այդ թվում 3 դուբլ՝ «[[Մալագա (ֆուտբոլային ակումբ)|Մալագա]]յի», «Ռասինգի» և «Էրկուլեսայի» դարպասներին): Ամբողջ մրցաշրջանում Բեզեման անցկացրեց 48 հանդիպում և խփեց 26 գնդակ:
 
== Ծանոթագրություններ ==