«Հանգստի պոտենցիալ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 23.
 
== Հանգստի պոտենցիալի ձևավորման մեխանիզմը ==
[[Թաղանթաիոնային տեսություն|Թաղանթաիոնային տեսության]] համաձայն ՀՊ-ի առաջացման հիմնական պատճառը [[բջջաթաղանթ|կենսաբանական թաղանթ]]ների [[ընտրողական թափանցելիություննթափանցելիություն]]ն է և [[իոն]]ների անհավասարաչափ բաշխումը թաղանթի երկու կողմերում։
Ֆիզիոլոգիական հանգստի պայմաններում գտնվող [[դրդունակ հյուսվածքներ|դրդունակ]] բջիջների ներբջջային հիմնական կատիոնը [[կալիում]]ն է, որի քանակը 40-50 անգամ ավելի շատ է, քան թաղանթի արտաբջջային մասում։ Արտաբջջային տարածությունում հիմնական կատիոնը [[նատրիում]]ն է, որի քանակը 8-12 անգամ ավելի շատ է այդ նույն իոնի ներբջջային քանակից։ Ներբջջային տարածության հիմնական անիոններն են անօրգանական և օրգանական թթուները։