«Լյուդվիգ վան Բեթհովեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 62.
==== Ուսանողական ճանապարհորդություն դեպի Վիեննա ====
1784 թվականին Նեֆեն Բեթհովենի մասին գրել է. «Անկասկած Բեթհովենը կդառնա երկրորդ [[Ամադեուս Մոցարտ]]ը, եթե շարունակի այնպես, ինչպես սկսել է»<ref>''Beethoven aus der Sicht seiner Zeitgenossen'', hrsg. von [[Klaus Martin Kopitz]] und [[Rainer Cadenbach]], München 2009, Nr.&nbsp;534</ref>: 1784 թվականից կուրֆյուրստ (կայսընտիր իշխան միջնադարյան [[Գերմանիա]]յում) Մաքսիմիլիան Ֆրանցի վրա, ով Մոցարտի հայտնի սիրահար էր, այսպիսի բնորոշումը մեծ ազդեցություն թողեց: 1786 թվականի դեկտեմբերին Բեթհովենը մեկնեց Մաքսիմիլիան Ֆրանցի կողմից հովանավորվող ուսանողական ճանապարհորդության դեպի [[Վիեննա]], որտեղ պիտի դառնար Մոցարտի աշակերտներից մեկը: Երբ Բեթհովենը երեք ամիսո անց հետ էր վերադառնում, նա բազմիցս ընդհատեց իր ճանապարհորդությունը՝ [[Ռեգենսբուրգ]]ում, [[Մյունխեն]]ում և [[Աուսբուրգ]]ում կանգ առնելու համար<ref>Dieter Haberl, ''Beethovens erste Reise nach Wien – Die Datierung seiner Schülerreise zu W.A. Mozart'', in: ''Neues Musikwissenschaftliches Jahrbuch''&nbsp;14 (2006), S.&nbsp;215–255.</ref>: 1787 թվականի մայիսին նա վերադարձավ [[Բոնն]]: Հայտնի չէ՝ արդյոք կայացե՞լ էր նրանց հանդիպումը, թե՞ ոչ, քանի որ որպես օրինակ ծառայած որևէ դասաժամի մասին վկայող ապացույցը բացակայում էր: Կուրֆյուրստը մեծապես հիասթափված էր ճանապարհորդության արդյունքներից<ref>Ludwig van Beethoven, ''Briefwechsel'', Band&nbsp;1, Nr.&nbsp;14</ref>: Ծրագրի ձախողման պատճառներն անհայտ են:
 
==== Վերջին տարիները Բոննում. մեկնումը Բոննից ====
Բոնն վերադառնալիս նա ցավով հայտնաբերեց, որ ընտանիքում որոշ փոփոխություններ են կատարվել: [[Տուբերկուլոզ]]ով հիվանդ մոր վիճակը ծայրահեղ կերպով վատացել էր: Նա մահացավ 1787 թվականի հուլիսի 17-ին: Հայրը գնալով կորցնում էր վերահսկողությունը ալկոհոլի հանդեպ առանց այդ էլ մեծ հակվածության նկատմամբ, այն աստիճան, որ նա այլևս չէր կարող հոգալ իր երեք որդիների համար: 1789 նա ազատվեց ծառայությունից,և Լյուդվիգին՝ որպես նրա մեծ որդու, տրամադրվեց նրա թոշակի մի մասը, ինչով էլ հենց նրան անցավ ընտանիքի ղեկավարի դերը:
 
== Ծանոթագրություններ ==