«Լյուդվիգ վան Բեթհովեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 59.
 
Մաքսիմիլիան Ֆրանցի օրոք ժողովրդավարական մթնոլորտ էր տիրում: Բազմաթիվ երաժիշտներ հանդիսանում էի Բոննի տան անդամներ, ամենից առաջ՝ Նեֆեն: 1785 ովականին հովվապետերի արգելումից հետո նրա բոննյան անդամները հավաքվեցին 1787 թվականին հիմնադրված «Ընթերցանության և հանգստի հասարակության» շուրջ: Բոննի համալսարանում դասավանդող Էուլոգիոս Շնայդերի շնորհիվ Բեթհովենը վաղ շրջանում ծանոթացավ ֆրանսիական հեղափոխական գաղափարներին<ref>Sieghard Brandenburg, ''Beethovens politische Erfahrungen in Bonn'', in: ''Beethoven. Zwischen Revolution und Restauration'', hrsg. von Helga Lühning und Sieghard Brandenburg. Bonn 1989, S.&nbsp;3–50</ref>:
 
==== Ուսանողական ճանապարհորդություն դեպի Վիեննա ====
1784 թվականին Նեֆեն Բեթհովենի մասին գրել է. «Անկասկած Բեթհովենը կդառնա երկրորդ [[Ամադեուս Մոցարտ]]ը, եթե շարունակի այնպես, ինչպես սկսել է»<ref>''Beethoven aus der Sicht seiner Zeitgenossen'', hrsg. von [[Klaus Martin Kopitz]] und [[Rainer Cadenbach]], München 2009, Nr.&nbsp;534</ref>: 1784 թվականից կուրֆյուրստ (կայսընտիր իշխան միջնադարյան [[Գերմանիա]]յում) Մաքսիմիլիան Ֆրանցի վրա, ով Մոցարտի հայտնի սիրահար էր, այսպիսի բնորոշումը մեծ ազդեցություն թողեց: 1786 թվականի դեկտեմբերին Բեթհովենը մեկնեց Մաքսիմիլիան Ֆրանցի կողմից հովանավորվող ուսանողական ճանապարհորդության դեպի [[Վիեննա]], որտեղ պիտի դառնար Մոցարտի աշակերտներից մեկը: Երբ Բեթհովենը երեք ամիսո անց հետ էր վերադառնում, նա բազմիցս ընդհատեց իր ճանապարհորդությունը՝ [[Ռեգենսբուրգ]]ում, [[Մյունխեն]]ում և [[Աուսբուրգ]]ում կանգ առնելու համար<ref>Dieter Haberl, ''Beethovens erste Reise nach Wien – Die Datierung seiner Schülerreise zu W.A. Mozart'', in: ''Neues Musikwissenschaftliches Jahrbuch''&nbsp;14 (2006), S.&nbsp;215–255.</ref>: 1787 թվականի մայիսին նա վերադարձավ [[Բոնն]]: Հայտնի չէ՝ արդյոք կայացե՞լ էր նրանց հանդիպումը, թե՞ ոչ, քանի որ որպես օրինակ ծառայած որևէ դասաժամի մասին վկայող ապացույցը բացակայում էր: Կուրֆյուրստը մեծապես հիասթափված էր ճանապարհորդության արդյունքներից<ref>Ludwig van Beethoven, ''Briefwechsel'', Band&nbsp;1, Nr.&nbsp;14</ref>: Ծրագրի ձախողման պատճառներն անհայտ են:
 
== Ծանոթագրություններ ==