«Ֆաթիմյան խալիֆայություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 45.
 
== Պատմություն ==
Ֆաթիմյանների խալիֆայությունը կազմավորվել է [[Հյուսիսային Աֆրիկա]]յի Իֆրիկիա (այժմ՝ [[Թունիս]]) նահանգում, որտեղից Ֆաթիմյանները դուրս են մղել [[Աղլաբիներ]]ին ([[800]]-[[909]]), գրավել [[Մաղրիբ]]ը, ՍիկիլիաՍիցիլիա կղզին։ Մուիզզ խալիֆայի օրոք, [[969]] թվականին, Ֆաթիմյանները նվաճել են [[Եգիպտոս]]ը, հիմնել Կահիրեն ( {{lang-ar|القاهرة‎‎}}՝ հաղթական ), որը [[973]] թվականից դարձել է Ֆաթիմյանների խալիֆայության մայրաքաղաքը։ Ազիզ խալիֆայի ([[975]]-[[996]]) օրոք Ֆաթիմյանների խալիֆայությունը տարածվել է [[Ատլանտյան օվկիանոս]]ից մինչև [[Ասորիք]] և [[Հիջազ]]։
[[Պատկեր:Cairo Citadel2.jpg|մինի|ձախից|Կահիրե]]
 
Ազիզ խալիֆան հանդուրժող քաղաքականություն է վարել [[քրիստոնյա]]ների և [[հրեա]]ների հանդեպ, որոնցից նշանակվել են [[վեզիր]]ներ։ Սակայն նրա որդի ալ-Հաքիմը ([[996]]-[[1021]]) դաժանորեն հալածել է քրիստոնյաներին, քանդել եկեղեցիները։ Հաքիմը սպանվել է ապստամբության հետևանքով։ Նրա որդու ժամանակ երևացել են պետության քայքայման առաջին նշանները, որոնք նկատելի էին արդեն Մուսթանսիր խալիֆայի ([[1035]]-[[1034]]) օրոք։
 
Ֆաթիմյանները կորցրել են իրենց տիրույթները Մաղրիբում, [[Սիկիլիա]]յում (այն նվաճել են նորմանները)։ [[1062]] թվականին Ֆաթիմյանների պահակազորի [[թյուրք]] զինվորների խռովության հետևանքով երկիրն ընկել է ծանր դրության մեջ։ Մուսթանսիրը [[Ասորիք]]ից հրավիրել է հայազգի զորավար [[Բադր ալ–Ջամալի ալ–Արմանի]]ին (նաև Բադր ալ–Գամալի ալ-Արմանի), որն իր հայկական և սիրիական գնդերով մտել է Կահիրե, կոտորել թյուրք խռովարարներին, դարձել է վեզիր և կարգավորել երկիրը, բարեկարգել տնտեսական վիճակը։
 
Ֆաթիմյանների վեզիրի պաշտոնու է եղել Բադրին, նրա մահից հետո, փոխարինել է որդին՝ Աֆդալ Շահնշահը, ապա վեզիրներ են եղել Աֆդալի որդի Ահմադը, Բեդրի որդեգիր հայազգի Ցանիս ալ–Արմանին, Վահրամ Պահլավունին և ուրիշներ։