«Նավասար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Նավասար''', Տապանասար, Կապուտջուղի արևմտյան կողմի լեռնագագաթը։ Բարձրությունը` 390...»:
 
No edit summary
Տող 1.
'''Նավասար''', [[Տապանասար]], [[Կապուտջուղ]]ի [[Արևմուտք|արևմտ]]յան կողմի լեռնագագաթը։ Բարձրությունը` 3906 մ։ Նրա լանջերից է սկիզբ առնում [[Մեսրոպավան (գետ)|Մեսրոպավան]] [[գետակ]]ը։ Նավասարի մերձակա [[Կռնակոչ]] (կամ Կռվանկոչ), [[Ղազարի սար]], Սարի Սուրբ Նշան, Ալանգեազ, Գալիս եմ-գալիս եմ, Ծակ քար [[լեռ]]ներըլեռները դեռևս [[Հեթանոսություն|հեթանոս]]ական շրջանում եղել են [[պաշտամունք]]ի վայր։ Դրանց հետ կապված հնամենի մի շարք [[ավանդություն]]ները, որոնք առ այսօր էլ պատմվում են այդ վայրերի [[Բնակչություն|բնակչության]] շրջանում, վկայում են, որ Կապուտջուղի բարձունքները դեռևս հնադարում եղել են մարդկային բնակատեղիներ և կապված էին հայկական իրականության հետ։ Ավանդության համաձայն, Նավասարի ստորոտում անհիշելի ժամանակներից հիմնված [[Գողթն]]ի [[Մեսրոպավան]] (Մասրեվան) [[գյուղ]]ում մինչև [[Քրիստոնեություն|քրիստոնեական]] [[վանք]]ի կառուցումը [[Մեսրոպ Մաշտոց]]ը իր աշակերտների հետ շուրջ 17 [[Տարի|տարի]] բնակվել է Կռնակոչի[[Կռնակոչ]]ի բնական անձավներից մեկում, որն էլ մինչև այսօր անվանվում է Մեսրոպ Մաշտոցի անձավ։ Նավասարը հետաքրքիր [[հուշարձան]] է նաև սարն ի վեր մեծ ու փոքր քարակարկառների ու ժայռերի վրա և [[Խաչի]] [[աղբյուր]]ի ու Գժի աղբյուրի մերձակայքում քանդակված ժայռապատկերներով՝ քարայծ, [[եղջերու]], [[արջ]], կինճ, [[օձ]], կարիճ և այլն, որոնք համապատասխանում են Կապուտջուղի կենդանական կազմին։ Էական տեղ են գրավում նաև որսի տեսարաններ, մարդկանց, սայլերի, թակարդների, օղապարանների, [[նետ]] ու աղեղի, երկրաչափական զանազան նշանների տիեզերական և այլ պատկերացումներին վերաբերող պատկերները։ Նավասարի ժայռապատկերները ժամանակագրական առումով, քանդակման եղանակով և մի շարք այլ հատկանիշներով հար և նման են ոչ հեռու գտնվող [[Ջերմաջուր]], [[Ուղտասար]], ինչպես և [[Որոտան]], [[Արփա]] [[գետ]]երի [[ակունք]]ների մերձակա լեռնապարերի, [[Գեղամա լեռներ|Գեղամա լեռ]]ների, [[Արագած]]ի, զուգահեռաբար՝ [[Անդրկովկաս]]ի, [[Սիբիր]]ի ու այլ վայրերի ժայռապատկերներին, որոնք թվագրվում են մ․ թ․ ա․մ․թ․ա․ [[V-րդ դար|V]]—[[II դար|II]] [[հազարամյակ]]ներ։
 
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Լեռներ այբբենական կարգով]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Նավասար» էջից