«Միջաստղային ճամփորդություն»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
| հայերեն անվանում = Ինտերստելլար
| բնօրինակ անվանում = Interstellar
| պատկեր = Transformers-movie-posterInterstellar2hollywood.jpg
| լայնություն =
| նկարագրում = '''Մարդկության հաջորդ քայլը կլինի մեծագույնը'''
| Թրեյլեր = http://www.youtube.com/watch?v=0vxOhd4qlnA
}}
 
'''Ինտերստե՛լլար''' ({{lang-en|''Interstellar''}} <small> [[ՄՀԱ]]:</small> {{IPA|[ˌɪntəˈstelə]}} — {{lang-hy|''Միջաստղային''}} - անգլիացի կինոռեժիսոր [[Քրիստոֆեր Նոլան]]ի գիտաֆանտաստիկ ֆիլմն է՝ նկարահանված իր եղբոր՝ [[Ջոնաթան Նոլան]]ի սյուժետի և ամերիկացի [[ֆիզիկոս]] և [[Աստրոնոմիա|աստրոնոմ]]՝ [[Քիփ Թորն]]ի գիտական աշխատությունների հիման վրա: Ֆիլմը պատմում է մի խումբ գիտնականների մասին, որոնք օգտագործում են նոր հայտնաբերված [[Որդնախոռոչ|տարածաժամանակի թունելը]], որպեսզի շրջանցեն տիեզերքում մարդու թռիչքի սահմանափակումները և նվաճել հսկայական տարածություններ միջաստղային տիեզերանավով:
 
Ի սկզբանե ֆիլմով զբաղվում էր միայն [[Paramount Pictures]]-ը: Երբ Քրիստոֆեր Նոլանը զբաղեցրեց ռեժիսորական աթոռը, պրոեկտին միացավ նաև [[Warner Bros.]] ընկերությունը, որը զբաղվում էր Նոլանի վերջին ֆիլմերի վաճառքով: [[Legendary Pictures]]-ը, որը նախկինում համագործակցում էր Warner Bros.-ի հետ, նույնպես միացավ ծրագրին: Ֆիլմի արտադրությունով զբաղվեցին Նոլանի [[Syncopy Films]] ընկերությունը և Lynda Obst Productions-ը: Նոլանը որպես օպերատոր վարձեց շվեյցարացի [[Հոյտե Վան Հոյտեմա]]յին, քանի որ իր հիմնական օպերատոր [[Ուոլլի Փֆիսթեր]]ը զբաղված էր իր ռեժիսորական դեբյուտով՝ [[Գերակայություն (ֆիլմ)|«Գերակայությամբ»]]: Ինտերստելլարը նկարահանված է 35-մմ կինոժապավենով և [[IMAX]] ֆորմատով համատեղ: Նկարահանումները տեղի են ունեցել 2013-ի վերջին՝ [[Կանադա]]յի [[Ալբերտա]] նահանգում, [[Իսլանդիա]]յի հարավային մասում, ինչպես նաև [[Կալիֆոռնիա]]յի [[Լոս Անջելես]] քաղաքում:
 
Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել [[2014]]-ի [[հոկտեմբերի 26]]-ին՝ [[Լոս Անջելես]]ում: [[Հյուսիսային Ամերիկա]]յում ([[ԱՄՆ]] և [[Կանադա]]) սահմանափակ քանակով վաճառքի է դուրս եկել [[նոյեմբերի 5]]-ին, իսկ լայն շրջանառությամբ՝ [[նոյեմբերի 7]]-ին: «Ինտերստելլար»-ի հայաստանյան պրեմիերան տեղի է ունեցել [[նոյեմբերի 6]]-ին: