«Հուդա Իսկարիովտացի»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չNo edit summary |
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝) |
||
Տող 3.
== Հուդա Իսկարովտացու ծագումը ==
[[Ավետարան]]ում Հուդա Իսկարիովտացու անունն առաջին անգամ հանդիպում է Տասներկու [[առաքյալներ]]ի ընտրության ժամանակ։ Այդ ընտրությունը ներկայացնում են համատես [[Ավետարան]]ների 3 հեղինակները (Մատթ. 10։2-4, Մարկ. 3։16-19, Ղուկ. 6։14-16)։ Ավետարանում Հուդայի ծննդյան վերաբերյալ տեղեկություններն առավել քան աղքատիկ են։ Առաքյալները բոլորը [[գալիլիա]]ցիներ էին, չնայած որ ոմանց ծննդավայրը ակնհայտ կերպով տրված չէ։ Սակայն [[Գործք առաքելոց]]ում բազմության կողմից ասված «Չէ՞ որ սրանք բոլորը, որ խոսում են, գալիլիացիներ են» (Գործք. 2։7) արտահայտությունը մեզ բացահայտում է Տասներկուսի գալիլիական ծագումը։ Միայն ոմանք Հուդա Իսկարիովտացուն փորձում են գալիլիացի չհամարել։ Այս հարցի ճշտման համար անդրադառնանք Հուդայի՝ «Իսկարիովտացի» կոչմանը։ «Իսկարիովտացի» բառը համարում են կազմված 2 բաղադրիչից՝ «իշ», որ նշանակում է այր, մարդ,և «Կարիոտ», որ քաղաքի կամ գյուղի անվանում է։ Հետագայում որոշ ասորական և հայկական թարգմանություններում Հուդային անվանեցին նաև «Կարիոտացի», «Սկարիոտացի» ։ Կարիոտը (Կերիոտ, Կարիովտ, Կարիավոթ, Ասովր) պատկանում էր [[Հակոբ]]ի որդի [[Հուդա]]յի ցեղին (հմմտ. Հեսու 15։25 , Երեմ. 48։24)։ Կարիոթը, սակայն, դուրս էր [[Գալիլիա]]յից, ինչի համար էլ Հուդա Իսկարիովտացուն գալիլիացի չեն համարում։ Ըստ [[Մաղաքիա արք. Օրմանյան]]ի ոչ թե ինքը Հուդան էր բուն Իսկարիովտացի, այլ հայրը՝ Սիմոնը (Հովհ. 6։72), որ հավանաբար գաղթել էր Կարիովտից և բնակություն հաստատել Գալիլիայում, ինչի հետևանքով էլ «Իսկարիովտացի» անունը հորից անցել էր որդուն։ Իսկարիովտացի անվան այլ բացատրություն է, թե այն ծագել է որպես ածական արամերեն «շեքայիրա» արմատից, որ թարգմանվում է ստախոս, կեղծավոր։ Մեկ այլ բացատրությամբ այն առաջացել է եբրայերեն «էշկար»
Խոսելով Հուդայի մասին [[Հովհաննես Ավետարանիչ]]ն ասում է, որ նա գող էր (Հովհ. 12։6)։ Այս հատկանիշը կապված է [[Բեթանիա]]
== Ինչո՞ւ էր Հուդան առաքյալների շարքում ==
Եկեղեցու հայրերը և, առհասարակ, ավետարանի մեկնիչները այս հարցին տալիս բազմազան բացատրություններ, որոնց հիմքը նույնն է՝ ներողամտությունը, ինչպես [[Պողոս առաքյալ]]ն էլ է ասում. «Նա /Քրիստոսը/ կամենում է, որ բոլոր մարդիկ փրկվեն և հասնեն ճշմարտության գիտությանը» (Ա Տիմ. 2։4)։ Իսկարիովտացին նախ բարի էր, երբ [[Հիսուս Քրիստոս|Քրիստոս]]ից առաքելության կոչվեց, բայց հետո ընկավ ագահության մեղքի մեջ, որն արծաթասիրությունն էր։ Իսկ Հիսուս համբերությամբ տանում էր նրա այդ մոլուցքը որպես օրինակ մեզ, քանզի մենք էլ համբերությամբ պիտի տանենք մեղանչած եղբորը, որքան հնարավոր է ծածուկև այնքան ժամանակ պիտի սպասենք, քանի դեռ նա դարձի չի եկել։ Ըստ [[Ամբրոսիոս]]
# Եթե [[Հիսուս Քրիստոս|Քրիստոս]] Հուդային հանդիմաներ, ապա Հուդան ավելի հանդուգն կդառնար, քանզի այդպիսին են չարի ծառաները. քանի դեռ ծածուկ է գործը, այն ահով են կատարում, բայց երբ հայտնի է դառնում, այն ժամանակ սկսում են համարձակ գործել։
# Եթե Հուդան հանդիմանվեր, միգուցե ժամանակից շուտ մատներ Հիսուսին։
Տող 14.
# Քրիստոս չհանդիմանեց Հուդային, քանզի գիտեր, որ եթե ասեր էլ, միևնույն է, Հուդան չէր ուղղվելու. դրա համար էլ սրբությունը չտրվեց շանը և մարգարիտները՝ խոզին (հմմտ. Մատթ. 7։6)։
Գրեթե նույն է նաև մատնության պարագան։ Բանն այն է, որ Հուդայի պատկերացումները Ուսուցչի գործի մասին աղավաղված էին։ Այդպես էր նաև մյուս աշակերտների մոտ. նրանց համար դժվար էր փոխել բոլոր այն պատկերացումները, որ ունեին [[Մեսիա]]յի գալուստի վերաբերյալ։ Փրկիչը նրանց պատկերացմամբ պիտի աշխարհ գար աշխարհիկ իշխանությամբ, որպես իրական թագավոր և պիտի ոչնչացներ բոլոր թշնամիներին ու չարին՝ ընտրյալ ազգի՝ հրեաների համար ապահովելով Հազարամյա երջանիկ թագավորությունը։ Ահա այսպիսի թագավորության և իշխանի բացակայությունը Հուդայի ներսում հիասթափություն է առաջացնում, նրա մեջ չարության զգացում ծնում և մղում դավաճանական քայլի։ [[Ավետարան]]ը որպես մատնության հիմնական պատճառ և նպատակ տալիս է արծաթը, սակայն պնդել, թե Հուդան ղեկավարվում էր միայն ագահությամբ և արծաթասիրությամբ, նշանակում է անիրավացիորեն պարզունակացնել ավետարանական ողբերգությունը։ Քրիստոսը մատնիչին ընդունեց Տասներկուսի շարքը դարձյալ ներողամտությունից դրդված։ Հարցն այն է, որ Փրկիչը ոչ ոքից չէր խլում փրկվելու հնարավորությունը, ոչ մեկին չէր զրկում Իր խրատներից, ինչպես ասված է. «… նա իր արեգակը ծագեցնում է չարերի և բարիների վրա և անձրև է թափում արդարներիև մեղավորների վրա» (Մատթ. 5։45)։ Բացի այս, Քրիստոս Հուդային ընդունել էր Իր մոտ, քանի որ նրան այդ «հրամանը» տրվել էր [[Սուրբ Երրորդություն|Հորից]]
# Հուդան ոչ թե բնությամբ էր [[սատանա]], այլ՝ սատանայական կամքի հետևմամբ։
Տող 21.
# Սատանան խռովեցրեց երկնայիններին (տես Հրեշտակներ), իսկ Իսկարիովտացին՝ երկրայիններին ու Առաքյալների դասին։
Հիսուսի կողմից Հուդայի՝ սատանա անվանվելու վերաբերյալ կան մի քանի այլ մեկնություններ ևս։ Դրանցից մեկում, որ պատկանում է սբ. [[Սուրբ Եփրեմ Ասորի|Եփրեմ Ասորուն]], գրված է, որ Հիսուս այդպես է ասել, որպեսզի ներկաները հետագայում հասկանան, որ Փրկիչը ընտրել է մատնիչ աշակերտին՝ կանխավ իմանալով նրա՝ մատնիչ լինելու մասին, և չի տալիս մատնիչի անունը, քանզի չի ուզում վարկաբեկել նրան, եթե հանկարծ նա ապաշխարի։ Մեկ այլ մեկնությամբ Քրիստոս հայտնում է Իր գիտությունը մատնիչ-սատանայի մասին, որպեսզի [[Առաքյալներ]]
== Մատնության նախադրյալներ ==
[[Հիսուս Քրիստոս|Հիսուսի]] կատարած բազում հրաշքները և հատկապես [[Ղազարոս]]ին տրված [[հարություն]]ը (Հովհ. 11:1-44) անհանգստություն էր պատճառում Նրա հակառակորդներին: Հնարավոր է, որ ոմանք մասամբ ընդունում էին Քրիստոսի կատարած հրաշքների ճշմարտացիությունը, բայց միևնույն ժամանակ վախենում էին, որ դա կարող է ժողովրդական հուզում առաջ բերել, ինչն էլ իր հերթին, առիթ կտար հռոմեական իշխանություններին վերջնական հաշվեհարդար տեսնել հրեաների հետ: Բացի այդ, որ ամենակարևորն է, նրանք Քրիստոսին չէին ընդունում որպես [[Մեսիա]], որովհետև Հիսուս չէր համապատասխանում
Ասես ի պատասխան ժողովականների մտածմունքի՝ ժողովը դեռ չավարտած՝ անակնկալ լուր է տրվում, թե Հիսուսի աշակերտներից մեկը ցանկանում է տեսնել Կայիափային։
Տող 32.
Հին [[Օրենք]]ում երեսուն արծաթը ստրուկի արյան գինն էր, ինչպես [[Հնգամատյան]]ում է գրված. «Եթե ցուլը մի ստրուկի կամ ստրկուհու հարվածի, ցլատերը նրա տիրոջը երեսուն սիկղ արծաթ թող վճարի, իսկ ցուլը թող քարկոծվի» (Ելք 21։32)։ Մարգարեություններում երեսուն արծաթը հավասար է մշակի մեկ տարվա ամբողջ վարձին (Զաք. 11։12)։ Եվ ավելի ներքևում պիտի տեսնենք, թե երեսուն արծաթ արժեր բրուտների ագարակի չափ հողատարածությունը (Մատթ. 27։7)։ Թե ի՛նչ դրամական արժեք ուներ երեսուն արծաթն այն ժամանակ, դժվար է ասել, սակայն Ավետարանից երևում է, որ այդ գումարը Հուդայի համար չափավոր և անգամ էական գումար էր, քանզի Հուդան, որ հավանաբար չէր էլ ակնկալում այդքան ստանալ, առանց սակարկության համաձայնում է դրան։ Երեսուն արծաթը, որ մեկ ստրուկի արժեքն էր [[Աստվածաշունչ|Հին Ուխտում]], այստեղ սիմվոլիկ նշանակություն է ստանում, քանի որ Իսկարիովտացին այդպիսով ինքն է հավասարվում ստրուկի, որի «տերը» ոչ թե Հիսուսն է՝ Աստված, այլ՝ դրամը՝ արծաթը (հմմտ. Մատթ. 6։24, Ղուկ. 16։13)։
Մեկնիչների մի մասի կարծիքով հովվապետները ստրուկին հավասար գին նշանակեցին՝ ի նշան [[Հիսուս Քրիստոս|Հիսուս]]ի հանդեպ իրենց արհամարհանքի , մյուսների ենթադրությամբ երեսուն արծաթը խորհրդանշական թիվ է, որ նշանակում է կրոնուրացություն , ինչպես [[Զաքարիայի մարգարեություն]]ում է գրված. «Ես նրանց ասացի. «Եթե ձեր աչքին հաճելի է թվում, ապա տվե՛ք իմ վարձը, իսկ
== Հուդան մատնում է Հիսուսին ==
Ավետարանը չի տեղեկացնում, թե ի՛նչ արեց [[Հիսուս Քրիստոս|Հիսուսը]] Ձիթենյաց լեռան քարոզից հետո՝ մինչև [[Զատիկ|Զատկական]] ընթրիք ընկած ժամանակահատվածում։ Համատես հեղինակները միանգամից հայտնում են ընթրիքի նախապատրաստության մասին (Մատթ. 26։17-19, Մարկ. 14։12-16, Ղուկ. 22։14), որից անմիջապես հետո նշում են, որ Տասներկուսը Տիրոջ հետ սեղան նստեցին (Մատթ. 26։20, Մարկ. 14։17, Ղուկ. 22։14)
Հրեական բարեպաշտական սովորության համաձայն Զատկական ընթրիքի սկզբնական մասից հետո տեղի էր ունենում սրբության լվացման արարողությունը: Հիսուսի վերջին Զատկի ընթրիքի ժամանակ Առաջին բաժակից (Ղուկ. 22:16-18) հետո տեղի ունեցած լվացման մասին հայտնում է միայն [[Հովհաննես Ավետարանիչ]]ը (Հովհ. 13:4-5): Երբ Հիսուս ելավ տեղից և սկսեց լվանալ աշակերտների ոտքերը, վերջիններս զարմացան այդ անսովոր տեսարանից. ոտքերը լվանալը, ինչպես ընդունված էր, հարգանքի և սիրո արտահայտության նշան էր և միշտ փոքրից մեծին էր ցույց տրվում այդ պատիվը և, իհարկե, որպես օրենք մատուցվում էր օտարներին և ոչ յուրայիններին: Հիսուս «խախտել» էր թե՛ առաջին, թե՛ երկրորդ պայմանը։ Այդուհանդերձ, առաքյալներն ավելի շփոթված, քան ուրախացած, թույլ տվեցին, որ Հիսուսը լվանա ոտքերը։ Ավանդաբար ասվում է, թե առաջինը լվացվել են Հուդա Իսկարիովտացու ոտքերը։ Սա կապվում է այն ավանդության հետ, թե Հուդան ընթրիքի ժամանակ նստել էր Քրիստոսի կողքին։ [[Սուրբ Գրիգոր Տաթևացի]]ն էլ կողմ է այն վարկածին, թե Քրիստոս նախ Հուդայի ոտքերն է լվացել, այնուհետև [[Պետրոս Առաքյալ|Պետրոս]]ինը, ապա՝ մնացած [[Առաքյալներ]]ինը։ Հուդայի լվացումը բացատրելով՝ Տաթևացին ասում է, թե Հուդան, տեսնելով, որ Փրկիչը պատրաստվում է լվացումն սկսել, եկավ ժպիրհ ու հանդուգն դեմքով և ոտքերը իջեցրեց կոնքի մեջ։ Արդ, ուշադրության է արժանի այն հանգամանքը, թե որքա՜ն էր Հիսուս փափագում Հուդայի դարձը, որ անգամ լվաց իրեն մատնել պատրաստվողի ոտքերը։ Սակայն այս էլ Հուդայի սրտից չվանեց սատանային, որ վաղուց բույն էր դրել նրա մեջ։ Հուդայից հետո Պետրոսի ոտքերը լվանալու համար Վարդապետի և Պետրոսի երկխոսությունը (Հովհ. 13։6-10) Քրիստոսի համարևս մեկ առիթ հանադիսացավ զգուշացնելու, որ իրենց մեջ մեղքի որոգայթներում գտնվող մեկը կա, ով մնացածի պես մաքուր չէ (Հովհ. 13։10)։ Ինչպես [[Ավետարանիչ]]ն է նշում (Հովհ. 13։11), Քրիստոս դրանով ուզում էր ասել, որ Իրեն հայտնի է մատնիչ-դավաճանի մտադրությունը։ Մյուս կողմից Նա ուզում էր Իսկարիովտացուն գոնե այդ վերջին պահին մղել դեպի ապաշխարանք, դեպի խղճի ձայն։
Ավարտելով լվացման արարողությունը՝ Վարդապետը դարձյալ սեղան նստեց. Նրա՝ սաղմոսից (Սաղմ. 40։10) մեջբերած տողերից՝«Ով ինձ հետ հաց էր ուտում, իմ դեմ դարձավ» (Հովհ. 13։18), Առաքյալները հասկացան, որ իրենց սիրելի Ուսուցչին ինչ-որ վտանգ էր սպառնում։ Ի վերջո Հիսուս ողղակի ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզնից մեկն ինձ մատնելու է» (Մատթ. 26։21, Մարկ. 14։18, Հովհ. 13։21)։ Առաքյալներից յուրաքանչյուրի ներսում կասկած առաջացավ սեփական անձի անաղարտության վերաբերյալ։ Նրանք սկսեցին կասկածել իրենք իրենց և չգտնելով պատասխանը՝ նրանցից յուրաքանչյուրը սկսեց հարցնել Փրկչին. «Միթե ե՞ս եմ, Տե՛ր» (Մատթ. 26։22, Մարկ. 14։19)։ Հիսուս նույնպիսի խորհրդավորությամբ շարունակեց. «Ով իր ձեռքն ինձ հետ պնակի մեջ մտցրեց, նա՛ է ինձ մատնելու» (Մատթ. 26։23, Մարկ. 14։20)։ Ոմանք ասում են, թե Հուդան այնչափ հանդուգն էր, որ Վարդապետին չպատվեց, այլ Նրա հետ միաժամանակ պատառը թրջեց։ Քրիստոսի պատասխանն ավելի մեծ տարակուսանք գցեց առանց այն էլ շփոթված աշակերտների մեջ. նրանցից ոչ ոք ուշադրություն չէր դարձրել, թե պնակին առաջինը ձեռք երկարեցնողն ո՛վ էր։ Չսպասելով յուրայինների արձագանքին՝ Քրիստոս դարձյալ շարունակեց խոսքը և ասաց, որ Իր մահը մարդկության փրկության համար կատարվելիք և աստվածային կամքով նախասահմանված մի կետ է (հմմտ. Սաղմ. 21։17, Ես. 53, Դան. 9։26, Զաք. 12։9-14), հետևաբար այն խափանել հնարավոր չէ։ Մարդու որդին պետք է խաչվի ու մեռնի և կխաչվի ու կմեռնի, սակայն վա՛յ այն մարդուն, որ մատնիչն ու չարության գործիքը կդառնա և այդպիսի մի մեծ եղեռնագործության մեղքն իր վրա կառնի. ավելի լավ է, որ այդ մարդը աշխարհ եկած չլիներ, քան թե աշխարհ գալով իրեն այս ահավոր դատապարտությունը պատրաստեր (Մատթ. 26։24, Մարկ. 14։21, Ղուկ. 22։22)։ Հիսուսի այս և նախորդ խոսքը, պարզ է, ուղղված էին Իսկարիովտացու հասցեին, որն ամեն րոպե, ամեն վայրկյան կորցնում էր իր ընտրած քայլից ետ կանգնելու հնարավորությունը։ Սակայն Հուդան այս անգամ էլ անհողդողդ մնաց։ Պետրոս Առաքյալը նշան է անում Տիրոջ կողքին նստած [[Հովհաննես Առաքյալ|Հովհաննես]]ին, որն էլ փարվելով Վարդապետի կրծքին հարցնում է. «Տե՛ր, ո՞վ է» (Հովհ.13։23-25)։ Հիսուս, զիջելով սիրելի աշակերտի հարցին, պատասխանում է. «Նա է, որի համար ես այս պատառը կթաթախեմև կտամ իրեն»։ Եվ թաթախելով պատառը՝ տալիս է Իսկարիովտացի Հուդային (Հովհ. 13։26)։ Ըստ [[Սարգիս վրդ. Կունդ]]ի «Մեկնութիւն Աւետարանին Ղուկասու» աշխատության մեջ առաջ բերված մեկնության՝ պատառը, որ Հիսուս տվեց Հուդային, թաթախվել էր ոչ թե գինու (սա մինչև օրս բավականին վիճելի հարց է), այլ ջրի մեջ։ Դրա նպատակն էր ցույց տալ, որ Հուդան այլևս Աստծո շնորհից անմասն է։ Առաքյալներն այս ակնարկը ևս չեն հասկանում։ Վարդապետին հասկացավ միայն Հուդան։ Նա դառնում է դեպի Քրիստոսը և հարցնում այնպես, ասես ինքը բոլորովին անտեղյակ էր. ««Միթե ե՞ս եմ, Վարդապե՛տ»։ Նրան ասաց՝ դու ասացիր» (Մատթ. 26։25)։ Եվ երբ Հուդան վերցրցնում է պատառը, սատանան մտնում է նրա մեջ (Հովհ. 13։27)։ Պատառը ճաշկերույթի ժամանակ ինչ-որ մեկին տալը համարվում էր բարեհաճության և սիրո նշան։ Այն տալով Հուդային՝ Քրիստոս մի վերջին փորձն էր անում կործանվող հոգին փրկելու համար։ Տեսնելով, որ Հիսուսի այս փորձն էլ անհաջողության մատնվեց՝ սատանան ամբողջությամբ տիրեց մատնիչին՝ որպեսզի վերջինիս բաց չթողնի իր ճիրաններից։ Բացի այդ սատանան, տեսնելով, որ Հուդան հիմա այլևս ետ չի կանգնելու մտադրությունից, մտավ նրա մեջ, քանզի այլևս չէր վախենում, թե Քրիստոս կարող է հալածել իրեն։ Քրիստոսի պատասխանից՝ «դու ասացիր», Հուդան շփոթվեց, գրգռվեց, նրա ծրագիրը ամբողջովին խառնվեց. Հիսուս տեղյակ էր դավաճանությանը, կարող էր պաշտպանական կամ խուսափողական միջոցներ ձեռք առնել,և Հուդան այդպիսով կզրկվեր դրամից։ Նա նստած տեղում հանգիստ չէր կարողանում մնալև իր անելիքը չէր կարողանում որոշել։ Տեսնելով այդ՝ Հիսուս ասաց. «Հիմա ինչ որ անելու ես, իսկույն արա՛» (Հովհ. 13։27) ։ Հուդան շատ լավ հասկացավ Վարդապետին և վերցնելով պատառը՝ դուրս ելավ (Հովհ. 13։30)։ Հուդայի ելնելուն պես Հիսուս դարձավ աշակերտներինև ասաց. «Այժմ մարդու Որդին փառավորվեց,և Աստված փառավորվեց նրանով …» (Հովհ. 13։31), որով նկատի ուներ այն, որ Հուդայի մեկնումով դրվում էր խաչիև չարչարանքների սկիզբը, ինչովև Քրիստոս փառավորվեց։
Վերջացնելով ընթրիքը և տալով վերջին պատվիրանները՝ Վարդապետն աշակերտների հետ ելնում է վերնատնից և ուղղվում [[Գեթսեմանի պարտեզ]], ինչպես մարգարեն մարգարեացել էր. «Այն օրը նրա ոտքերը պիտի կանգնեն [[Ձիթենյաց լեռ]]ան
[[Ավետարան]]ը բնավ ոչինչ չի ասում, թե ի՛նչ արեց Հուդան վերնատնից դուրս գալուց հետո՝ մինչև Գեթսեմանի հասնելը։ Հուդայի և քահանայապետների վերջնական համաձայնությամբ դավաճանությունը պիտի գործադրվեր Զատկից հետո, ուստի խորհուրդը պիտի գաղտնի մնար, չհասներ Հիսուսի ականջին, որպեսզի Հիսուս խույս չտար։ Բացի այդ, ամեն ինչ պիտի արվեր անաղմուկ՝ ուխտավորների հեռանալուց հետո։ Սակայն Զատկական ընթրիքի ընթացքում տեղի ունեցած միջադեպը խախտեց այդ ծրագիրը։ Դավադրությունը գաղտնի չէր մնացել։ Հիսուս գիտեր և կարող էր Իրեն ազատել վտանգից, ինչի արդյունքում հօդս էին ցնդելու Հուդային խոստացած երեսուն արծաթները։ Ուստի Հուդան, դուրս գալով վերնատնից, շտապում է Կայիափայի մոտ։ Հուդան Հիսուսի տեղը գիտեր, կարող էր ճշտել նաև մեկնելու վայրը, չնայած որ նա գուշակում էր, թե ո՛ւր պիտի գնար Վարդապետը, ուստի, եթե առանց ժամանակ կորցնելու պատրաստեին համապատասխան մարդկանց, ինքը կառաջնորդեր նրան այնտեղ, ուր Հիսուսն էր, և կկատարեր իր հանձնարարությունը։ Անմիջապես հրամայվում է կազմել ձերբակալության գնացողների խումբը, որ պիտի շարժվեր այնտեղ, ուր կառաջնորդեր Հուդան։
Տող 53.
Հուդան չէր սպասում Քրիստոսի մահավճռին կամ էլ կուրացած արծաթասիրությամբ՝ չէր մտածում սեփական արարքի հետևանքների մասին։ Երբ Ուսուցիչը դատապարտվեց, նրա մեջ արթնացավ խիղճը. նա արդեն բավարարվել էր արծաթին տիրելու գաղափարով, սակայն երբ նրա առաջ ծառացավ իր արարքի ամբողջ սարսափը, նա զղջաց։ Անհրաժեշտ է նշել, որ Հուդայի զղջումը, ի դժբախտություն իրեն, միակցված էր հուսահատության, այլ ոչ Աստծո բարերար ներողամտության հույսի հետ։ Այդ զղջումը միայն խղճի՝ անտանելիորեն այրող խայթն էր՝ առանց ետադարձ ճանապարհի հույսի, ինչի համար էլ այն անօգուտ էր ու անպտուղ։ Որպես խղճի ձայնը մի փոքր ճնշելու փորձ՝ մատնիչը քահանայապետներին վերադարձրեց երեսուն արծաթը (Մատթ. 27։3)։ Հուդան փորձում է սեփական ուժերով շտկել ամեն ինչ. նա վերադարձնում է արծաթը և խոստովանում. «Մեղանչեցի, որովհետև արդար արյուն մատնեցի» (Մատթ. 27։4)։ Այս խոստովանությունն, ըստ [[Հովհան Ոսկեբերան]]ի, է՛լ ավելի է ծանրացնում Հուդայի, որովհետև նա չզղջաց կամ էլ զղջաց, բայց ուշ։ Քահանայապետի պատասխանն է լինում. «Մեր հոգը չէ, դո՛ւ գիտես» (Մատթ.27։4)։ Այդ ժամանակ հուսաբեկված Հուդան դուրս է բերում երեսուն արծաթը և նետում Տաճարի մեջ, որից հետո հեռանում և կախում է իրեն (Մատթ. 27։5)։
[[Տաճար]]ում նետած դրամները քահանայապետները անհնար համարեցին «ընդունել գանձանակի մեջ», քանի որ «արյան գին» էին (Մատթ. 27։6)։ Հնարավոր է նաև նրանք այս պարագայում հիմնվեցին Օրենքի վրա (Բ Օրենք 23։18)։ Այս դեպքում նրանք ևս մեկ անգամ ցուցաբերեցին ծայրահեղ հակակրական և չար վերաբերմունք Հիսուս Քրիստոսի հանդեպ, ինչպես այն ժամանակ, երբ մատնությունը գնահատեցին ստրուկի արժեքով։ Նրանք [[Գեհեն]]ի ձորում գնեցին Ակեղդամայի արտը, որը նախկինում բրուտի արտ էր, իսկ այժմ վերածեցին օտարների համար գերեզմանոցի։ Բրուտի արտին դրանից հետո տրվեց Ակեղդամա անվանումը (Մատթ. 27։7-8, Գործք 1։19) ։ Ավետարանն ասում է, թե սրանով կատարվեց [[Երեմիա Մարգարե|Երեմիա]]յի մարգարեությունը. «Եվ առան երեսուն կտոր
== Աղբյուրներ ==
Տող 60.
# Սուրբ Գրիգոր Տաթևացի, Մեկնութիւն Յոհաննու Աւետարանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2005 թ:
# Հ. Ալեքսանդր Մեն, Մարդու Որդին, Երևան, 1996 թ:
# «Մեկնութիւն Սուրբ Աւետարանին Որ Ըստ Մատթէոսի Արարեալ ի սրբոյն Ներսիսէ շնորհալւոյ մինչ ի համարն 17. հինգերորդ գլխոյն. եւ անտի աւարտեալ յերանելւոյն Յօհաննու
# Սարգիս Կունդ, Մեկնութիւն Աւետարանին Ղուկասու, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2005 թ.։
# Архиепископ Аверкий, Четвероевангелие, Москва, 1999.
|