«Զիլճյան ընտանիք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ ուղղագրական, փոխարինվեց: : → ։ (5)
Ջնջվում է էջի ամբողջ պարունակությունը
Տող 1.
[[Պատկեր:Zildjiancrash.jpg|մինի|Զիլճյան ընտանիքի արտադրության ծնծղա]]
'''Զիլճյան ընտանիք''', [[ծնծղա]] արտադրող վարպետների ընտանիք (այստեղից էլ ազգանունը՝ թուրքերեն զիլ՝ ճչան, [[ծնծղա]])։
 
Զիլճյան ընտանիքը այդ գործը ձեռնարկել է դեռևս 15-16-րդ դդ․։ 1623 թվականին [[Ավետիս Զիլճյանը]] [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսում]] մետաղների ([[անագ]], [[պղինձ]]) որոշակի խառնուրդից ստացել է հատուկ համաձուլվածք՝ ծնծղա պատրաստելու համար։ Ստացման եղանակը որպես գաղտնիք սերնդեսերունդ հաղորդվել է միայն ընտանիքի երեք արու անդամներին։
 
Զիլճյաններն Օսմանյան կայսրության ողջ տարածքում ծնծղաների համատարած արտադրության արտոնյալ իրավունք ստացան։ Հետագայում այդ ծնծղաները կատարելագործվեցին ու սկսեցին օգտագործվել օսմանյան բանակի երաժշտախմբերում։
 
Զիլճյան ընտանիքի նշանավոր ներկայացուցիչն էր Քերովբե Զիլճյանը (1838—1910)։ Ապրել և ստեղծագործել է Կոստանդնուպոլսում, ունեցել սեփական գործատուն, որտեղ պատրաստված ծնծղաները դիմացկունությամբ և հնչյունի նրբությամբ գերազանցել են եվրոպական ամենանշանավոր մակնիշների արտադրանքին։ Նրա արտադրած ծնծղաները եվրոպական ն ամերիկյան միջազգային ցուցահանդեսներում արժանացել են շքանշանների ու պատվոգրերի ([[Լոնդոն]]ում՝ 1851-ին, [[Փարիզ]]ում՝ 1862-ին, [[Չիկագո]]յում՝ 1893-ին, [[Բեռլին]]ում՝ 1898-ին, [[Իտալիա]]յում՝ 1907-ին, «Մեծ մրցանակ»)։
 
1915-ի [[Մեծ եղեռն]]ի ժամանակ Զիլճյանների ընտանիքի ողջ մնացած անդամներին հաջողվել է տեղափոխվել [[ԱՄՆ]]։ Զիլճյանների ընտանիքի արհեստանոցը այժմ գտնվում է [[Նորթ Քուինս]] քաղաքում ([[Մասսաչուսեթս]]ի նահանգ)։
 
Ժամանակի ընթացքում Զիլճյան կորպորացիան կատարելագործել է արտադրական ողջ տեխնոլոգիան, ստեղծելով թավալուն (ռայթ) ծնծղաներ, որոնք ներառված են մի քանի թմբուկներից բաղկացած [[հարվածային գործիք]]ի մեջ և հանրությանը ծանոթ են չիկա-չիկ անվամբ։
 
Քսաներորդ դարի կեսերից ցայսօր [[ջազ]] և [[ռոք]] նվագախմբերի հիմնական մատակարարը Զիլճյաններն են եղել, ինչի շնորհիվ նրանց ընկերությունը ֆինանսական հսկայական միջոցներ է կուտակել և, միայն 2006 թ. վաճառքի հասույթն կամել է մոտ 53.7 միլիոն [[ամերիկյան դոլար]]<ref>[http://familybusinessmagazine.com/index.php?/articles/single/at_the_helm_craigie_zildjian Family Business Magazine: At the Helm: Craigie Zildjian]{{ref-en}}</ref>։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Ընկերություններ այբբենական կարգով]]