«Լի Հուն Չժան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Լի Խուն Չժան''' (1823թ1901թ), չինական պետական գործիչ, դիվանագետ: Մասնակցել է Տայպինյան (1850թ—1...»:
(Տարբերություն չկա)

14:04, 3 փետրվարի 2015-ի տարբերակ

Լի Խուն Չժան (1823թ—1901թ), չինական պետական գործիչ, դիվանագետ: Մասնակցել է Տայպինյան (1850թ—1864թ) և Նյանցզյունյան (1853թ—1868թ) ապստամբությունների ճնշմանը: Վարել է այսպես կոչված «բարբարոսների օգտագործումը բարբարոսներին սանձելու համար» քաղաքականություն, այսինքն՝ փորձել է իմպերիալիստական մեկ տերությանը զիջումների և համաձայնությունների գնով հակազդել այլ տերությունների ագրեսիային: Ճապոնիայի հետ ստորագրել է Չինաստանի համար ծանր Սիմոնոսեկիի պայմանագիրը (1895թ): 1896 թվականին Ռուսաստանի հետ կնքել է Ճապոնիայի դեմ պաշտպանական ռազմական դաշինք և Չին-Արևելյան երկաթգծի կառուցման կոնցեսիան Ռուսաստանին հանձնելու գաղտնի պայմանագիր:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։