«Զիլճյան ընտանիք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 1.
{{անաղբյուր}}
'''Զիլճյան ընտանիք''', ծնծղա արտադրող վարպետների ընտանիք (այստեղից էլ ազգանունը՝ թուրք, զիլ՝ [[ծնծղա]])։ Զիլճյան ընտանիքը այդ գործը ձեռնարկել է դեռևս 15-16-րդ դդ․։ 1623-ին [[Ավետիս Զիլճյանը]] [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսում]] մետաղների ([[անագ]], [[պղինձ]]) որոշակի խառնուրդից ստացել է հատուկ համաձուլվածք՝ ծնծղա պատրաստելու համար։ Ստացման եղանակը որպես գաղտնիք սերնդեսերունդ հաղորդվել է միայն ընտանիքի երեք արու անդամներին։ Զիլճյան ընտանիքի նշանավոր ներկայացուցիչն էր Քերովբե Զիլճյանը (1838—1910)։ Ապրել և ստեղծգործել է Կոստանդնուպոլսում, ունեցել սեփական գործատուն, որտեղ պատրաստված ծնծղաները դիմացկունությամբ և հնչյունի նրբությամբ գերազանցել են եվրոպական ամենանշանավոր մակնիշների արտադրանքին։ 19-20-րդ․ դարի սկզբին նրա ծնծղաները եվրոպական ն ամերիկյան միջազգային ցուցահանդեսներում արժանացել են շքանշանների ու պատվոգրերի ([[Լոնդոն]]ում՝ 1851-ին, [[Փարիզ]]ում՝ 1862-ին, [[Չիկագո]]յում՝ 1893-ին, [[Բեռլին]]ում՝ 1898-ին, [[Իտալիա]]յում՝ 1907-ին, «Մեծ մրցանակ»)։ 1915-ի [[Մեծ եղեռն]]ի ժամանակ Զիլճյանների ընտանիքի ողջ մնացած անդամներին հաջողվել է տեղափոխվել [[ԱՄՆ]]։ Զիլճյանների ընտանիքի արհեստանոցը այժմ գտնվում է [[Նորթ Քուինս]] քաղաքում ([[Մասսաչուսեթս]]ի նահանգ); Զիլճյանների ընտանիքի ծնծղաները հայտնի են ԱՄՆ-ում և ուրիշ երկրներում։ Զիլճյանների ընտանիքի մակնիշի ծնծղաներ օգտագործվում են նաև Հայաստանի նվագախմբերում։
{{ՀՍՀ}}