«Զիլճյան ընտանիք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Զիլճյան ընտանիք''', ծնծղա արտադրող վարպետների ընտանիք (այստեղից էլ ազգանունը՝ թուրք, զիլ՝ ծնծղա...»:
(Տարբերություն չկա)

12:48, 3 փետրվարի 2015-ի տարբերակ

Զիլճյան ընտանիք, ծնծղա արտադրող վարպետների ընտանիք (այստեղից էլ ազգանունը՝ թուրք, զիլ՝ ծնծղա)։ Զիլճյան ընտանիքը այդ գործը ձեռնարկել է դեռևս 15-16-րդ դդ․։ 1623-ին Ավետիս Զիլճյանը

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։

Կոստանդնուպոլսում մետաղների (անագ, պղինձ)որոշակի խառնուրդից ստացել է հատուկ համաձուլվածք՝ ծնծղա պատրաստելու համար։ Ստացման եղանակը որպես գաղտնիք սերնդեսերունդ հաղորդվել է միայն ընտանիքի երեք արու անդամներին։ Զիլճյան

ընտանիքի նշանավոր ներկայացուցիչն էր Քերովբե Զիլճյանը (1838—1910)։ Ապրել և ստեղծգործել է Կոստանդնուպոլսում, ունեցել սեփական գործատուն, որտեղ պատրաստված ծնծղաները դիմացկունությամբ և հնչյունի նրբությամբ գերազանցել են եվրոպական ամենանշանավոր մակնիշների արտադրանքին։ 19-20-րդ․ դարի սկզբին նրա ծնծղաները եվրոպական ն ամերիկյան միջազգային ցուցահանդեսներում արժանացել են շքանշանների ու պատվոգրերի (Լոնդոնում՝ 1851-ին, Փարիզում՝ 1862-ին,Չիկագոյում՝ 1893-ին, Բեռլինամ՝ 1898-ին, Իտալիայում՝ 1907-ին, «Մեծ մրցանակ»նն)։ 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ Զիլճյանների ընտանիքի ողջ մնացած անդամներին հաջողվել է տեղափոխվել ԱՄՆ։ Զիլճյանների ընտանիքի արհեստանոցը այժմ գտնվում է Նորթ Քուինս քա–ղաքում (Մասսաչուսեթսի նահանգ); Զիլճյանների ընտանիքի ծնծղաները հայտնի են ԱՄՆ-ում և ուրիշ երկրներում։ Զիլճյանների ընտանիքի մակնիշի ծնծղաներ օգտագործվում են նաև Հայաստանի նվագախմբերում։