«Դիոնիսիոս Հալիկառնասցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Դիոնիսիոս Հալիկառնասցի''', Մ. թ. ա. 1-ին դարի երկրորդ կեսի հույն պատմիչ և ճարտասան։ == Կյանքը == Ծն...»:
 
No edit summary
Տող 2.
 
== Կյանքը ==
Ծնվել է փոքրասիական Հալիկառնաս քաղաքում։ Մ․ թ․ ա․Մ․թ․ա․ 30—8 թթ․ ապրել է [[Հռոմ]]ում։ Քաղաքացիական հայացքներով հարել է Հռոմի ծերակուտական ավագանուն։
 
== Աշխատություններ ==
Գրել է «Հռոմեական հնություններ» պատմական երկը, որն ընդգրկում է հնագույն ժամանակներից մինչև Պունիկյան առաջին պատերազմի (մ․ թ․ ա․մ․թ․ա․ 264—241 թվականներ) ժամանակամիջոցը։ 20 գրքից բաղկացած այդ աշխատությունից լրիվ պահպանվել են առաջին 9 գիրքը, 10 և 11-րդի՝ զգալի մասերը, մնացածներից՝ հատվածներ։ Պահպանված գրքերում պատմության շարադրանքը հասնում է մինչն մ․ թ․ ա․մ․թ․ա․ 442 թվականը։ Դիոնիսիոս Հալիկառնասցին աղբյուրների նկատմամբ չի ցուցաբերել քննական մոտեցում։ Ջանացել է ապացուցել հռոմեացիների ու [[Հունաստան|հու]]յների ազգակցությունը, որպեսզի ընդունելի դարձնի հույների ենթարկվածությունը հռոմեացիներին։ Դիոնիսիոս Հալիկառնասցին գրել է նաև հայերի և փռյուգացիների ազգակցության, նրանց լեզուներում շատ բառերի ընդհանրության մասին։ Ունի նաև ճարտասանական երկեր՝ «Բառերի զուգակցման մասին», «Հին ճարտասանների մասին» և այլն։