«Բացարձակ սև մարմին»–ի խմբագրումների տարբերություն

չ
Առանց խմբագրման ամփոփման
չ (ուղղագրական, փոխարինվեց: : → ։ (25))
չ
[[File:Black body.svg|thumb|303px|''Բացարձակ սև մարմնի ճառագայթման ինտենսիվության կախումն ալիքի երկարությունից'': Ջերմաստիճանի նվազմանը զուգընթաց բացարձակ սև մարմնի ճառագայթման ինտենսիվությունը նվազում է, իսկ ճառակայթման առավելագույն ինտենսիվությանը համապատասխան ալիքի երկարությունը տեղափոխվում է ավելի երկար ալիքների կողմը: Կապույտ կորը համապատասխանում է 5000 Կ ջերմաստիճանում Պլանկի օրենքով ճառագայթմանը, կանաչը` 4000 Կ, կարմիրը` 3000 Կ: Սև կորն իրենից ներկայացնում է 5000 Կ ջերմաստիճանում ինտենսիվության բաշխմանը` դասական տեսության համաձայն ([[Ռելեյ-Ջինսի օրենք]]):]]
 
'''Բացարձակ սև մարմին''', իդեալականացված ֆիզիկական մարմին, որը կլանում է իրաիր վրա ընկնող ամբողջ [[էլեկտրամագնիսական ճառագայթում]]ը` հաճախությունների ամբողջ սպեկտրում: Բացարձակ սև մարմնի կլանման գործակիցը (կլանված էլեկտրամագնիսական էներգիայի և մարմնի վրա ըկնող ամբողջ էներգիայի հարաբերությունը) հավասար է 1` ցանկացած հաճախության, բևեռացման և ճառագայթման տարածման ուղղության համար։
 
Չնայած իր անվանը, բացարձակ սև մարմինը կարող է ունենալ գույն` պայմանավորված բացարձակ սև մարմնի կողմից էլեկտրամագնիսական ճառագայթմամբ։ Շրջակա միջավայրի հետ ջերմային հավասարակշռության վիճակում (ջերմաստիճանը հաստատուն է) գտնվող բացարձակ սև մարմնի ճառագայթումը կոչվում է բացարձակ սև մարմնի ճառագայթում, և իր մեջ պարունակում է ճառագայթում ըստ սպեկտրի բոլոր հաճախությունների։ Բացարձակ սև մարմնի ճառագայթման ինտենսիվության բաշխումն ըստ հաճախությունների որոշվում է Պլանկի օրենքով։