«Շաքե Վարթենիսյան»–ի խմբագրումների տարբերություն

հայ երգիչ
Content deleted Content added
Նոր էջ «'''Շաքե Վարթենիսյան''', հայ երգչուհի (սոպրանո)։ == Կյանք և կարիերա == Շաքե Վարթենիսյանը ծնվել է 1931 թվ...»:
(Տարբերություն չկա)

14:52, 1 փետրվարի 2015-ի տարբերակ

Շաքե Վարթենիսյան, հայ երգչուհի (սոպրանո)։

Կյանք և կարիերա

Շաքե Վարթենիսյանը ծնվել է 1931 թվականին՝ Բերյութում: Ձայնը մշակել է Բեյրութում, երգել հայկական երգչախմբերում։ Կրթությունը շարունակել է ԱՄՆ-ում, ավարտել Բալթիմորի Փիբոդի ինստիտուտը՝ այդ ընթացքում շահելով տասնմեկ մրցանակ։ Որպես կամերային երգչուհի երկարատև համերգային շրջագայություն է կատարել ԱՄՆ-ի քաղաքներում, մի քանի տարի հրավիրվել նաև «Մետրոպոլիտեն օպերա»՝ առաջնակարգ դերերգեր կատարելու։ 1958 թվականին Սպոլետոյի (Իտալիա) միջազգային փառատոնում մրցանակ է շահել Լեդի Մակբեթի դերերգի կատարումով (Վերդիի «Մակբեթ»), նույն դերերգով բազմիցս հանդես եկել Տ. Գոբիի հետ։ Օպերային դերակատարումներով և համերգներով եղել է ԱՄՆ-ում, իտալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Պորտուգալիայում, Մերձավոր Արևելքի երկրներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։