Բացել գլխավոր ցանկը

Changes

Ավելացվել է 22 բայտ ,  4 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
Նախկինում ունեցել է Աբարան, Աբարան Վերին, Բաշ Աբարան, Բաշ Ապարան, Փարազնակերտ, Քասախ, Քասաղ անվանումները։ Ապարանը հնում կոչվել է [[Քասաղ]], առաջին անգամ հիշատակել է Պտղոմեոսը՝ [[2-րդ դար]]ում Casala ձևով։
 
Քասաղը եղել է պատմական Հայաստանի [[Նիգ]] գավառի կենտրոնը՝ [[Գնթունյաց]] նախարարական տան նստավայրը, որտեղ [[5-րդ դար]]ում նրանց կառուցած [[Քասախի բազիլիկ]]ը կանգուն է։ [[10-րդ դար]]ում Քասաղը սկսում են անվանել Ապարան, այսինքն՝ պալատ։ Քասաղն՝ Ապարան անունը ստացել է այն բանից հետո, երբ [[Մոկք|Մոկաց]] Ապարանք գյուղի [[Ապարանից Սուրբ Խաչ վանք]]ի մասունքը տեղափոխվում է այստեղ։ Ըստ ավանդությանավանդության՝ Ապարան անվանումը պայմանավորված է լուսե կանթեղով, որն առանց պարանի կախված է եղել երկնքից։ Այստեղից էլ առաջացել է Անպարան անվանումը, որը հետագայում հնչյունափոխվելով դարձել է Ապարան։ Թեև նույնիսկ [[18-րդ դար]]ում [[Զաքարիա Քանաքեռցի]] պատմիչը օգտագործել է Քասաղ տեղանունը։ Ապարան է վերանվանվել 1935 թվականին։
 
== Պատմություն ==
 
== Տնտեսություն ==
Քաղաքի տնտեսությունը սկսել է արագ զարգանալ 1950-ական թվականներին։ Տնտեսության մեջ կարևոր տեղ է զբաղեցնում արդյունաբերությունը։ Ապարանում կան մի շարք ձեռնարկություններ։ Այստեղ է գործում «Հայգորգ» ձեռնարկությունը, որը զբաղվում է գորգերի[[գորգ]]<nowiki/>երի և կարպետների[[կարպետ]]<nowiki/>ների արտադրությամբ։ Քաղաքում գործում են կենցաղային իրերի, սարքավորումների, տեքստիլ-գալանտերեական արտադրանքի ձեռնարկություններ։ Այստեղ զարգացած է նաև սննդի արդյունաբերությունը, գործում է կաթնամթերքի վերամշակման և պանրի արտադրության գործարան։
 
Համայնքի հողերը հիմնականում օգտագործվում են որպես վարելահողեր, խոտհարքեր և արոտավայրեր։ Սեփականաշնորհված է համայնքի մակերեսի մոտ 35 տոկոսը։%-ը։ Պահուստային նշանակության հողերից վարելահողերը զբաղեցնում են 38 հեկտար, արոտավայրերը՝ 415 հեկտար։ Համայնքում նաև զբաղվում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։ Կան նաև բազմամյա տնկարկներ, սակայն դրանք մեծ մակերես չեն զբաղեցնում։ Ապարանում զբաղվում են նաև անասնապահությամբ։ Զարգացած է կաթնամսատու ուղղությունը, հումքը վերամշակվում է տեղի պանրի գործարանում։
 
Համայնքում առաջնային են համարվում աշխատանքային ռեսուրսների լիարժեք օգտագործումը, խմելու և ոռոգման ջրի ջրագծերի վերանորոգումը, փողոցային լուսավորության խնդիրը, քաղաքի գազաֆիկացումը։