«Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Լավ/Ընտրյալ հոդվածի կամ ցանկի կաղապարների հեռացում: Այժմ Վիքիշտեմարանից է գալիս։, ջնջվեց: {{Link GA|de}} (3)
→‎Պատմություն և Տնտեսություն: ըստ ջնջման հայտի՝ անմշակ պատճենում
Տող 39.
[[1922]] թվականի [[դեկտեմբերի 30]]-ից մինչև [[1990]] թվականի [[օգոստոսի 23]]-ը ՀԽՍՀ, 1940-ից ՀՍՍՌ, 1966-ից ՀՍՍՀ, գտնվել է [[ԽՍՀՄ]] կազմում։ 1990 թվականի օգոստոսի 23-ին [[ՀԽՍՀ Գերագույն խորհուրդ]]ն ընդունեց [[Հայաստանի անկախության հռչակագիր|Հռչակագիր Հայաստանի անկախության]] մասին, որի համաձայն ՀԽՍՀ վերանվանվեց [[Հայաստանի Հանրապետություն]]։
Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը ունեցել է տնտեսական զարգացած համակարգ։ 1988 թ-ի երկրաշարժի նախօրյակին հանրապետության տնտեսությունն արձանագրել է Հայաստանի նորագույն պատմության մեջ առավել բարձր ցուցանիշները, որոնք ցայսօր անգերազանցելի են մնում։
 
== Պատմություն և Տնտեսություն ==
{{Անմշակ էջ|22.12.2014}}
[[File:Bolsheviks fuel for Armenia.jpg|մինի|left|Առաջին ռուսական օգնությունը՝ վառելանյութի տեսքով ժամանում է Հայաստան, 1921]]Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն (ՌՀԿ), որ ստեղծվել էր Խորհրդային Ադրբեջանում, 1920 թ-ի նոյեմբերի 29-ին, Ռուսաստանի 11-րդ Կարմիր բանակի աջակցությամբ, մուտք գործեց Հայաստան և երկիրը հռչակեց անկախ խորհրդային սոցիալիստական հանրապետություն։ Դեկտեմբերի 2-ին Երևանում ՌԽՖՍՀ լիազոր ներկայացուցչության և Հայաստանի առաջին հանրապետության Կառավարության միջև կնքվեց համաձայնագիր, որով իշխանությունը հանձնվեց Հայաստանի ՌՀԿ-ին։ Մինչև վերջինիս ժամանումը Երևան՝ իշխանությունը հանձնվեց զինվորական հրամանատարությանը՝ [[Դրո]]յի (Դրաստամատ Կանայան) գլխավորությամբ։ Հայաստանի հեղափոխական կոմիտեն (հեղկոմ, նախագահ՝ Սարգիս Կասյան), դեկտեմբերի սկզբներին ժամանելով Երևան, ամբողջ իշխանությունը վերցրեց իր ձեռքը և, հակառակ պայմանավորվածության, դաշնակցականներին տեղ չտվեց Կառավարությունում։
 
Երկրում իշխանությունը գործում էր հեղկոմների միջոցով, որոնք օրենսդիր և գործադիր մարմիններ էին։ Հայհեղկոմի առաջին դեկրետով (որոշում) ստեղծվեց Արտակարգ հանձնաժողով (ռուսերեն՝ ՉԵԿԱ՝ Չրեզվիչայնայա կոմիսիա)։ Նախկին դատական համակարգը փոխարինվեց «ժողովրդական դատարաններով» և «հեղափոխական տրիբունալներով»։ 1921 թ-ի հունվարին ծառայությունից ազատվեց բանակի հրամանատար Դրոն։ Կալանավորվեց և Բաքվի բանտ ու ՌԽՖՍՀ Ռյազան քաղաքի համակենտրոնացման ճամբար ուղարկվեց Հայաստանի Հանրապետության բանակի շուրջ 1400 սպա։
 
ՀԽՍՀ իշխանությունները երկրի տնտեսության մեջ կիրառեցին Ռուսաստանում իրականացվող, բայց իրեն արդեն սպառած «ռազմական կոմունիզմի» քաղաքականությունը՝ պարենմասնատրումը։ Հացի և այլ մթերքների ու ապրանքների բռնագրավումը ազդեց ժողովրդի, առաջին հերթին՝ գյուղացիության դրության վրա, որի հետևանքով երկրում աճեց դժգոհությունը։ 1921 թ-ի փետրվարին կատարված նոր ձերբակալություններն ու գնդակահարություններն ավելի բարդացրին իրադրությունը՝ հանգեցնելով դաշնակցական ապստամբության, որը տևեց շուրջ 40 օր։ 1921 թ-ի ապրիլի 2-ին բոլշևիկյան զորքերը վերագրավեցին Երևանը և երկրում վերահաստատեցին իրենց՝ ժողովրդականություն վայելող իշխանությունը։ Մայիսի 21-ին հեղկոմը վերակազմվեց ՀԽՍՀ Ժողկոմխորհի, կազմվեց Կառավարություն՝ Ալեքսանդր Մյասնիկյանի նախագահությամբ։
[[Պատկեր:Map of Soviet Armenia.gif|thumb|280px]]
Ապստամբության ժամանակ ստեղծված Հայաստանի փրկության կոմիտեն հեռացավ Ինքնավար Սյունիք, որն այդ օրերին ադրբեջանական վտանգից պաշտպանում էր Գարեգին Նժդեհը։ Վերջինս առաջնորդվելով սխալ, ոչ միանշանակ սկզբունքներով ու տեղեկություններով՝ սկզբնական շրջանում գրավել էր հակախորհրդային դիրք։ Սյունիքն այդ օրերին վերանվանվեց Լեռնահայաստանի Հանրապետության. կառավարությունը գլխավորեց Երևանից վտարված Սիմոն Վրացյանը, իսկ սպարապետ նշանակվեց Գարեգին Նժդեհը։ 1921 թ-ի հունիսին, երբ վերացավ Զանգեզուրն Ադրբեջանին կցելու վտանգը, խորհրդային իշխանություն հաստատվեց նաև այդ երկրամասում, և այն միացավ ՀԽՍՀ-ին։
 
1921 թ-ի մարտի 16-ի Մոսկվայում տեղի ունեցած պայմանագրով Հայկական ԽՍՀ-ի և Թուրքիայի միջև սահմանն անցկացվեց Ախուրյան և Արաքս գետերով։ Թուրքիային տրվեց Սուրմալուի գավառը, որ երբևէ նրա կազմում չէր եղել։ Նախիջևանի երկրամասը և Շարուրի գավառը հանձնվեցին Ադրբեջանին։ Հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրով վավերացվեց հայկական տարածքների հանձնումը։ Պատճառն առաջին բոլշևիկներին պատած համաշխարհային հեղափոխություն իրականացնելու ձգտումն էր, որում մեծ տեղ էր հատկացվում Թուրքիային։ Այդ քաղաքականությունից առավելապես տուժեց հատկապես Ռուսաստանը և ռուս ժողովուրդը։ Դեռևս 1918 թ-ի մարտի 3-ին Բրեստ-Լիտովսկի պայմանագրով Գերմանիային, Թուրքիային և Ռուսական Կյասրության տարածքում ձևավորված նորանկախ պետություններին զիջվեցին նախկին ռուսական հսկայական տարածքներ՝ խիտ ռուսախոս բնակչությամբ։ Նման քաղաքականությունը Ռուսաստանում ծնեց քաղաքացիական դաժան պատերազմ։ Պատահական չէ, որ հակաբոլշևիկյան գլխավոր կարգախոսը նրանց հակառակորդների համար դարձավ "Միասնական և անբաժան Ռուսաստան"-ը։ Այս ֆոնի վրա1921 թ-ի հուլիսի 5-ի ՌԿ (բ) կ կենտկոմի Կովկասյան բյուրոյի պլենումի որոշմամբ Լեռնային Ղարաբաղը հայտարարվեց Ադրբեջանի մաս, և առաջարկվեց կազմավորել ինքնավար մարզ։ Այդ նույն ժամանակ Վրաստանին բռնակցվեցին Լոռու հյուսիսային շրջանները և Ախալքալաքը։ Միայն 1923 թ-ի հուլիսին ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունների պարտադրանքով կազմավորվեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Ադրբեջանի կազմում։
 
1922 թ-ի հունվարից ՀԽՍՀ իշխանության նշանակովի մարմինները՝ հեղկոմները, փոխարինվեցին ընտրովի մարմիններով՝ խորհուրդներով։ 1922 թ-ի փետրվարին ընդունվեց ՀԽՍՀ առաջին Սահմանադրությունը, որը նաև առաջինն էր հայոց պետականության պատմության մեջ։ Նույն թվականին ՀԽՍՀ-ն ընդգրկվեց նորաստեղծ Անդրկովկասյան Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության (ԱԽՖՍՀ) և նրա հետ՝ նորաստեղծ ԽՍՀՄ կազմի մեջ. ԱԽՖՍՀ-ի լուծարումից հետո՝ 1936 թ-ի դեկտեմբերի 5-ից, ՀԽՍՀ-ն ինքնուրույն միութենական հանրապետություն էր ԽՍՀՄ կազմում։
 
1923 թ-ի գարնանից Խորհրդային Ռուսաստանի օրինակով Հայաստանն անցավ նոր տնտեսական քաղաքականության (ռուսերեն՝ նէպ, նովայա էկոնոմիչեսկայա պոլիտիկա), որը փոխարինեց «ռազմական կոմունիզմին» և շարունակվեց մինչև 1928 թ.։ Մտցվեց պարենային հարկ, թույլատրվեցին ապրանքադրամական հարաբերություններ, շուկայի, սեփականության տարբեր ձևեր, օտարերկրյա կապիտալի մուտքը տնտեսության մեջ և այլն։ Նէպ-ի շնորհիվ վերականգնվեցին Հայաստանի գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունը, ոռոգման համակարգը, կառուցվեցին նոր՝ Էջմիածնի, Շիրակի և այլ ջրանցքներ։ 1925 թ-ին գյուղատնտեսության համախառն արտադրանքը գերազանցեց նախապատերազմյան տնտեսության ամենաբարձր՝ 1913 թ-ի մակարդակը։ Սկսեցին գործել էլեկտրակայաններ, վերականգնվեցին պղնձահանքերն ու պղնձաձուլարանները, գինու և կոնյակի արտադրությունը հասավ 1913 թ-ի մակարդակին։
 
1920-ական թվականների վերջին սկսվեց երկրի ինդուստրացումը, որը համարվում էր սոցիալիզմի կառուցման հիմնական պայման։ Մշակվեցին երկրի տնտեսության զարգացման հնգամյա պլաններ։ Արագորեն զարգացավ էներգետիկան. կառուցվեցին Քանաքեռի, Ձորագետի և այլ ջրէկներ։ Էլեկտրաէներգիայի արտադրության աճը նպաստեց գերազանցապես էներգատար ճյուղերի, հատկապես քիմիական արդյունաբերության զարգացմանը երկրում, որի շնորհիվ ՀԽՍՀ-ն 1930-ական թվականների վերջին վերածվեց գերազանցապես արդյունաբերական երկրի։ Այդ տարիներին արդյունաբերական արտադրանքի տեսակարար կշիռը տնտեսության համախառն արտադրանքի 70% էր։ Արդյունաբերության զարգացման շնորհիվ ՀԽՍՀ քաղաքային բնակչությունը, 1939 թ-ի մարդահամարի տվյալներով, հասավ 28, 6%-ի (1913 թ-ին՝ 10, 4%)։ Քաղաքային բնակչության աճը շարունակվեց նաև հաջորդ տասնամյակներում։ Նախապատերազմյան խոշոր կառույցներից էին Երևանի Կիրովի անվան քիմիական գործարանը, Կիրովականի (այժմ՝ Վանաձոր) Մյասնիկյանի անվան քիմիական կոմբինատը, Արարատի ցեմենտի գործարանը։ Հիմնադրվեցին Արթիկտուֆ և Անիպեմզա տրեստները և այլն։
 
1930-ական թվականների սկզբներին, երկրի պարենային հարցերը լուծելու նպատակով, բռնի կերպով վերացվեցին գյուղացիական մասնավոր տնտեսությունները, և ստեղծվեցին կոլեկտիվ տնտեսություններ (նաև խորհտնտեսություններ՝ սովխոզներ)։ Ի պատասխան բռնի կոլեկտիվացման քաղաքականության՝ գյուղացիների զգալի մասը կանխամտածված փչացնում էր բերքը, մորթում անասունները և դիմում զինված պայքարի։ Դրանց հաջորդեցին ստալինյան նոր բռնաճնշումները։ Կոլեկտիվացումը Հայաստանում հիմնականում ավարտվեց 1935–37 թթ-ին, իսկ պատերազմի նախօրեին (1941 թ-ի հունիս) հանրապետության կոլեկտիվ տնտեսությունների թիվը հասավ 1000-ի։
 
Բռնաճնշումների հաջորդ ալիքը ծավալվեց 1930-ական թվականների 1-ին կեսին՝ գյուղատնտեսության կոլեկտիվացման շրջանում։ «Կուլակաթափ» արվեցին և ՀԽՍՀ-ից արտաքսվեցին մի քանի հազար գյուղացիական ընտանիքներ։ 1936 թ-ի հուլիսին Թիֆլիսում սպանվեց ՀԿ (բ) կ կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանը։ Ձերբակալվեցին գրողներ, մշակույթի գործիչներ, հանրապետության պետական և կուսակցական ղեկավարներ, հեղկոմի նախկին անդամներ, բռնադատվեցին բազմաթիվ հոգևորականներ։ Բռնադատվածների ընդհանուր թիվն անցավ 25 հզ-ից. կեսը գնդակահարվեց, մնացածները կալանավորվեցին ու տեղափոխվեցին տարբեր ճամբարներ։
 
Հայ ժողովուրդը ԽՍՀՄ մյուս ժողովուրդների հետ [[Հայ ժողովուրդը հայրենական Մեծ պատերազմի տարիներին|մասնակցեց Հայրենական մեծ պատերազմին]] (1941–45 թթ.)։ Բանակ զորակոչվեց շուրջ 500 հզ. հայ ՀԽՍՀ-ից, Ղարաբաղից, Վրաստանից, Ռուսաստանից, Խորհրդային Միության հայաբնակ այլ վայրերից։ Ռազմի դաշտում էին հայկական 76-րդ, 89-րդ (Թամանյան), 390-րդ, 408-րդ, 409-րդ ազգային զորամիավորումները։ ՀԽՍՀ-ի սահմանները պաշտպանում էր 261-րդ դիվիզիան։
 
Պատերազմի տարիներին հանրապետությունում ավելացավ սինթետիկ կաուչուկի, պղնձի, կարբիդի արտադրությունը, կառուցվեցին շուրջ 30 արդյունաբերական նոր ձեռնարկություններ։ Գյուղացիությունը կատարեց գյուղատնտեսական մթերքների արտադրության պետական առաջադրանքները։
Պատերազմի ավարտին ԽՍՀՄ-ի ղեկավարությունը փորձեց Կարսը և Արդահանը վերադարձնել ՀԽՍՀ-ին, սակայն, հանդիպելով դաշնակից պետությունների դիմադրությանը, ձեռնպահ մնաց։
 
Հայրենական մեծ պատերազմի ժամանակ որոշ չափով թուլացավ խորհրդային ամբողջատիրական համակարգի գաղափարական «աքցանը»։ Սակայն հիտլերյան համակենտրոնացման ճամբարներից փրկված խորհրդային տասնյակհազարավոր ռազմագերիներ դարձյալ ազատազրկվեցին։ Ավելին՝ 1949 թ-ի հունիսի 14-ին ՀԽՍՀ-ից 13 հզ. մարդ բռնադատվեց և աքսորվեց։ Հազարավոր մարդիկ աքսորվեցին նաև Վրաստանից, Ադրբեջանից և այլ հանրապետություններից։ Առհասարակ՝ խորհրդային իշխանության տարիներին Հայաստանում բռնադատվեց շուրջ 42 հզ. մարդ. զգալի մասը գնդակահարվեց։
 
Պատերազմի տարիներին Հայ եկեղեցու օգնությունն ստանալու ակնկալիքով նրա նկատմամբ մեղմացվեց պետական վերաբերմունքը։ 1945 թ-ի ապրիլի 19-ին Ստալինն ընդունեց կաթողիկոսի տեղապահ Գևորգ Չորեքչյանին, իսկ հունիսի 16-ին Սբ Էջմիածնում գումարված ազգային-եկեղեցական ժողովը նրան ընտրեց Ամենայն հայոց կաթողիկոս (Գևորգ Զ Չորեքչյան)։
 
1945 թ-ի նոյեմբերին ԽՍՀՄ Նախարարների խորհուրդը որոշում ընդունեց սփյուռքահայերի հայրենադարձությունը կազմակերպելու մասին։ Առաջին քարավանը Բեյրութից Հայաստան հասավ 1946 թ-ի հունիսին։ 1946–48 թթ-ին 12 երկրից հայրենադարձվեց շուրջ 90 հզ. հայ։
 
Ստալինի մահից (1953 թ.) հետո սկսվեց այսպես կոչված «խրուշչովյան ձնհալի» ժամանակաշրջանը (1954–64 թթ.). երկրի հասարակական-քաղաքական կյանքում տեղի ունեցավ որոշակի ազատականացում։ Արդարացվեցին (հիմնականում հետմահու) 1930-ական թվականների բռնադատվածներից շատերը, վերադարձան 1949 թ-ին աքսորված հազարավոր հայ ընտանիքներ։ Հայաստանի մտավորականությունը հնարավորություն ունեցավ արծարծելու Հայ դատի, կորցրած տարածքների վերադարձի, ազգի համախմբման և այլ հիմնախնդիրներ։ Այս նպատակներն էին հետապնդում 1960-ական թվականներին Հայաստանում ստեղծված ընդհատակյա՝ Ազգային միացյալ կուսակցությունը, Հայ հայրենասերների միությունը և այլ կազմակերպություններ։
 
1965 թ-ի ապրիլի 24-ին՝ Մեծ եղեռնի 50-րդ տարելիցի կապակցությամբ, Երևանում համազգային մեծ ցույց կազմակերպվեց, որը ԽՍՀՄ պատմության մեջ առաջին տարերային ու զանգվածային ելույթներից էր։ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարոբյանի (1960–66 թթ.) աջակցությամբ 1965 թ-ին որոշում ընդունվեց Ծիծեռնակաբերդում կառուցել Եղեռնի զոհերին նվիրված հուշարձան (բացումը՝ 1967 թ-ին)։ 1968 թ-ին նշվեց Սարդարապատի հերոսամարտի 50-ամյակը, բացվեց Սարդարապատի հուշարձան-համալիրը, 1974 թ-ին՝ ազգագրության թանգարանը։
 
1964 թ-ին ԽՍՀՄ-ում իշխանության եկավ Լեոնիդ Բրեժնևը. հաստատվեց բրեժնևյան պահպանողականների տիրապետությունը։ Աստիճանաբար վերացվեցին նշմարվող ազատությունները, կրկին ամրապնդվեց վարչահրամայական համակարգը, երկրում սկսվեց տեղատվության և լճացման տևական փուլ։
 
Հետպատերազմյան առաջին տասնամյակում հանրապետությունում կառուցվեցին նոր գործարաններ ու ֆաբրիկաներ, էլեկտրակայաններ ու ջրանցքներ, քաղաքներ ու ավաններ։ Այդ գործում զգալի ավանդ են ունեցել ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարներ Գրիգոր Հարությունյանը (պաշտոնավարել է 1937–53 թթ-ի ծանր տարիներին) և Սուրեն Թովմասյանը (1953–60 թթ-ին)։ Նախագծվեց Սևան-Հրազդան կասկադը, գործարկվեցին Սևանի (1949 թ.), Գյումուշի (այժմ՝ Կարենիս, 1953 թ.) ջրէկները, 1960-ական թվականներին Երևանում, Հրազդանում, Կիրովականում կառուցվեցին հզոր ջէկեր։ Երկրի տնտեսական զարգացումը շարունակվեց նաև ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարներ Անտոն Քոչինյանի (1966–74 թթ.) և Կարեն Դեմիրճյանի (1974–89 թթ.) օրոք։ Կառուցվեց Հայկական ատոմակայանը, որի առաջին էներգաբլոկը գործարկվեց 1976 թ-ին, իսկ երկրորդը՝ 1979 թ-ին։ Կառուցվեցին Երևանի «Պոլիվինիլացետատ», Ալավերդու լեռնաքիմիական գործարանները, Կիրովականի ազոտային պարարտանյութերի արտադրամասը և այլն։ 1970-ական թվականներից շրջակա միջավայրի պահպանության նկատառումներով կարևորվեց համեմատաբար անվտանգ՝ դեղագործական, կենցաղային քիմիայի ձեռնարկությունների զարգացումը։
 
Կազմակերպվեց մոլիբդենի, ոսկու, մի շարք հազվագյուտ մետաղների արտադրություն։ Աստիճանաբար ՀԽՍՀ արդյունաբերության առաջատար ճյուղ դարձավ մեքենաշինությունը։ Ընդլայնվեցին շինանյութերի, թեթև, սննդի արդյունաբերության արտադրական կարողությունները։ Մինչև 1980-ական թվականների վերջը հանրապետությունում կառուցվեցին շուրջ 600 մեծ և փոքր արդյունաբերական ձեռնարկություններ։ Ընդունվեց փոքր քաղաքների զարգացման ծրագիր։ Կառուցվեցին արդյունաբերական նոր կենտրոններ Հրազդանը, Չարենցավանը, Դիլիջանը, Սևանը, Նոր Հաճնը, Աբովյանը և այլն։ Արդյունաբերական նվաճումները պայմանավորված էին նաև գիտության տարբեր ճյուղերի առաջընթացով։ Հայկական ԽՍՀ-ում ստեղծվեց հզոր գիտական ներուժ։ Գիտության զարգացումն ապահովում էին 1943 թ-ին ստեղծված ՀԽՍՀ գիտությունների ակադեմիան՝ իր գիտահետազոտական ինստիտուտներով, ինչպես նաև բուհերը։ 1960–80-ական թվականներին բարելավվեց հանրապետության ճանապարհատրանսպորտային համակարգը։ Կառուցվեցին Սևան–Շորժա–Զոդ, Մասիս–Նուռնուս, Իջևան–Հրազդան երկաթուղիները, մի շարք ավտոմայրուղիներ, Երևանի մետրոպոլիտենը, մայրաքաղաքի «Զվարթնոց», «Էրեբունի», նաև Լենինականի օդանավակայանները։ Սևանա լճի մակարդակը պահպանելու նպատակով 1961 թ-ին սկսվեց 48-կմ-անոց Արփա–Սևան ջրատար թունելի կառուցումը, որը շահագործման հանձնվեց 1981 թ-ին։
 
Հետպատերազմյան շրջանում մեծ ներդրումներ կատարվեցին գյուղատնտեսության ոլորտում. 1947– 1965 թթ-ին ոռոգելի հողատարածություններն ավելացան 48 հզ. հա-ով, յուրացվեց 16 հզ. հա ճահճուտ։ 1960–80-ական թվականներին կառուցվեցին Արզնի–Շամիրամ, Որոտանի, Ախուրյանի ջրանցքները, շահագործման հանձնվեցին մի շարք ջրհան կայաններ ու ջրամբարներ։ Այդուհանդերձ, գյուղատնտեսությունը պարբերաբար հայտնվում էր ճգնաժամային իրավիճակում։
1985 թ-ին, հավատալով ԽՄԿԿ կենտկոմի նորընտիր գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովի «վերակառուցման» քաղաքականությանը, ԼՂԻՄ-ի հայությունը դարձյալ առաջ քաշեց մարզը ՀԽՍՀ կազմում ընդգրկելու հարցը։ 1988 թ-ին սկսվեց Ղարաբաղյան ազատագրական շարժումը։
 
Հանրապետության տնտեսությունն զգալի կորուստ կրեց 1988 թ-ի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժից. ավերվեց հյուսիսային և հյուսիսարևմտյան շրջանների արդյունաբերության և բնակելի ֆոնդի 40%-ը։ ԽՍՀՄ հանրապետությունները, բազմաթիվ երկրներ, զանազան միջազգային կազմակերպություններ և Սփյուռքն զգալի օգնություն ցուցաբերեցին երկրաշարժից տուժած շրջաններին։
 
1990 թ-ի մայիսին Հայկական ԽՍՀ-ում առաջին անգամ տեղի ունեցան Գերագույն խորհրդի (ԳԽ) այլընտրանքային ընտրություններ, և ժողովրդավարական ուժերի հաղթանակով հանրապետությունում ավարտվեց խորհրդային հասարակարգի 70-ամյա շրջանը։ ԳԽ նախագահ ընտրվեց հաղթած՝ «Հայոց համազգային շարժում» կազմակերպության վարչության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Նույն թվականի օգոստոսի 23-ին ՀԽՍՀ ԳԽ-ն ընդունեց Հայաստանի անկախության մասին հռչակագիրը։ 1991 թ-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացված հանրաքվեով նույն ամսի 23-ին Հայաստանի Հանրապետության ԳԽ-ն Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան պետություն։
 
1991 թ-ի սեպտեմբերի 2-ին անկախություն է հռչակել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։
Անկախացան նաև միութենական մյուս հանրապետությունները, և 1991 թ-ի դեկտեմբերին ԽՍՀՄ-ը՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ և աշխարհաքաղաքական իրողություն, դադարեց գոյություն ունենալուց։
 
== Մշակույթ ==