«Ավստրալիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Հղումներ: Լավ/Ընտրյալ հոդվածի կամ ցանկի կաղապարների հեռացում: Այժմ Վիքիշտեմարանից է գալիս։, ջնջվեց: {{Link FA|af}} (6), {{Link GA|ar}} (5)
Տող 341.
 
=== Ռելիեֆ ===
[[Պատկեր:E9622.JPG-Katoomba-Nellies-GlenA view from Cliff View lookout in Nellie's Glenn area.jpg|մինի|Երկնագույն լեռներում ([[Մեծ Ջրբաժան լեռնաշղթա]]յի մաս), [[Կատումբա]]յի մոտ]]
Մայրցամաքի ռելիեֆում գերակշռում են [[սարահարթ]]երը, որոնցից ամենաընդարձակը Արևմտաավստրալականն է, որը զբաղեցնում է մայրցամաքի տարածքի 50%-ը<ref name="HSH" />։ Հյուսիսում՝ [[Կարպենտարիա (դաշտավայր)|Կարպենտարիայի]], հարավում [[Մուրեյ-Դառլինգի (դաշտավայր)|Մուրեյ-Դառլինգի]] դաշտավայրերն են։ Երկրի տարածքի մեծ մասը զբաղեցնում են [[անապատ]]ները և ցածրադիր տարածությունները։ Առավել հայտնի անապատներն են [[Ավազային Մեծ (անապատ)|Ավազային Մեծ]], [[Վիկտորիայի Մեծ (անապատ)|Վիկտորիայի Մեծ]], [[Գիբսոնի (անապատ)|Գիբսոնի]] անապատները։ Վիկտորիայի Մեծ անապատից արևելք տարածվում է [[Մեծ արտեզյան ավազան]] [[կիսաանապատ]]ը։ Արևելքում ձգվում է [[Մեծ Ջրբաժան լեռնաշղթա]]ն, որի ծայր հարավային լեռնաճյուղի՝ [[Վիկտորիայի Ալպեր]]ի վրա գտնվում է [[Արարատ (լեռ Ավստրալիա)|Արարատ]] լեռը (եվրոպացիները, առաջին անգամ տեսնելով այս լեռը, նմանեցրել են [[Արարատ]]ին)։ Այս լեռնաշղթայի առավելագույն բարձրությունն է 2228 մ ([[Կոսցյուշկո (լեռ)|Կոսցյուշկո]])։ Ճեղքվածքները և գետահովիտները կտրտում են լեռնաշղթան առանցին լեռնազանգվածների։ Լեռների գագաթները ունեն գմբեթաձև տեսք։ Լեռների արևելյան փեշերը կտրուկ իջնում են դեպի ծովը, արևմտյանները ունեն ավելի փոքր թեքություն։ Ավստրալիան միակ մայրցամաքն է, որտեղ չկան գործող [[հրաբուխ]]ներ և չկա [[սառցակալում]]։