«Լորենցո Բերնինի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Քանդակագործ | Անունը հայերեն = Լորենցո Բերնինի | Բնօրինակ անուն ազգանուն = Gian Lorenzo Bernini...»:
(Տարբերություն չկա)

14:13, 31 հունվարի 2015-ի տարբերակ

Լորենցո Բերնինի ( 7 դեկտեմբեր,1598 Նեապոլ-28 նոյեմբեր, 1680 Հռոմբարոկկոյի ժամանակաշրջանի նշանավոր իտալացի քանդակագործ և ճարտարապետ:

Լորենցո Բերնինի
Լորենցո Բերնինի
Ի ծնեGian Lorenzo Bernini
Ծնվել է1598 դեկտեմբերի 7
ԾննդավայրՆեապոլ, Իտալիա Իտալիա
Մահացել էնոյեմբերի 28, 1680(1680-11-28) (տարիքը 81)
Վախճանի վայրըՀռոմ, Իտալիա Իտալիա
ՔաղաքացիությունԻտալիա[1]
Ազգությունիտալացի
Կրոնկաթոլիկություն
Ստեղծագործություն(ներ)Պալացցո Բարբերինի, Սուրբ Պետրոսի հրապարակ, Ecstasy of Saint Teresa?, Կոնստանցա Բոնարելլիի կիսարձան, Սանտ Անդրեա ալ Քուիրինալե և Չորս գետերի շատրվան
Ոճբարոկկո[2][3]
Ժանրքրիստոնեական արվեստ[4], բնանկար[4], նյու[4], դիմապատկեր[4] և Ծաղրանկար[4]
Մասնագիտությունքանդակագործ, արվեստագետ, նկարիչ, ճարտարապետ, գծագրող և դիզայներ
ԳործունեությունըՃարտարապետ, քանդակագործ
ազդել էԷրկոլե Ֆերատա, Անտոնիո Ռագի, Դոմենիկո Գուիդի, Կոզիմո Ֆանցելի
ԱմուսինCaterina Tezio?
Ծնողներհայր՝ Պիետրո Բերնինի[5]
ԵրեխաներԴոմենիկո Բերնինի
 Gianlorenzo Bernini Վիքիպահեստում

Կենսագրություն

 
Սուրբ Թերեզայի առևանգումը
 
Մեդուզայի կիսանդրին
 
Քառաթև շատրվան, Հռոմ
 
Սուրբ Լոնգինուս

Ուսումնառությունն ստացել է իր հոր՝ Պիետրո Բերնինիի (1562–1629) արվեստանոցում: 1606 թվականին նա իր որդու հետ տեղափոխվել է Հռոմ՝ Պաուլ 5-րդ պապի համար Պաոլինայի տաճարը կառուցելու համար:

1618-1625 ընկած ժամանակահատվածում Բերնինին կարդինալի եղբորորդու՝ Սցիպիոնե Բորգեսեի պատվերով ստեղծել է հայտնի դիցաբանական քանդակախումբը՝ Էնեասն ու Անքիզը, Պրոսերպինայի առևանգումը (1621/22), Ապոլոնն ու Դափնեն և Դավիթը: Այս քանդակներն աչքի են ընկնում իրենց դինամիկայով, շարժունությամբ, ստվերների և լույսի յուրօրինակ խաղով ու ժեստերի հուզականությամբ: Այս քանդակներն այժմ գտնվում են Հռոմում՝ Բորգեսեի պալատում:

Բերնինիի նշանավոր աջակիցներից էր Հռոմի պապ Ուրբանոս VIII-ը, ով մեծապես նպաստել է նաև Հռոմի սբ. Պետրոս եկեղեցում Սբ. Պետրոսի շիրիմի վրա կաթողիկոսական գահավորակի կառուցմանը: Բերնինին այն կառուցել է Բորոմինիի օգնությամբ՝ միացնելով Պանթեոնի բրոնզապատ սյունասրահին (1624–1633):

Նրա ճարտարապետական աշխատանքներում հիշարժան է քանդակի ու ճարտարապետության միաձուլումը, ինչի լավագույն օրինակներ են է «Սուրբ Թերեզայի առևանգումը» (1646–1652), «Պետրոսի տաճարը» (1656–1666). Բերինինին 1629 թվականին ավարտին է հասցրել Բարբերինի պալատի կառուցումը, ստեղծել է Սուրբ Պետրոսի հրապարակի սյունաշարը (1656–1667 թվականներ, Ալեքսանդր VII-ի հովանավորությամբ), Քառաթև շատրվանը՝ Նավոնա հրապարակում (1647–1651 Ինոսցենս X-ի հովանավորությամբ):

Իր ողջ կյանքի ընթացքում Բերնինին աշխատել է Հռոմի ութ պապերի համար և այդ ընթացքում երբեք չի լքել Հռոմը՝ բացառությամբ այն դեպքի, երբ Լյուդովիկոս XIV Արև արքան հրավիրեց նրան Փարիզ՝ Լուվրի վերակառուցման պլաններ մշակելու համար: Եթե դրանք նույնիսկ չեն պահպանվել ամբողջությամբ, ապա մեծ հետք են թողել եվրոպական աշխարհիկ ճարտարապետության վրա: Սակայն Բերնինիի՝ դասական բարոկկոյի յուրովի ներկայացումը զերծ չմնաց քննադատությունից: Այսպես օրինակ՝ ֆրանցիսկո Բորոմինին մեղադրում է Միքելանջելոյի ոճական հնարանքները միօրինակ ձևով պատճենելու մեջ:

Բերնինիի անունով է կոչվել Մերկուրի մոլորակի մի խառնարանը[6] Նրա երկու դուստրերը՝ Կելեստեն ու Անգելան մինչ նրա մահը ապրել են որպես միանձնուհի՝ Սուրբ Ռուֆինայի վանքում: Բերնինիի խղճուկ գերեզմանը գտնվում է Սուրբ Մարիա եկեղեցու մոտ:

Արվեստի հովանավորությունը Հռոմում

Հռոմի պապ Ուրբանոս VIII-ի և Լորենցո Բերնինիի համագործակցությունն արվեստի բնագավառում բավականին արգասաբեր էր: 17-րդ դարում որոշ իտալական քաղաք-պետություններ անկում ապրեցին, ինչը բերեց հովանավորչական միավորումների կառուցվածքային փոփոխությունների: Շատ արվեստագետներ ձգտում էին դեպի Հռոմ, քանի որ Հռոմի պապերն ու նրանց զարմիկները, բացի ազդեցիկ լինելուց նաև հարուստ ազնվականներ էին, ովքեր ամենակարևոր պատվիրատուներն էին: Երբ կարդինալ Մաֆեո Բարբերինին 1623 թվականին Հռոմի պապ ընտրվեց, Վատիկանը շատ հարուստ քաղաք էր: Նա խոշոր չափերի գումարներ էր տրամադրում՝ արվեստագետների ազատ զարգացմանը նպաստելու համար: Նա՝ որպես կաթոլիկ եկեղեցու միապետ, իր ուսերին դրված պարտականություններն արդարացնելու համար պիտի մեծապես աջակցեր արվեստի զարգացմանը: Մինչ օրս հիշատակության արժանի է հատկապես Ուրբանոս VIII-ի ներդրումը Հռոմի՝ որպես արվեստի հավերժական քաղաք հռչակվելու մեջ: Բերնինին ճանաչում էր նրան դեռևս կարդինալ եղած ժամանակ: Նա նկատել էր երիտասարդ արվեստագետի տաղանդը և վստահելով նրան՝ տվել իր առաջին պատվերը: Սակայն նա դեռևս այնքան մեծ ազդեցություն չուներ, որեսզի կարողանար երիտասարդ արվեստագետին հանարաճանաչ դարձներ: Պապ ընտրվելուն պես նա մեծ հռչակ պատրաստեց Բերնինիի համար ողջ Հռոմում ու Եվրոպայում: Նա ցանկանում էր արվեստագետին իրեն մոտ պահել՝ նրա հռչակից օգտվելու համար: Դա պայմանավորված էր այն փաստով, որ այդպիսի մեծ պատվերները հռչակ էին բերում ո միայն արվեստագետին, այլ պատվիրատուին նույնպես: Այսպես Բերնինին ստեղծագործում էր առավելապես Բարբերինի ընտանիքի համար: Պապը մեծապես ջանում էր, որպեսզի թույլ չտար որևէ այլ արվեստագետի Բերնինիի հետ մրցակցության մեջ մտնելու: Ինքը՝ Բերնինին ևս ուշադրություն էր դարձնում, որպեսզի իր՝ այդ բնագավառում ունեցած առաջին տեղը կասկածի տակ չառնվեր: Այլ արվեստագետներ կարողանում էին հայտնի դառնալ, միայն, երբ հովանավորվում էին Բերնինիի կողմից: Պապի և Բերնինիի հարաբերությունները հիմնված էին փոխադարձ հարգանքի ու վստահության վրա: Ուրբանոս VIII-ի մահից հետո նա աշխատում էր Ինոցենս X-ի համար և շարունակում էր հովանավորել երիտասարդ արվեստագետներին:

Պատմամշակութային դասակարգում

Բերնինին մեծ ազդեցություն է ունեցել Հռոմի ճարտարապետության ու քանդակագործության զարգացման վրա:

Բերնինիի համար, ի տարբերություն իր հակառակորդ Բորոմինիի, բնութագրական է այն, որ նա իր ժամանակի նշանավոր ճարտարապետներից մեկն էր, ով հայտնի էր հատկապես շինության ճակատային մասի հստակ ուրվագծերուվ, Վերածննդի դարաշրջանի ձևերի վրա ավելի մեծ ուշադրության կենտրոնացմամբ և քանդակագործության ու ճարտարապետության ներդաշնակ համադրությամբ:

Քանդակագործի նրա գործունեության մեջ ռեալիստական մի կարճ ժամանակահատվածին հաջորդել է իդեալիստական փուլը, որում դիմանկարին հիմնական ոճին հետևելուց բացի մեծ դեր է կատարել նաև ներկայացման վեհությունը: Այս հատվածից սկսած՝ նրան բնորոշ է իդեալիստական, բայց շատ շարժուն ոճ:

Բերնինիի հայտնի ժամանակակիցն է նաև ժարտարապետ ու քանդակագործ Ալեսանդրո Ալգարդին (1598–1654)՝ հռոմեական բորոկկոյի նշանավոր ներկայացուցիչներից մեկը: Բերնինիի հայտնի աշակերտներից են՝ Էրկոլե Ֆերատա, Անտոնիո Ռագի, Դոմենիկո Գուիդի, Կոզիմո Ֆանցելի:

Գրականություն

  • Ernst Benkard: Giovanni Lorenzo Bernini. Iris-Verlag, Frankfurt am Main 1926
  • Rudolf Wittkower: Bernini. The Sculptor of Roman Baroque. London 1955.
  • Gianlorenzo Bernini: Zeichnungen. Insel, Leipzig 1982.
  • Alessandro Angellini: Giannlorenzo Bernini e i Chigi tra Roma e Siena. Siena 1998.
  • Charles Avery: Bernini. Hirmer, München 1998, ISBN 3-7774-7630-7.
  • Tod A. Marder: Bernini and the Art of Architecture. Abbeville Press, New York/London/Paris 1998, ISBN 0-7892-0115-1.
  • Sabine Burbaum: Die Rivalität zwischen Francesco Borromini und Gianlorenzo Bernini. Athena, Oberhausen 1999, ISBN 3-932740-35-1.
  • Philipp Zitzlsperger: Gianlorenzo Bernini. Die Papst- und Herrscherporträts. Zum Verhältnis von Bildnis und Macht. Hirmer, München 2002.
  • Sebastiano Roberto: Gianlorenzo Bernini e Clemente IX Rospigliosi. Arte e architettura a Roma e in Toscana nei seicento. Gangemi, Rom 2004.
  • Arne Karsten: Bernini. Der Schöpfer des barocken Rom. Beck, München 2006, ISBN 3-406-54085-6.
  • Pablo Schneider, Philipp Zitzlsperger (Hrsg.): Bernini in Paris. Das Tagebuch des Paul Fréart de Chantelou über die Reise des Gianlorenzo Bernini nach Frankreich. Akademie Verlag, Berlin 2006.
  • Susanne Kunz-Saponaro: Rom und seine Künstler, Wissenschaftliche Buchgesellschaft, Darmstadt 2008, S. 114 ff., ISBN 978-3-534-17678-6
  • Mathias F. Müller, Gianlorenzo Bernini: Das Klesl-Epitaph für die Domkirche zu Wiener Neustadt. Einige Bemerkungen zu Entstehung und Datierung. In: Unser Neustadt (Blätter des Wiener Neustädter Denkmalschutzvereines) 4 (2010) S. 1–6.
  • Franco Mormando: Bernini : his life and his Rome, Chicago, Ill. [u. a.] :Univ. of Chicago Press, 2011, ISBN 978-0-226-53852-5
  • Franco Mormando (Hrsg.): The life of Gian Lorenzo Bernini / by Domenico Bernini. A transl. and critical ed., with introd. and comment. by Franco Mormando, University Park, Pa. : Pennsylvania State Univ. Press, 2011, ISBN 978-0-271-03749-3

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ