«Յունիկոդ»–ի խմբագրումների տարբերություն

չ
Միջլեզվյան հղումներ չեն կատարվում նեքրին հղումներով
չ (37.157.213.174 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Vahram Mekhitarian մասնակցի վերջին...)
չ (Միջլեզվյան հղումներ չեն կատարվում նեքրին հղումներով)
'''Յունիկոդ''' ({{lang-en|Unicode}}), տեղեկատվության փոխանակման նպատակով նիշերի այլագրման (կոդավորման) բազմաբայթ (multioctet) ստանդարտ, որը ներառում է աշխարհի գրեթե բոլոր գիր ունեցող լեզուների սեպագրերը, [[հիերոգլիֆ]]ները, տառերն ու կետադրական նշանները, ազգային խորհրդանիշերը, բազմաթիվ այլ համընդահանուր և մասնավոր օգտագործման նշաններ։
 
Այն ստեղծվեց փոխարինելու նախկինում օգտագործվող 8-բիթով (մեկ բայթ՝ 256 նիշ) այլագրվող համակարգերին, որոնց միջոցով արդեն հնարավոր չէր, նույնիսկ մի լեզվի շրջանակում, ապահովել տեղեկատվության լիարժեք փոխանակումը։ Այսօր իրականացվել և համատարած կիրառվում են Յունիկոդի [[w:UTF-8|UTF-8]] ստանդարտով գործող գրանշանների մինչև 21-բիթով (2097152 նիշ) այլագրման համակարգերը։
 
Յունիկոդ ստանդարտը առաջարկել է [[1991]] թվականին «Յունիկոդի Կոնսորցիում» ({{lang-en|Unicode Consortium, Unicode Inc.}}) կազմակերպությունը։ Այդ ստանդարտի օգտագործումը թույլ է տալիս կոդավորել տարբեր գրերի բազմաթիվ նշաններ։ Յունիկոդ ստանդարտով գրված փաստաթղթերում կարող են լինել չինական [[հիերոգլիֆ]]ները, [[մաթեմատիկական սիմվոլ]]ները, [[հայկական այբուբեն|հայկական]], [[հունական այբուբեն|հունական]], [[վրացական այբուբեն|վրացական]], [[լատինական այբուբեն|լատինական]] և [[կիրիլական այբուբեն]]ի տառերը, ընդ որում լրացուցիչ [[կոդային էջեր]]ը այլևս անհրաժեշտ չեն։
1231

edits