«Անահիտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 38.
}}
'''Անահիտը''' պտղաբերության, արգասավորության, ծննդաբերության, վաղ շրջանում՝ նաև ռազմի աստվածուհին էր [[հայկական դիցաբանություն]]ում, [[Արամազդ]]ի դուստրն է (որոշ տվյալների համաձայն եղել է Արամազդի կինը, ոչ թե դուստրը<ref name="a">«Հայ հին վիպաշխարհը», Սարգիս Հարությունյան, ք. Երևան, 2004թ., 47-րդ էջ</ref>)։ Անահիտի կերպարի մարմնավորումն իր արտացոլումն է գտել նաև այլ ժողովուրդների դիցարաններում, մասնավորապես պարսկականում՝ Անահիտային, հունականում՝ [[Արտեմիս]]ին, հռոմեականում՝ Դիանային, եգիպտականում՝ Նիիթին։
 
[[Պատկեր:Նռան պար.jpg|մինի|ձախից|Նռան պար, Անահիտի տոնը (հեղինակ՝ Ռուբիկ Քոչարյան)|300px]]
 
[[Նավասարդ]]ի սկզբին (օգոստոսի 11-ին) մեծ շուքով նշվում էր Անահիտի գլխավոր տոնը՝ կապված բերքի հասունացման հետ։ Տոնախմբությունները վերածվում էին պտղաբերության տոնի, որի ժամանակ բազմաթիվ ուխտավորներ էին հավաքվում Անահիտին նվիրված մեհյանների շուրջը։ Ծիսակատարությունները ուղեկցվում էին աղոթքներով, երգերով, խնջույքներով։ Քրիստոնեության հաստատումից հետո Անահիտի պաշտամունքը վերածվում է [[Մարիամ Աստվածածին|Մարիամ Աստվածածնի]] պաշտամունքի։ Նրա անունով էր կոչվում հայկական հեթանոսական տոմարի ամիսների 19-րդ օրը։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Անահիտ» էջից