«Երվանդունիներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, ջնջվեց: |հղում = (5) oգտվելով ԱՎԲ
Տող 19.
|Rodovid =
}}
'''Երվանդունիներ''', թագավորական հարստություն Հայաստանում [[մ.թ.ա. 570]]–մ.թ. [[72]] թվականներին։ Կոչվում է հիմնադրի՝ [[Երվանդ Սակավակյաց]]ի անունով։ Որպես թագավորներ և սատրապներ Հայաստանում իշխել են [[մ.թ.ա. 570]]-[[մ.թ.ա. 201|201]] թվականներին։ Պատմահայր [[Մովսես Խորենացի]]ն տեղեկացնում է, որ [[մ.թ.ա. 7-րդ դար]]ի առաջին կեսին [[Հայկական լեռնաշխարհ]]ի հարավ-արևմուտքում վերականգնվել եր Հայկազունների տոհմի իշխանությունը՝ Սկայորդու գլխավորությամբ։
 
Երվանդ Ա-ն հայոց առաջին թագավոր [[Պարույր Սկայորդի|Պարույր]]ի ազգականներից էր: Հայոց նահապետ, Սկայորդու որդի Պարույրը միավորեց Վանա լճից մինչև Եփրատ ընկած ողջ տարածքը և դաշինք կնքեց Մարաստանի ու Բաբելոնի հետ՝ ընդդեմ Ասորեստանի։ [[Մ.թ.ա. 612]] թվականին դաշնակից [[Ասորեստանի կործանում|զորքերը գրավեցին]] [[Ասորեստան]]ի մայրաքաղաք [[Նինվե]]ն, որին մասնակցելու համար Պարույր նահապետը [[Մարաստան]]ի արքայի կողմից թագադրվեց և ճանաչվեց Հայաստանի թագավոր։
 
[[Մ.թ.ա. 6-րդ դար]]ի վերջին Հայաստանը դառնում է առաջին խոշորագույն կայսրության՝ [[Աքեմենյան պետություն|Աքեմենյան պետության]] մասը: Երվանդունիները դառնում են [[Հայաստանի սատրապություն|Հայաստանի սատրապներ]]: Երկու դար անց՝ [[մ.թ.ա. 331]] թվականին, [[Երվանդ Գ]]-ն վերականգնում է [[Երվանդունիների թագավորություն|հայկական թագավորությունը]] նրա մեծ մասի վրա, և թագադրվում որպես [[Մեծ Հայք]]ի թագավոր:
Տող 33.
Երվանդունիների մասին պահպանված տեղեկությունները հակասական են։ Այդ պատճառով Երվանդունիների ծագումը, Հայաստանում նրանց միասնաբար և անընդմեջ իշխելու հանգամանքները դեռևս վիճելի են պատմագիտության մեջ։ Ք.ա. 681 թվականին Ասորեստանի Սենեքերիմ արքայի որդիներ Սարասարը և Ադրամելեքը սպանում են իրենց հորը և փախչում Հայաստան։ Ենթադրվում է, որ նրանք հիմնադրել են այս հարստությունը:
 
Ըստ [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացու]], Հայոց թագավոր [[Երվանդ Ա Սակավակյաց]]ը և նրա գահաժառանգ որդի [[Տիգրան Երվանդյան|Տիգրանը]] [[Մեդիա|Մարաց]] թագավոր [[Աժդահակ]]ի ժամանակակիցներ էին։ Այս տեղեկությունը հաստատվում է նաև Տիգրանի և նրա հոր մասին [[Քսենոփոն]]ի հաղորդմամբ։
 
[[Պերգամոն]] քաղաքից 12կմ հեռավորության վրա գտնված մի հունարեն արձանագրության մեջ Հայաստանի սատրապ [[Երվանդ Բ]]–ին վերագրված է [[բակտրիա]]կան ծագում։ Իսկ [[Կոմմագենե]]ի [[Անտիոքոս Ա Կոմմագենացի|Անտիոքոս Ա Երվանդունի]] թագավորի նախնիներին նվիրված [[Նեմրութ լեռ]]ան արձանագրության մեջ Երվանդունիները դասված են [[Դարեհ I|Դարեհ Աքեմենյան]] արքայի հաջորդների ցանկում։ Քանի որ [[Երվանդ Բ]] Աքեմենյան [[Արտաքսերքսես II]] արքայի փեսան էր, ուրեմն նրա սերունդը կարող էր մայրական գծով ճանաչվել [[Աքեմենյաններ|Աքեմենյան]]։ Երվանդունիների Աքեմենյան շառավիղ լինելու հանգամանքը երբեմն ընդգծվել և գերագնահատվել է։ [[Ստրաբոն]]ը [[Երվանդ Դ Վերջին]]ին համարում է Դարեհ I–ի զինակից Հիդարնեսի սերունդ։
 
Ստրաբոնի այդ վկայության հիման վրա ուսումնասիրողները կարծում են, որ [[Դարեհ I]]-ը, վերացնելով Հայաստանի թագավորությունը, որի գահակալները սերում էին Երվանդ Ա Սակավակյացից, Հայաստանի սատրապ է նշանակել [[Հիդարնես Ա|Հիդարնես]]ին, և նրա հաջորդները ժառանգաբար իշխել են մինչև [[մ.թ.ա. 3-րդ դար]]ի վերջը։ Որովհետև այդ տոհմում հիշատակվում են Երվանդ անունով չորս թագավոր ու սատրապ, ուստի ենթադրում է, որ [[Հիդարնես Ա]] կամ նրան հաջորդած համանուն որդին, իրենց իշխանությունը Հայաստանում ամրապնդելու համար խնամիացել են հայոց Երվանդունիների տոհմի հետ։
Տող 78.
}}</ref>
 
Պարույր նահապետի թագավորությունը երկար չտևեց։ Մեկ թագավորության ներքո ամբողջ երկիրը միավորելու գործն իրականացրեց նրա ազգականներից [[Երվանդ Ա Սակավակյաց]]ը<ref name="կիրիլ">[http://rbedrosian.com/Ref/Oront/oront.html Cyril Toumanoff, The Orontids of Armenia]</ref>։ Վերջինիս իշխանության կենտրոնը սկզբում [[Այրարատ]]ն էր։
 
Պատմագիտության մեջ կա վարկած, որի համաձայն՝ [[Մովսես Խորենացի]]ն շփոթում է Վանի թագավոր Արամին ([[Արա Գեղեցիկ]]ի հայր) Երվանդական Արամանիի հետ<ref>{{Գիրք
Տող 152.
}}</ref>։ Հայերին արմեն անվանելու տեսակետներից է նաև լեռնաշխարհի հարավում [[Արմե]] և [[Ուրմե]] ցեղերի գոյությունը, որոնք ակտիվ դեր են խաղացել հայ ժողովրդի կազմավորման և նրա՝ այդ ժամանակվա հանրությանը հայտնի դարձնելու գործում<ref name="դասագրքեր" />։
 
[[Երվանդունիների հայկական պետության տարածք|Երվանդունյաց Հայաստանի պետական սահմանները]] համընկել են ճիշտ հայ ժողովրդի էթնիկական սահմաններին՝ ընդգրկելով ամբողջ [[Հայկական լեռնաշխարհ]]ը։ Հույն պատմագիր [[Հերոդոտոս]]ը, վկայակոչելով [[Հեկատեոս Միլեթացի|Հեկատեոս Միլեթացու]] աշխարհացույցը, [[Մ.թ.ա. 6-րդ դար|մ.թ.ա. 6]]-[[Մ.թ.ա. 5-րդ դար|5-րդ դարերի]] Հայաստանը ներկայացրել է միաձույլ, հայ ժողովրդով բնակեցված ընդարձակ երկիր, որի սահմանները հարավ-արևելքում տարածվել են մինչև [[Տիգրիս]]ի վտակ [[Փոքր Զավ]] գետի ակունքները և [[Մարաստան]], հարավում՝ մինչև [[Ադիաբենե]] (նախկին [[Ասորեստան]]ի կազմում), հյուսիս-արևմուտքում՝ մինչև [[Պոնտոս]], արևմուտքում՝ մինչև Մեծ կամ Բուն [[Կապադովկիա]], իսկ հարավ-արևմուտքում՝ մինչև [[Կիլիկիա]]<ref name="կիրիլ" />։ Պատմագիրը [[Հայաստան]]ի անբաժան մասն է համարում [[Եփրատ]]ից արևմուտք ընկած Պակտիկեն, որը համընկել է հին պարսկական արձանագրություններում հիշատակվող Կատպատուկա (հին հայկական աղբյուրներում՝ Կապուտկե, Կապուտկող, ավելի ուշ՝ [[Փոքր Հայք]]) երկրամասին։
 
Այսպիսով, Հերոդոտոսին ծանոթ Հայաստանը լիովին ընդգրկում էր Հայկական լեռնաշխարհը<ref name="եպհ">{{cite web
Տող 208.
[[Պատկեր:Goldem Medalion, Armavir, 6-5 C, BC.jpg|մինի|Ոսկե մեդալիոն, Արմավիր, մ.թ.ա. 6-5-րդ դարեր]]
 
Դեռ [[մ.թ.ա. 612]] թվականին մարական և բաբելոնական զորքերը, որոնց հետ միասին կռվում էին նաև հայկական զորաբանակներ, գրավեցին [[Ասորեստան]]ի մայրաքաղաք [[Նինվե]]ն և [[Ասորեստանի կործանում|կործանեցին այն]]<ref name="դասագրքեր" />։ Հայոց թագավորը փորձեց իր դաշնակիցներից՝ մարերից ու բաբելոնցիներից, աստիճանաբար հեռանալ և երկրի անվտանգությունն ապահովելու համար ամրացնել պետության բերդերն ու ամրոցները։ Մարական զորքերը [[մ.թ.ա. 585]] թվականի [[մայիսի 28]]-ին ճակատամարտ տվեցին [[Լիդիա|Լյուդիական թագավորության]] բանակներին Հալիս գետի մոտ։ Այն ավարտվեց արևի խավարման պատճառով, ինչը կողմերը համարեցին աստվածային նշան։ Պատերազմը դադարեց, երկու կողմերի միջև սահման ճանաչվեց Հալիս գետը, իսկ մինչև այն ընկած հողերը հանձնվեցին Երվանդականների թագավորությանը։
 
[[Մ.թ.ա. 6-րդ դար]]ի 70-ական թվականներին Հայոց թագավորությունը, բախվելով [[Մերձավոր Արևելք|մերձավորարևելյան]] մարա-պարսկական տերությանը և հարկադրված ճանաչելով նրա գերիշխանությունը, այնուամենայնիվ պահպանել է իր պետական անկախությունը, տարածքային ամբողջականությունը, հոգևոր-մշակութային ինքնուրույնությունն ու կենսունակությունը, որոնք հաստատուն հիմքերի վրա էին դրվել նախընթաց դարերում։
 
Համաձայն [[Մար Աբաս Կատինա]]յին վերագրվող «Նախնական պատմության» (որի պատառիկները բանաքաղությամբ ավանդել է պատմահայր [[Մովսես Խորենացի]]ն), [[Մ.թ.ա. 6-րդ դար|մ.թ.ա. 6]]-[[մ.թ.ա. 4-րդ դար|4-րդ դարերի]] Հայաստանում շարունակել են իշխել [[Արամ]]ի հիմնադրած [[Հայկազյան Երվանդունիներ|Հայկազյան]] արքայատան ներկայացուցիչները<ref name="հժպ" />։ Պատմագիտության մեջ այդ արքայատունը հաճախ անվանում են Երվանդունի կամ Երվանդական՝ [[Երվանդ Ա Սակավակյաց]] Հայկազյանի ([[մ.թ.ա. 570]]-[[մ.թ.ա. 560|560]]) անունով<ref name="դասագրքեր" />։
Տող 276.
{{Հիմնական հոդված|Սատրապական Հայաստան}}
=== Հիդարնես սատրապ ===
[[Պատկեր:Darius_I_the_Great%27s_inscriptionDarius I the Great's inscription.jpg|մինի|[[Դարեհ I Մեծ]] ([[Բեհիսթունի արձանագրություն]])]]
Երվանդունիների թագավորության երրորդ փուլը Սատրապական Հայաստանն է: Շուրջ 2 դար ([[մ.թ.ա. 522]]-[[մ.թ.ա. 331|331]]) Հայաստանը, բաժանված լինելով երկու մասի, մտել է [[Աքեմենյան Պարսկաստան]]ի կազմի մեջ: Հայաստանի առաջին սատրապ է դարձել [[Հիդարնես Ա]]-ն:
 
Տող 316.
Հույներին Իրան կանչելը կապված էր հույն-պարսկական պատերազմներում աթենացիների ու սպարտացիների հաղթանակների հետ։ Նրանք հմուտ զինվորների համբավ էին ձեռք բերել [[Մերձավոր Արևելք]]ում։ Այդ զորաբանակի հրամանատարներից էր հույն գրող և զորավար [[Քսենոփոն]]ը, ում «[[Անաբասիս]]» աշխատության մեջ բավականին հանգամանորեն պահպանվել է հայկական սատրապության նկարագրությունը<ref name="դասական" />։ [[Երվանդունիների հայկական թագավորություն (Մեծ Հայք)|Հայոց թագավորությունը]], որ շարունակում էր մնալ պարսկական սատրապություն։
 
Հայաստանի սատրապ Երվանդը ([[մ.թ.ա. 404]] – [[մ.թ.ա. 360]])<ref name="կիրիլ" />, ով ամուսնացած էր Աքեմենյան արքա Արտաքսերսքես Բ-ի դստեր՝ Հռոդուգունեի հետ<ref name="հայկական" />, շարունակում էր միաժամանակ ներկայացնել հայոց թագավորական իշխանությունը<ref name="ֆր" />։ Նրա տեղապահներն էին սատրապության երկու վարչական շրջանների հյուպարքոսները, որոնցից մեկը ազգությամբ պարսիկ էր։ Նահանջող հույները, Կորդուխների երկրի ([[Կորդուք]]) վրայով անցնելուց հետո հասնում են Կենտրիտես գետին (Բոհտանսու կամ [[Արևելյան Տիգրիս]])։ Այստեղ նրանք գետի հակադիր ափին տեսնում են զինված ձիավորներ և նրանցից վերև՝ բլուրների վրա, շարքերով կանգնած հետևակ զորքեր, որոնք նպատակ ունեին թույլ չտալ հույներին անցնելու գետը և մտնելու Հայկական լեռնաշխարհ։ Մեծ վահաններով ու երկար նիզակներով զինված այս զորքերը Օրոնտաս-Երվանդի զորքերն էին, որոնք կազմված էին հայերից և խալդայներից։
 
Սակայն հույները կարողանում են անցնել գետը և մտնել Հայաստան, իսկ Օրոնտաս-Երվանդի զորքերը, հաշվի առնելով իրենց ուժերի փոքրաթիվ լինելը, խուսափում են ընդհարվել նրանց հետ։ Շարժվելով դեպի հյուսիս, հույներն անցնում են [[Հայկական Տավրոս]]ը և իջնում [[Մուշի դաշտ]]ը, որտեղ կային բազմաթիվ գյուղեր։ Այստեղից սկսած՝ երկիրը կոչվում էր ''Արևմտյան Հայաստան'', որի հյուպատոսը, այսինքն՝ փոխկառավարիչն էր պարսից թագավորի բարեկամ Տիրիբազը։ Նա բանակցություններ է վարում և պայման կապում, որ հույները չպետք է այրեն հայկական գյուղերը, իսկ կենսամթերքներ կարող են վերցնել այնքան, որքան անհրաժեշտ է իրենց։
Տող 397.
|ISBN =
|տպաքանակ =
}}</ref>։ [[Մ.թ.ա. 3-րդ դար]]ում են առաջանում նաև Երվանդավան, [[Նախճավան]], [[Վարդգեսավան]] (հետագայում Վաղարշապատ), [[Երազգավորս]] և այլ քաղաքատիպ բնակավայրեր։
 
Զգալի թվով քաղաքների ու քաղաքատիպ ավանների առաջա­ցումն ու զարգացումը Մեծ Հայքում առաջին հերթին պայմանավորված էին աշխատանքի հասարակական բաժանման հետագա խորացման, ուրարտական ժամանակաշրջանի հետ համեմատած՝ գյուղատնտեսության ու արհեստագործության ավելի բարձր զար­գացման և դրանց հիման վրա, առևտրի ու դրամական շրջանառության ծավալման հետ։
Տող 403.
Առևտրի և քաղաքների զարգացմանը որոշ չափով նպաստում է նաև միջազգային տարանցիկ առևտրի ճանապարհներից մեկը, որը Սելևկյանների նախկին մայրաքա­ղաք Սելևկիայից [[Միջագետք]]ի, [[Մարաստան]]ի ու [[Արարատյան դաշտ]]ի վրայով, գնում էր [[Կոլխիդա]] և [[Սև ծով]]ի նավահանգիստները, իսկ այնտեղից էլ Բոսպոր ([[Ղրիմ]]ի թերակղզի) և մերձազովյան երկրները։ Այս ճանապարհի շնորհիվ [[Մեծ Հայք]]ը ևս ներգրավվում է միջազգային առևտրի մեջ։ Երվանդունիների մայրաքաղաք Արմավիրում գտնվել են մ.թ.ա. 3-րդ դարի վերջին պատկանող հունարեն արձանագրություններ, որոնցից մեկի մեջ Մեծ Հայքի թագավորությունը անվան­ված է ''«գեղեցիկ երկիր Արմենիա»։''
 
[[Մ.թ.ա. 200]] թվականին սելևկյան զորքերի աջակցությամբ հայ զորավար Արտաշեսը գահընկեց է արել [[Երվանդ Դ Վերջին]]ին և կարգվել [[Մեծ Հայք]]ի կուսակալ<ref name="հայկականեպհ" /><ref name="եպհհայկական" />։ Ճակատամարտում հայոց թագավորը սպանվել է։ Արտաշեսը հրամայել է սպանել տալ նաև նրա եղբորը՝ քրմապետ Երվազին։ Սելևկյան արքա Անտիոքոս Գ-ն Կոմմագենեում կուսակալ է կարգել հույն զորավար Պտղոմեոսին, իսկ Ծոփքում՝ հայազգի Զարիադրեսին ([[Զարեհ]])<ref name="Арм">{{cite web
| last =
| first =
Տող 420.
[[Պատկեր:Lesser Armenia BC III - AD IV.JPG|330px|thumb|ձախից|Փոքր Հայք]]
 
[[Մ.թ.ա. 322]] թվականին [[Կապադովկիա]]յի, [[Պաֆլադոնիա]]յի և Սև ծովի մոտակա շրջանները նվաճելու ժամանակ հունամակեդոնական զորքերը գրավում են նաև Փոքր Հայքը և այն միացնում Ալեքսանդր Մակեդոնացու քարտուղար Եվմենեսին հանձնված սատրապությա­նը։ Այստեղ կառավարիչ է նշանակվում Նեոպտղոմեոսը, ում վա­րած դաժան քաղաքականության պատճառով Փոքր Հայքի հայերը ապստամբություն են բարձրացնում զավթիչների դեմ։ Միայն Եվմենեսի միջամտության շնորհիվ, ով վարում էր համեմատաբար մեղմ քաղաքականություն, հնարավոր է լինում առժամանակ հանգստացնել ու հնազանդեցնել ապստամբ հայերին։ Սակայն Իսոսի ճակատամարտից հետո՝ մ.թ.ա. 301-300 թվականներին Փոքր Հայքը կրկին ապստամբություն է բարձրացնում և վերականգնում իր անկախությունը։
 
Սկզբնաղբյուրների հաղորդած կցկտուր և պատահական տե­ղեկություններից երևում է, որ մ.թ.ա. 4-3-րդ դարերում Փոքր Հայքում ևս զգալի չափով զարգանում են [[երկրագործություն]]ը, [[այգեգործությու­ն]]ը, [[անասնապահություն]]ը, [[մետաղամշակություն]]ը և արհեստագործության մյուս ճյուղերը։ Մեծ զարկ են ստանում նաև առևտուրն ու դրամական շրջանառությունը։ Սրանց զարգացման մեջ զգալի դեր են կատարում [[Միջագետք]]ից ու [[Ասորիք]]ից, [[Մեծ Հայք]]ի ու [[Ծոփք]]ի վրայով եկող և Փոքր Հայքում խաչվող առևտրական ճանա­պարհները, որոնք գնում էին դեպի [[Պոնտոս]] և Սև ծովի հարավային նավահանգիստները։
 
Փոքր Հայքն իր անկախությունն ու ինքնուրույնությունը պահ­պանում է համարյա երկու հարյուր տարի։
Տող 446.
Ծոփքը ինչպես հնում, նույնպես և այս դարաշրջանում միջազգային տարանցիկ առևտրի կարևոր հանգույցներից էր։ Ծոփքի վրայով էր անցնում ոչ միայն հին աշխարհի տարանցիկ առևտրի գլխավոր մայրուղին, նրա զարկերակը հանդիսացող «[[Արքայական ճանապարհ]]ը», այլև հարավից դեպի Սև ծովի ափերը տանող բանուկ ու կարճ ճանապարհը։ Այստեղ էր գտնվում նաև Եփրատի կարևոր գետանցներից մեկը և նրա մոտ կառուցված Տոմիսա ամրոցը, որը կայան էր Փոքր Ասիայից, Սև ծովի ափերից, Միջագետքից և Ասորիքից եկած քարավանների համար։ Ծոփքի նշանավոր քաղաքներն էին Արշամաշատը և [[Արկաթիակերտ]]ը, որոնցից առաջինը գտնվում էր [[Արածանի]] գետի մոտ, իսկ երկրորդը՝ Տիգրիսի աղբյուրագետակ Արղանայի վրա։ Արշամաշատը Ծոփքի մայրաքաղաքն էր։ Այս երկու քաղաքներն էլ ոչ միայն վարչական, այլև արհեստագործության ու առևտրի կարևոր կենտ­րոններ էին։ Հայ թագավորներից Ծոփքի թագավորներն առաջինն են իրենց անունով սեփական դրամներ հատել։ Մինչև այժմ հայտնաբերվել են Արշամ, Աբդիսարես, Քսերքսես և Զարեհ թագավորների հատած արծաթե և պղնձե դրամները, որոնք պահվում են եվրոպական տարբեր թանգարաններում։
 
Սամոս-Շամին հաջորդում է նրա որդի [[Արշամ]]ը ([[մ.թ.ա. 240]]-[[մ.թ.ա. 220|220]])<ref name="ֆր" />։ Շամի և նրա հաջորդների օրոք թագավորությունում բուռն զարգացում են ապրում քաղաքները։ Շամը Կոմմագենեում կառուցում է [[Սամոսատ]] քաղաքը, իսկ Արշամը՝ Ծոփքում [[Արշամաշատ]]ը, որը դառնում է պետության [[մայրաքաղաք]]ը։ Արշամ Երվանդունու մահից հետո թագավորությունը բաժանվում է երկու մասի։ [[Մ.թ.ա. 200]] թվականին Ծոփք-Կոմմագենեի թագավորությունը տրոհվում է՝ ծնունդ տալով առանձին Ծոփքի և Կոմմագենեի թագավորություններին<ref name="հայկական" />։
 
Տրոհված և թուլացած Հայաստանն այլևս ի վիճակի չէր դիմադրելու Սելևկյանների նվաճողական քաղաքականությանը։ Սելևկյանները որոշակի քայլեր են ձեռնարկում այն գրավելու ուղղությամբ։ Ծոփքի Աբդիսարես թագավորը, օգտվելով Սելևկյանների 217 թվականի Եգիպտոսի պտղոմեականներից կրած ծանր պարտությունից, հրա­ժարվում է ճանաչել [[Անտիոքոս Գ Մեծ]]ի ([[մ.թ.ա. 223]]-[[Մ.թ.ա. 187|187]]) գերիշխանությունը և նրան հարկ վճարել։ Անտիոքոս III-ը, իր ուժերը վերականգնելուց հետո, որոշում է կրկին Ծոփքը ենթարկել իրեն։ Այդ նպատակով նա 212 թվականին զգալի ուժերով ներխուժում է Ծոփք և բանակ է դնում Արշամաշատ մայրաքաղաքի մոտ։ Ծոփքի Քսերքսես թագավորը, նկատի ունենալով թշնամու ուժերի գերազանցությունը, դեսպաններ է ուղարկում Անտիոքոսի մոտ և հայտնում, որ ցանկանում է բանակցության մեջ մտնել նրա հետ։ Անտիոքոսը իր մոտ է կանչում Քսերքսեսին, հաշտվում նրա հետ և նույնիսկ նրան է զիջում հարկի մեծագույն մասը, որ մերժել էր իրեն վճարել Քսերքսեսի հայրը։ Այնուհետև, Անտիոքոսը վերցնում է Քսերքսեսից 300 տաղանդ, 100 ձի և նույնքան ջորի, իրենց լծասարքերով, վերադարձնում է նրան ամբողջ իշխանությունը և ամուսնացնում նրան իր քրոջ հետ։ Նրանց հաջողվեց իրենց տիրապետությունը հաստատել հայկական բոլոր թագավորություններում՝ Մեծ Հայքում կառավարիչ նշանակելով Արտաշեսին, իսկ Ծոփքում՝ Զարեհին<ref>{{cite web
Տող 463.
Կոմմագենեում հայկական արքայատոհմը շարունակեց իր թագավորությունը մինչև մ.թ. 72 թվականը՝ իշխելով մոտ 3 դար<ref name="մավորս" />։
 
Հայ թագավորներից ամենանշանավորն էր [[Անտիոքոս Ա Կոմմագենացի]]ն ([[մ.թ.ա. 70]]-[[Մ.թ.ա. 34|34]])<ref name="ֆր" />։ Նրա նախնիներին նվիրված արձանագրության մեջ [[Երվանդունիներ]]ըԵրվանդունիները դասվել են [[Դարեհ I Վշնասպ]] Աքեմենյանի հաջորդների ցանկում<ref name="հայկական" />։
 
==Երվանդունիների արքայացանկը==
Տող 580.
| Միհրդատ Ա-ի որդին
|-
| [[Միհրդատ Բ Կոմմագենացի]]
| [[մ.թ.ա. ?]] - [[մ.թ.ա. 20|20]]
| [[մ.թ.ա. 38]] - [[մ.թ.ա. 20|20]]
| Անտիոքոս Ա-ի որդին
|-
| [[Անտիոքոս Բ Կոմմագենացի]]
| ?-20
| [[մ.թ.ա. 20]] - [[մ.թ.ա. 20|20]]
| Անտիոքոս Ա-ի որդին
|-
| [[Միհրդատ Գ Կոմմագենացի]]
| ?-20
| [[մ.թ.ա. 20]] - [[մ.թ.ա. 12|12]]
| Միհրդատ Բ-ի որդին
|-
| [[Անտիոքոս Գ Կոմմագենացի]]
| ?-17
| [[մ.թ.ա. 12]] - [[17]]
Տող 605.
|
|-
| [[Անտիոքոս Դ Կոմմագենացի]]
| ?-72
| [[38]] - [[72]]