«Գագիկ Ստեփանյան»–ի խմբագրումների տարբերություն

 
[[1994]] թվականի [[փետրվարի 13]]-ին՝ իր ծննդյան օրը, Գագիկը եկավ տուն։ Նրան անհանգստացնում էին դեռևս չլավացած վերքերը։ Սակայն չդիմանալով՝ նա հաջորդ օրն իսկ վերադարձավ ճակատ։ Նրա զինվորները զբաղեցնում էին Օմարի (Ամուրի) լեռնանցքի վրայի դիրքերից մեկը։ Միևնույն ժամանակ ադրբեջանցիները, պատրաստվելով հարձակման, կենտրոնացնում էին ուժերը։
[[Պատկեր:Հեթանոս Գագո.jpg|thumb|left|200px|Գագիկ Ստեփանյանի կիսանդրին [[Նոր Նորք (վարչական շրջան)|Նոր Նորք]]ի 2-րդ զանգվածում]]
 
[[1994]] թվականի [[մարտի 13]]-ին ադրբեջանցիները սկսեցին զանգվածային գրոհ։ Սակայն նրանք չկարողացան ճեղքել պաշտպանությունը և կրելով ծանր կորուստներ՝ [[մարտի 14]]-ի առավոտյան հետ քաշվեցին։
 
 
[[1995]] թվականին [[ԼՂՀ]] [[Գերագույն խորհուրդ|Գերագույն խորհրդի]] որոշմամբ Գագիկ Ստեփանյանը հետմահու պարգրատրվել է [[Մարտական խաչ շքանշան|Մարտական խաչ]]ի 1-ին աստիճանի շքանշանով։
 
[[Պատկեր:Հեթանոս Գագո.jpg|left|200px|Գագիկ Ստեփանյանի կիսանդրին [[Նոր Նորք]]ի 2-րդ զանգվածում]]
[[1999]] թվականի [[Երևան]]ի քաղաքապետի հրամանով թիվ 135 միջնակարգ դպրոցը անվանակոչվեց Գագիկ Ստեփանյանի անվան։