Բացել գլխավոր ցանկը

Changes

Առանց խմբագրման ամփոփման
[[Շերլոկ Հոլմս]]ից օգնություն է խնդրում Էլլեն Սթոուներ անունով մի աղջիկ։ Նա ապրում է հին Սթոք-Մորոն կալվածքում խորթ հոր՝ դոկտոր Գրիմսբի Ռոյլոթի հետ, որ հարգարժան ընտանիքից է։ Երկու տարի առաջ աղջիկը կորցրել է քրոջը՝ Ջուլիային, ով մահացավ իր հարսանիքից երկու շաբաթ առաջ առեղծվածային հանգամանքներում։ Մահվանից առաջ մի քանի օրվա ընթացքում նա տանը լսում էր տարօրինակ սուլոց, ինչը նրան շատ էր վախեցնում։ Այն գիշեր, երբ մահացավ Ջուլիան, Էլլենը լսել է նմանատիպ ձայներ։ Լինելով մահամերձ՝ Ջուլիան բացականչում է. «Դա երփներանգ ժապավե՜ն էր»։ Դատելով այս ամենից՝ դա զառանցանք չէր, ու Էլլենը անչափ անհանգստանում է։ Այժմ խորթ հայրը տանը վերանորոգում է կազմակերպել, ու Էլլենն ստիպված է ժամանակավորապես տեղափոխվել հանգուցյալ քրոջ սենյակը։ Գիշերները նա էլ է սկսում լսել սուլոցը, այդ պատճառով էլ որոշել է դիմել Շերլոկ Հոլմսին։
 
Հոլմսը սկզբում գալիս է սխալ եզրակացության, կարծելով, թե դա գնչուների ձեռքի գործն է, որոնք ապրում էին կալվածքի տարածքում։ Սակայն գալով Սթոք-Մորոն ու խուզարկելով տունը՝ Հոլմսը եզրակացնում է, որ դրսից աղջկան ոչինչ չէր կարող սպառնալ, վտանգը տան մեջ էր։ Ավելի ուշ Հոլմսը բացահայտում է տարօրինակ օդանցք, որը տանում էր խորթ հոր սենյակը, ու զանգի պարան, որը չի զանգում ու նույնիսկ որպես էդպիսինադպիսին զանգ չէ։
 
Շերլոկը, որ համադրել էր բոլոր փաստերը, հասկանում է օձի մասին։ Պարանով այն իջնում էր զոհի մահճակալի մոտ (մահճակալը ամրացված էր հատակին, որ զոհը չկարողանա այն տեղափոխել), իսկ սուլոցով դոկտոր Ռոյլոթը սովորեցրել է նրան վերադառնալ սենյակ։ Հոլմսն ու Վաթսոնը գիշերն անցկացնում են Էլլեն Սթոուների սենյակում ու դեմ առնում օձին։ Հոլմսը ձեռնափայտով քշում է օձին հետ՝ օդանցք։ Օձի մեջ արթնանում է իր դաժան բնությունն, ու այն կատաղած կծում է առաջին պատահածին՝ հենց դոկտորին։ Գրիմսբի Ռոյլոթը մեռնում է գրեթե ակնթարթորեն թույնից։
Անանուն մասնակից