«Կալիմանտան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, ջնջվեց: |պատկեր = oգտվելով ԱՎԲ
Տող 30.
|վիքիպահեստ = Borneo
}}
'''Կալիմանտան''' ({{lang-id|Kalimantan}}, նաև '''Բոռնեո''' (մալայերեն՝ Borneo)), [[Մալայան արշիպելագ]]ի ամենախոշոր կղզին։ Տարածքը՝ 734 000 կմ<sup>2</sup> է, բնակչությունը՝ 18.590.000 (2009)։
 
== Անվանում ==
Անվանումը բացատրում են որպես «մանգոյի երկիր»․ [[մանգո]]ն կարևոր դեր է խաղում կղզու բնակիչների կյանքում։ [[1921]] թվականից (երբ [[իսպանացիներ]]ն իմացան այդ կղզու մասին), եվրոպացիներն այն անվանում են ''Բոռնեո''՝ կղզու հյուսիսում [[Բրունեյ]]ի սուլթանության անունով։
 
Մինչ եվրոպացիների գալն այնտեղ բնակվող [[մալայացիներ]]ը կղզու հյուսիսային մասն անվանում էին ''Բերունայ'', հարավային մասը՝ ''Կեմանտան''․ երկու անվանումն էլ սկզբնապես նշանակել են «բույս»։
 
Այդ անվանումները տարածվեցին ամբողջ կղզու վրա և աշխարհագրորեն դարձան հոմանիշներ<ref>{{cite book|author=Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան |title=Աշխարհագրական անունների բառարան |publisher=«Լույս» |location=Երևան |year=1987 |page=}}</ref>։
 
== Աշխարհագրություն ==
Թույլ կտրտված մակերևույթով կղզի է՝ ժամանակակից հրաբխականության բացակայությամբ։ Ափերը ցածրադիր են, ճահճակալած։ Կենտրոնական մասը կազմված է բեկորային լեռնաշղթաներից (ամենաբարձր կետը [[Կինաբալուն]] է, 4101 մ), ավազաքարային և [[տուֆ]]ային սարավանդներից, ծայրամասերում հերթագայում են [[լեռ]]ներն ու [[հարթավայր]]երը։ Օգտակար հանածոներից կան [[նավթ]], [[քարածուխ]], [[երկաթ]], [[մոլիբդեն]], [[պղինձ]], [[ոսկի]]։
 
Կլիման հասարակածային է, տարեկան տեղումները՝ 2000-3500 մմ։ Գետային ցանցը խիտ է, ջրառատ։ Հողերը պոդզոլացված լատերիտներ են։ Տարածքի մոտ 3/4-ը [[անտառ]]ածածկ է։
 
Հարուստ և բազմազան է [[Կենդանիներ|կենդանական]] աշխարհը։ Հիմնական կուլտուրաներն են [[բրինձ]]ը, [[կաուչուկատու]]ները, [[արմավենի]]ները։ Գլխավոր քաղաքներն են [[Բանջարմասին]]ը, [[Պոնտիանակ]]ը, [[Կուչինգ]]ը։