«Երուսաղեմի թագավորություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Լաթերանի ժողովը: clean up, փոխարինվեց: եւ → և oգտվելով ԱՎԲ
Տող 77.
Սակայն Իննոկենտիոս 3-րդը չի կարողանում տեսնել իր աշխատանքի պտուղները և հանկարծամահ է լինում։ Արշավանքի ղեկավարումը հանձնվեց Հռոմի նոր պապ Հոնորիոս 3-րդին (1216-1227թթ.), որի քաղաքականությունը նախորդի գործունեության շարունակությունն էր։ Առաջին քայլը, որը վերջինս կատարեց, ծով դուրս եկող խաչակրաց բանակի համար կաթոլիկական աթոռի ներկայացուցիչ նշանակելն էր։ Այս պաշտոնը զբաղեցրեց ծագումով իսպանացի Պելագիուսը։
 
Ինոկենտիուս 3-րդի մահը որոշ չափով հետաձգեց խաչակրաց արշավանքը։ 1217 թ-ին արևելք շարժվեց միայն Անդրեաշ (Անդրաշ) Հունգարացին։ Հույս ունենալով Ավետյաց երկրում գտնել իր հանգստությունը՝ նա լքում է պալատը և երկիրը։Հաշվի առնելով այն, որ եկեղեցին առավելություն է տալիս խաչակիր պետություններին և նրանց ղեկավարներին, ապա կամովի ընդառաջելով եկեղեցուն` նա կարող է նաև հարգանք վաստակել իր և իր պետության օգտին։ Բավարիայի և Ավստրիայի դուքսերի եւև գերմանական այլ իշխանների հետ նա ժամանում է Իտալիա, որտեղ նրանց միանում են ջենովական, վենետիկյան և իտալական այլ նավատորմեր։ Իր հերթին Սիրիա է ուղղվում Կիպրոսի թագավոր Լուսինյանը։ Ձևավորվեց խայտաբղետ, սակայն բավականին նշանակալի բանակ։ Տարեգիրների տվյալների համաձայն, որոնք բավականին չափազանցված են թվում, Անդրեաշ Հունգարացու դրոշի ներքո հավաքվեցին 10 հազար հեծյալներ և բազում հետևակայիններ։ Սակայն նավերը չհերիքեցին և խաչակիրների մի մասը ստիպված եղավ վերադառնալ տուն։
 
Հոնորիոս 3-րդը պաղեստինցիներին գրված նամակում կոչ է անում չվհատվել Իննոկենտիոսի մահից, քանզի ինքը ջանք չի խնայի սուրբ հողերի ազատագրման համար։