«Նեգիդալներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Նեգիդալներ''' (ինքնանվանումը՝ Էլկան բեյենին), ազգագրական փոքրաթիվ խումբ։ == Ծագում == Նեգիդալներ...»:
(Տարբերություն չկա)

13:46, 27 հունվարի 2015-ի տարբերակ

Նեգիդալներ (ինքնանվանումը՝ Էլկան բեյենին), ազգագրական փոքրաթիվ խումբ։

Ծագում

Նեգիդալները ծագմամբ էվենկներ են, որոնք միախառնվել են նիվխերի, նանայների և ուլչերի հետ։

Պատմություն

Մինչև 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունը զբաղվում էին որսորդությամբ ու ձկնորսությամբ։ Խորհրդային տարիներին նեգիդալները միավորված էին կոլեկտիվ տնտեսություններում։

Բնակության վայր

Բնակվում են Ամգուն և Ամուր գետերի ափերին՝ ՌՍՖՍՀ Խաբարովսկի երկրամաս:

Բնակչություն

1979 թվականի տվյալներով բնակչությունը կազմել է 500 մարդ:

Լեզու

Լեզուն պատկանում է տունգուս-մանջուրական լեզուներին, մոտ է էվենկների լեզվին։

Դավանանք

Պաշտոնապես համարվել են ուղղափառներ, պահպանել են ոգեպաշտական հավատալիքները, շամանականությունը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։