«Ավտոէլեկտրոնային հոսք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Կետադրական, փոխարինվեց: : → ։ (11)
No edit summary
Տող 2.
 
Էլեկտրոնների արտահոսքի երևույթը բացատրվում է [[թունելային երևույթ]]ի միջոցով, և չունի բացատրություն դասական ֆիզիկայի շրջանակներում։ Ըստ դասական ֆիզիկայի` էլեկտրոնը մետաղից հեռացնելու համար անհրաժեշտ է կատարել ելքի աշխատանք (էլեկտրոնին հաղորդել ելքի աշխատանքին համապատասխան էներգիա), սակայն հայտնի է, որ քվանտային մեխանիկայում հնարավոր է մասնիկի անցումը վերջավոր լայնության պոտենցիալային արգելքի միջով` առանց արգելքը շրջանցելու համար լրացուցիչ էներգիա հաղորդելու։ Մետաղի մակերևույթին ձևաորվում է պոտենցիալային արգելք, որը վակուումում ձգվում է մինչև անվերջություն, սակայն էլեկտրաստատիկ դաշտի կիրառման դեպքում արգելքը ձևափոխվում է, և դառնում վերջավոր լայնության արգելք, որի միջով հնարավոր է դառնում էլեկտրոնների թունելացումը մետաղից վակուում։
== Երևույթի ֆիզիկական մեկնաբանությունը ==
[[Պատկեր:Cold emission (field off).png|300px|մինի|ձախից|'''Մետաղի մակերևույթին ձևավորված պոտենցիալային արգելքը` արտաքին դաշտի բացակայությամբ:''']]
[[Պատկեր:Cold emission (field on).png|300px|մինի|'''Մետաղի մակերևույթին ձևավորված պոտենցիալային արգելքը` արտաքին դաշտի առկայությամբ:''']]
Մետաղում էլեկտրոնները զբաղեցնում են բոլոր էներգիական մակարդակները` մինչև <math> E_F </math> Ֆերմիի էներգիա (նկարում պատկերված է մոխրագույն ստվերագծումով), իսկ մակերևույթի վրա (մետաղ-վակուում անցումում) ձևավորվում է <math> U_0 </math> բարձրությամբ արգելք (<math> AOU_0B </math>), որն, ըստ էության, ձգվում է մինչև անվերջություն։ Քանի որ վակուումում <math> U_0 </math> էներգիան ավելի մեծ է, քան մետաղում էլեկտրոնի <math> E </math> էներգիան, ապա վակուումում հայտնվելու համար էլեկտրոնին պետք է հաղորդել <math> U_0-E </math> էներգիա, որը կոչվում է [[ելքի աշխատանք]]։ Արտաքին էլեկտրաստատիկ դաշտ կիրառելու դեպքում, փոխվում է արգելքի տեսքը։ Մետաղի մակերևույթին ուղղահայաց` դեպի մակերևույթն ուղղված <math> \epsilon </math> հաստատուն էլեկտրական դաշտի դեպքում արգելքը վերածվում է հետևյալին (<math> AOU_0C </math>)<ref name="sah_chub">{{Գիրք
|հեղինակ = Սահակյան Գ. Ս., Չուբարյան Է. Վ.
|վերնագիր = Քվանտային մեխանիկա
|հրատարակություն = Երրորդ վերամշակված և լրացված հրատարակություն
|վայր = Երևան
|հրատարակչություն = ԵՊՀ հրատարակչություն
|թվական = 2009
|isbn = 978-5-8084-1133-3
}}</ref>
:<math> U(x) = \begin{cases} U_0-e\epsilon x, & x>0 \\
0, & x<0
\end{cases} </math>
Այսպիսի արգելքի դեպքում էլեկտրոնները կարող են հեռանալ մետաղի մակերևույթից առանց էլքի աշխատանքին հավասար էներգիա ստանալու. էլեկտրոնները կարող են թունելել արգելքի միջով։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}