«Նպատակ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 79 բայտ ,  7 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
No edit summary
No edit summary
 
=== Կարճաժամկետ նպատակներ ===
Կարճաժամկետ նպատակները իրագործվում են կարճ [[ժամանակ|ժամանակահատվածում]], ինչպես օրինակ փորձել [[Մուրհակ|մուրհակ]] վճարել մի քանի օրից: Կարճաժամկետ նպատակը չի սահմանում հատուկ ժամանակահատվածներ: Այլ կերպ ասած` կարելի է հասնել (կամ չհասնել) կարճաժամկետ նպատակի մեկ [[Օր|օրում]], [[Շաբաթ (օր)|շաբաթում]], [[Ամիս|ամսում]], [[Տարի|տարում]] և այլն: Կարճաժամկետ նպատակների համար նախատեսված ժամանակահատվածը վերաբերում է ամբողջ ժամանակի այն հատվածին, որը տվյալ պահին կիրառվում է: Օրինակ մեկը մեկ ամիս տևող նախագծի համար իր կարճաժամկետ նպատակը կարող է իրագործել մի քանի օրում, մինչդեռ ինչ-որ մեկի կյանքի տևողության համար կարճաժամկետ նպատակը կարող է չափվել ամիսներով կամ տարիներով: Պլանավորողները կարճաժամկետ նպատակները սովորաբար սահմանում են երկարաժամկետ նպատակի կամ նպատակների հարաբերությամբ:
 
=== Անձնական նպատակներ ===
Երկարաժամկետ նվաճումները հիմնված են կարճաժամկետ նվաճումների վրա: Տվյալ օրվա փոքր պահերի զգացմունքների կառավարումը երկար ժամանակով մեծ փոփոխություն է ունենում:
 
Մեծածավալ հետազոտություն է իրականացվել բաղձալի նպատակներին հասնելու, ինքնակառավարման կարողության և ինտեգրացման փոփոխությունների, ինչպես նաև սուբյեկտիվ բարեկեցության վերջնական փոփոխության միջև կապն ուսումնասիրելու գործում: Նպատակի գործունություն կամ արդյունավետություն ասելով հասկանում ենք, թե ինչքան է հավանականությունը, որ անձը կարող է հաջողություն ունենալ նպատակի նվաճման մեջ: Նպատակի [[Ինտեգրալ|ինտեգրում]] ասելով հասկանում ենք, թե որքան համատեղելի են նպատակները սեփական <<ես>>-ի հիմնական ասպեկտների հետ: Հետազոտությունը ցույց է տվել, որ նպատակի գործունության վրա կենտրոնացումը ասոցացվում է երջանկության գործոնի հետ, իսկ նպատակի ինտեգրացումը կապվում է բարեկեցության գործոնի իմաստի հետ: Բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տվել երկարաժամկետ նպատակներին հասնելու և սուբյեկտիվ բարեկեցության փոփոխությունների միջև կապը, որոնցից շատերը հաստատել են, որ անհատի համար անձնական բնույթ ունեցող նպատակների նվաճումը բարձրացնում է սուբյեկտիվ բարեկեցության զգացումները:
 
== Ինքնաներդաշնակության մոդել ==
== Նպատակի կառավարումը կազմակերպություններում ==
Կազմակերպականորեն նպատակի կառավարումը կազմված է թիմի անհատ անդամների նպատակների ճանաչման և եզրահանգման, այլևս անպատշաճ նպատակներից հրաժարվելու, նպատակների միջև կոնֆլիկտների ճանաչման և լուծման, ինչպես նաև նախընտրելի թիմային համագործակցությանը և արդյունավետ գործունեություններին համապատասխան նպատակներին նախապատվություն տալու գործընթացներից:
 
Ցանկացած հաջողակ կոմերցիոն համակարգի համար դա նշանակում է օգուտներ քաղել գնորդին հասանելի ամենաորակյալ ապրանքներ պատրաստելիս կամ ամենաորակյալ ծառայություններ մատուցելիս հնարավորինս մատչելի գներով:
Նպատակի կառավարումը ներառում է`