«Նպատակ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 16 063 բայտ ,  7 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
No edit summary
No edit summary
'''Նպատակն''', այն ցանկալի արդյունքն է, որ [[մարդ]] կամ [[համակարգ]] պատկերացնում է, պլանավորում և պարտավորվում հասնել անձնական կամ կազմակերպական ցանկալի վերջնակետի ակնկալվող զարգացման պարագայում:
'''Նպատակ''', այն առարկան իրավիճակը, կամ [[հոգեվիճակ]]ը, որոնց ցանկանում է հասնել մարդն իր գործունևոթյան շնորհիվ։
 
Շատերը ձգտում են հասնել իրենց նպատակներին սահմանափակ ժամանակահատվածում` վերջնաժամկետներ սահմանելով: Այն մոտավորապես նման է [[անգլերեն]] purpose կամ aim բառերին, ինչը նույն ակնկալված արդյունքն է, որ ուղղորդում է գործողությունները: Կամ էլ այն նման է վերջնանպատակին, որը առանձնահատուկ նշանակություն ունեցող ֆիզիկական կամ վերացական առարկա է:
[[Անձ]]ն իր [[մտածողություն|մտածողության]], [[երևակայություն|երևակայության]] շնորհիվ կարողանում է [[Միտք|մտք]]ում «տեսնել» (ներհայեցողաբար ընկալել) իր գործունեության հնարավոր [[հետևանք]]ները և իրագործել սպասվող ապագայի առաջանցիկ կամ կանխող արտացոլում։
 
== Նպատակադրում ==
Նպատակը կարելի է դիտել նաև որպես [[գործունեություն]] հարուցող [[դրդապատճառ]]ներից մեկը։
Նպատակադրումը կատարելապես ներառում է հատուկ, նշանակալի, հասանելի, պատշաճ և ժամանակի տեսանկյունից սահմանափակ նպատակներ դնելը: Նպատակադրման տեսության վրա աշխատելը ենթադրում է , որ այն կարող է ծառայել որպես արդյունավետ միջոց հաջողության հասնելու համար` հավաստելով, որ մասնակիցները հստակ պատկերացում ունեն, թե ինչ պետք է անեն նպատակին հասնելու կամ հասնելուն օգնելու գործում: Անձնական մակարդակում նպատակադրման գործընթացը թույլ է տալիս մարդկանց հատկորոշել, այնուհետև քայլեր անել դեպի իրենց սեփական` հատկապես ֆինանսական կամ կարիերային վերաբերող նպատակները: Անձի զարգացումը նպատակադրման գլխավոր բաղադրիչն է:
 
Նպատակը կարող է լինել կարճաժամկետ կամ երկարաժամկետ: Առաջնային տարբերությունը նպատակներին հասնելու համար պահանջված ժամանակն է:
 
=== Կարճաժամկետ նպատակներ ===
Կարճաժամկետ նպատակները իրագործվում են կարճ [[ժամանակ|ժամանակահատվածում]], ինչպես օրինակ փորձել [[Մուրհակ|մուրհակ]] վճարել մի քանի օրից: Կարճաժամկետ նպատակը չի սահմանում հատուկ ժամանակահատվածներ: Այլ կերպ ասած` կարելի է հասնել (կամ չհասնել) կարճաժամկետ նպատակի մեկ օրում, շաբաթում, ամսում, տարում և այլն: Կարճաժամկետ նպատակների համար նախատեսված ժամանակահատվածը վերաբերում է ամբողջ ժամանակի այն հատվածին, որը տվյալ պահին կիրառվում է: Օրինակ մեկը մեկ ամիս տևող նախագծի համար իր կարճաժամկետ նպատակը կարող է իրագործել մի քանի օրում, մինչդեռ ինչ-որ մեկի կյանքի տևողության համար կարճաժամկետ նպատակը կարող է չափվել ամիսներով կամ տարիներով: Պլանավորողները կարճաժամկետ նպատակները սովորաբար սահմանում են երկարաժամկետ նպատակի կամ նպատակների հարաբերությամբ:
 
=== Անձնական նպատակներ ===
Անհատները կարող են անձնական նպատակներ սահմանել: Ուսանողը կարող է քննության համար բարձր գնահատականի նպատակ դնել: Մարզիկը կարող է օրական 5 [[մղոն]] վազել: Ճանապարհորդը կարող է փորձել հասնել նպատակակետ քաղաքին երեք ժամում: Ֆինանսական նպատակներն ընդհանուր օրինակ են` խնայել թոշակի անցնելու կամ գնումների համար:
Նպատակները կառավարելը անձնական կյանքի բոլոր բնագավառներում կարող է արդյունքներ տալ: Ճշգրիտ իմանալը, թե ինչի ես ուզում հասնել, պարզեցնում է թե ինչի վրա պետք է կենտրոնանալ կամ ինչը բարելավել և հաճախ [[Ենթագիտակցություն|ենթագիտակցորեն]] առաջնահերթություն է տալիս այդ նպատակին:
 
Նպատակադրումը և պլանավորումը նպաստում են երկարաժամկետ տեսականին և կարճաժամկետ մոտիվացիային: Այն կենտրոնանում է մտադրության, ցանկության, գիտելիքի ձեռքբերման վրա և օգնում է կազմակերպել ռեսուրսները:
 
Արդյունավետ նպատակային աշխատանքը ներառում է մեղքի, ներքին կոնֆլիկտի կամ սահմանափակող համոզմունքի գիտակցումը և խնդրի լուծումը, որոնք կարող են դրդել ջանքերի խափանման: Հստակ սահմանված նպատակներ դնելով` կարելի է արդյունքում հպարտանալ այդ նապատակների նվաճումով: Կարելի է առաջընթաց տեսնել նրանում, ինչը թվացել էր երկար, միգուցե նաև անհնար ձանձրալի աշխատանք:
 
==== Անձնական նպատակների նվաճում ====
 
Բարդ և դժվար նպատակներին հասնելը կենտրոնացում, երկարատև աշխատասիրություն և ջանքեր է պահանջում: Ցանկացած ոլորտում [[Հաջողություն|հաջողության]] հասնելը վատ իրագործման կամ պատշաճ պլանավորման բացակայության դեպքում շարունակական արդարացումներ է պահանջում, ավելի կարճ` հաջողությունը պահանջում է զգացմունքային հասունություն: Մարդկանց հավատի չափը անձնական նպատակին հասնելու իրենց ունակության վերաբերյալ նույնպես ազդում է այդ նվաճման վրա:
 
Երկարաժամկետ նվաճումները հիմնված են կարճաժամկետ նվաճումների վրա: Տվյալ օրվա փոքր պահերի զգացմունքների կառավարումը երկար ժամանակով մեծ փոփոխություն է ունենում:
 
Մեծածավալ հետազոտություն է իրականացվել բաղձալի նպատակներին հասնելու, ինքնակառավարման կարողության և ինտեգրացման փոփոխությունների, ինչպես նաև սուբյեկտիվ բարեկեցության վերջնական փոփոխության միջև կապն ուսումնասիրելու գործում: Նպատակի գործունություն կամ արդյունավետություն ասելով հասկանում ենք, թե ինչքան է հավանականությունը, որ անձը կարող է հաջողություն ունենալ նպատակի նվաճման մեջ: Նպատակի ինտեգրում ասելով հասկանում ենք, թե որքան համատեղելի են նպատակները սեփական <<ես>>-ի հիմնական ասպեկտների հետ: Հետազոտությունը ցույց է տվել, որ նպատակի գործունության վրա կենտրոնացումը ասոցացվում է երջանկության գործոնի հետ, իսկ նպատակի ինտեգրացումը կապվում է բարեկեցության գործոնի իմաստի հետ: Բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տվել երկարաժամկետ նպատակներին հասնելու և սուբյեկտիվ բարեկեցության փոփոխությունների միջև կապը, որոնցից շատերը հաստատել են, որ անհատի համար անձնական բնույթ ունեցող նպատակների նվաճումը բարձրացնում է սուբյեկտիվ բարեկեցության զգացումները:
 
== Ինքնաներդաշնակության մոդել ==
Ինքնաներդաշնակության մոդելը հիմնված է քայլերի [[Հաջորդականություն (մաթեմատիկա)|հաջորդականության]] վրա`նպատակի սկզբից մինչև վերջ: Այն կենտրոնանում է նպատակին հասնելու հավանականության և ազդեցության վրա` հիմնվելով նպատակի տեսակի և անհատի համար դրա նշանակության վրա: Նպատակների տարբեր տեսակները ազդում են դրանց նվաճման և նպատակի նվաճման միջոցով ծագած սուբյեկտիվ բարեկեցության զգացողության վրա: Մոդելը կոտրում է այն գործոնները, որոնք նպաստում են նպատակին հասնելու համար պայքարին, և որոնք կապում են նպատակի նվաճումը սուբյեկտիվ բարեկեցության փոփոխությունների հետ:
 
== Ներդաշնակ նպատակներ ==
Նպատակները, որոնց հետամուտ են լինում առանձնահատուկ արժեքների հասնելու համար, կամ կարևոր են, քանի որ ներմուծվում են անհատի գաղափարական դաշտ, կոչվում են ներդաշնակ նպատակներ: Ներդաշնակ նպատակները բավարարում են հիմնական պահանջները և համապատասխանեցվում են անհատի իրական <ես>-ին: Քանի որ այս նպատակները անձնական նշանակություն ունեն անհատի համար և արտացոլում են անհատի ինքնաճանաչողությունը, շատ հավանական է, որ ներդաշնակ նպատակները ժամանակի ընթացքում շարունակական ջանքեր կպահանջեն: Ի տարբերություն սրան, նպատակները, որ չեն արտացոլում անհատի ներքին ձգտումը և դրանց հետամուտ են լինում արտաքին գործոնների պատճառով, առաջանում են մարդու չինտեգրացված շրջանից: Հետևաբար խոչընդոտների հանդիպելու դեպքում ավելի հավանական է, որ այդ նպատակներից կհրաժարվեն:
 
Նրանք, ովքեր ներդաշնակ նպատակներ են նվաճում, ավելի շատ բարեկեցության օգուտներ են քաղում իրենց նվաճումից: Բարեկեցության արդյունքների նվաճմանը հասնում են կարիքի բավարարության միջոցով, այն է` հեղինակության, ունակության և կապվածության վրա հիմնված ամենօրյա գործողություններ, որ հավաքվում են պայքարի ընթացքում: Մոդելն ապահովում է բավարար համընկնում 3 երկայնակի տվյալների խմբին և անկախություն ինքնարդյունավետության ազդեցությունից, իրագործման մտադրությունից, շրջանակավորումից խուսափելուց և կյանքում ձեռք բերված հմտություններից: Ավելին, ինքնորոշման տեսությունը և այդ տեսության շուրջ հետազոտությունները ցույց են տալիս, որ եթե անհատը արդյունավետ կերպով հասնում է նպատակին, սակայն այդ նպատակը ներդաշնակ կամ ինքնահաստատված չէ, ապա բարեկեցության մակարդակների փոփոխություն չի լինում` չնայած նպատակի նվաճմանը:
 
== Նպատակի կառավարումը կազմակերպություններում ==
Կազմակերպականորեն նպատակի կառավարումը կազմված է թիմի անհատ անդամների նպատակների ճանաչման և եզրահանգման, այլևս անպատշաճ նպատակներից հրաժարվելու, նպատակների միջև կոնֆլիկտների ճանաչման և լուծման, ինչպես նաև նախընտրելի թիմային համագործակցությանը և արդյունավետ գործունեություններին համապատասխան նպատակներին նախապատվություն տալու գործընթացներից:
Ցանկացած հաջողակ կոմերցիոն համակարգի համար դա նշանակում է օգուտներ քաղել գնորդին հասանելի ամենաորակյալ ապրանքներ պատրաստելիս կամ ամենաորակյալ ծառայություններ մատուցելիս հնարավորինս մատչելի գներով:
Նպատակի կառավարումը ներառում է`
 
• Հաջողությանը սպառնացող ոչ ռացիոնալ արգելքների գնահատում և վերացում
 
• Ժամանակի կառավարում
 
• Հաճախակի վերստուգում /կայունության ստուգում/
 
• Իրագործելիության ստուգում [[Մորթն Լինդ]]ը և [[Ջ. Ռասմուսեն]]ը տարբերակում են նպատակի երեք հիմքային կարգ, որ վերաբերում է տեխնոլոգիական համակարգի կառավարմանը`
 
• Արտադրության նպատակ
 
• Անվտանգության նպատակ
 
• Տնտեսության նպատակ
 
Կազմակերպական նպատակի կառավարումը վստահեցնում է, որ անհատ աշխատողի նպատակներն ու խնդիրները հավասար են ամբողջ կազմակերպության տեսլականին և ռազմավարական նպատակներին: Նպատակի կառավարումը կազմակերպություններին ապահովում է մի մեխանիզմով, որը հնարավորություն է տալիս արդյունավետորեն հաղորդել կորպորատիվ կամ միացյալ նպատակներն ու ռազմավարական խնդիրները ամբողջ կազմակերպության ցանկացած անձին: Հարցի լուծումն է այդ ամենը հիմնական աղբյուրից առանձնացնելը և յուրաքանչյուրին պարզ, հաստատուն կազմակերպական-նպատակային հաղորդագրություն փոխանցելը: Նպատակի կառավարմամբ ցանկացած աշխատող հասկանում է, թե ինչպես են իր ջանքերը նպաստում ձեռնարկության հաջողությանը:
 
== Բիզնեսի կառավարման մեջ նպատակների տեսանկեր ==
 
Սպառողի նպատակ-վերաբերում է շուկային/սպառողին իր ցանկացած ապրանքը կամ ծառայությունը մատուցելուն
 
Ապրանքի նպատակ-վերաբերում է ապրանքի ընտրությանը մյուսների հետ համեմատությամբ` միգուցե որակի, դիզայնի, վստահելիության և նորության տեսանկյունից ելնելով
 
Գործառնական նպատակ-վերաբերում է կազմակերպությունը այնպես աշխատեցնելուն, որ լավագույնս օգտագործվեն կառավարման հմտությունները, տեխնոլոգիան և ռեսուրսները
 
Երկրորդական նպատակ-վերաբերում է այն նպատակներին, որոնք կազմակերպությունը չի համարում առաջնային
 
== Աղբյուրներ ==