«Լևոն Շանթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 15.
 
Շանթի պատմական դրամաները, հատկապես «Հին աստվածները»–ն ու «Կայսրը», հայ գրականության և թատրոնի պատմության մեջ սիմվոլիզմի ամենացայտուն դրսևորումներից են։ Սիմվոլիզմը դրանց մեջ երևան է գալիս սյուժեն իրական և երևակայական պլաններով զուգահեռաբար զարգացնելու, կյանքն իբրև մի հավերժական և անիմաստ շրջապտույտ դիտելու, պատկերներից խորհրդանիշներ ստեղծելու և հերոսների խոսքի ենթատեքստային նշանակությունն ընդգծելու մեջ։ «Հին աստվածները» դրամայում, որը Շանթի գլուխգործոցն է, գեղարվեստական մեծ ուժով բարձրացվել են աշխարհիկ և հոգևոր սկզբունքների հավերժական հակադրության, անհատի զգացմունքների և գործողության ազատության, ազգային կյանքի վերածնման ուղիների հարցեր, որոնք խոր արձագանք են գտել հայ հասարակության մեջ։ Այս դրամայի շուրջը 1910–ական թվականներին Անդրկովկասում և Կ.Պոլսում բուռն վեճեր են ծավալվել։ Դրաման ունեցել է տասնյակ բեմական մարմնավորումներ, որոնց մասնակցել են հայ թատրոնի առաջատար ուժեր։ 1916 թվականին «Հին աստվածներ»–ը ռուսերեն թարգմանությամբ (1912) տպագրվել է Մ. Գորկու խմբագրած «Հայ գրականության ժողովածու»–ում։
 
 
Ավելի ուշ լույս է տեսել նրա «Հոգիները ծարավի»(1945) հոգեբանական վեպը։
Տող 20 ⟶ 21՝
Գրել է նաև հայոց լեզվի քերականության դասագրքեր, գրականագիտական, բանահյուսական, մանկավարժական, գիտահոգեբանական, պատմագիտական բնույթի մի շարք աշխատություններ։
Թարգմանել է [[Միխայիլ Լերմոնտով|Մ. Լերմոնտովի]] «Մծիրի» (1891) պոեմը, Է. Վոյնիչի «Բոռ» (1906) վեպը, Հ. Իբսենի «Ժողովրդի թշնամին» (1968) դրաման։
Շանթը նաև [[Ֆ. Նիցշե|Նիցշեի]] գաղափարների կրող է: Նրա վրա մեծ ազդեցություն են ունեցել Նիցշեի անհատապաշտական սկզբունքները և Գերմարդու գաղափարը, որոնց լրացնում էին [[Հ. Իբսեն|Հ. Ւբսենն]] իր թատերգություններով և [[Ռ. Վագներ|Ռ. Վագներն]] իր երաժշտությամբ:
Ու չնայած Շանթի աշխարհայացքի վրա շատ են եղել ազդեցությունները, այնուամենայնիվ, նրա փիլիսոփայությունը բխում է կյանքից, նա ձգտում է ցույց տալ կյանքն այնպիսին, ինչպիսին կա՝ առանց լրացուցիչ գույների ու պատկերների: Նա համոզված էր, որ մասնավորապես հայ հասարակությունը կարող է զարգացում ապրել՝ ազատվելով ավելորդ նախապաշարումներից: Ըստ Շանթի՝ մարդը պետք ա ազատվի իր ներքին թշնամուց, այսինքն՝ իր թուլություններից, բացասական կողմերից, որպեսզի հասնի ինքնակատարելագործման: Նրա համար «մարդը մտածող եղեգ մըն է», ինչի շնորհիվ էլ ունի բանականություն ու նպատակասլաց գործունեություն, որոնք նրան ուղղորդում են դեպի կատարելության անվերջ ճանապարհը:
 
== Գրականություն Լևոն Շանթի և նրա ստեղծագործության մասին ==