«Ավինյոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
 
'''Ավինյոնը'''[aviˈɲɔ̃] քաղաք է և շրջան [[Ֆրանսիա|Ֆրանսիայ]]ի հարավում՝ [[Պրովենս]]ում, [[Ռոնե]] գետի արևելյան ափին: Ունի 89.380 բնակիչ՝ 2012-ի հունվարի 1–ի դրությամբ, որոնցից գրեթե 15.000-ն ապրում են քաղաքի պարիսպների ներսում: Ավինյոնը Պրեֆեկտուրայի նստավայրն է և միաժամանակ [[Վոքլյուզ]] վարչական շրջանի ամենամեծ քաղաքը: Քանի որ այն 1309-1423 թ.թ. եղել է [[Հռոմի Պապ]]ի նստավայրը, այն կրում է նաև ,,Հռոմի Պապի քաղաք,, անվանումը: Քաղաքի հնագույն հատվածը իր շքեղ միջնադարյան կառույցներով շրջապատված է պարսպով: Քաղաքը 14-րդ դարի գոթական ոճի Պապի պալատով (Palais des Papes), Ռոշեր դե Դոմ եպիսկոպոսական համալիրով և հայտնի Սուրբ Բենեզետի կամրջով պատկանում է Յունեսկոյի Աշխարհի մշակութային ժառանգությունների թվին:Արվեստի և մշակույթի բնագավառում քաղաքը հայտնի է Ավինյոնի Փառատոնով նաև Ֆրանսիայի սահմաններից դուրս: 2000թ. Ավինյոն [[Եվրոպա]]յի Մշակույթի մայրաքաղաքն էր:
 
== Մշակույթը և տեսարժան վայրերը ==
Տող 6.
 
=== Քաղաքի պարիսպը ===
14-րդ դարից եկած քաղաքի բարձր պարիսպը աչքի է ընկնում, երբ մոտենում ես քաղաքի կենտրոնին: Այն գրեթե չորս կիլոմետր երկարություն ունի: Պարիսպը քաղաքի բնակիչների համար հուսալի պաշտպանություն է եղել թէ թշնամիներից և թէ Ռոնե գետի հեղեղներից:<ref>Relief et géologie sur le secteur d'Avignon.</ref>։
 
 
<ref> Relief et géologie sur le secteur d'Avignon.</ref>
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ավինյոն» էջից