«Կոռնելիոս Տակիտոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Լավ/Ընտրյալ հոդվածի կամ ցանկի կաղապարների հեռացում: Այժմ Վիքիշտեմարանից է գալիս։, ջնջվեց: {{Link FA|ia}}, {{Link GA|eo}}
No edit summary
Տող 35.
Տակիտոսի երկերը կարևորագույն աղբյուր են մ.թ.I դարի Հայոց պատմության ուսումնասիրության համար։
 
== Ստեղծագործություններ ==
Գրել է «Ագրիկոլա» ([[97]]-[[98]] թվականներին), «Գերմանիա» ([[98]]-թվականին), «Երկխոսություն հռետորների մասին» ([[101]]-[[107]] թվականների ընթացքում), «Պատմություն» (մոտ [[105]]-[[111]] թվականներին), «Աննալներ» («Տարեգրություններ», որի վրա աշխատել է մինչև մահը) երկերը։
«Ագրիկոլայում» նկարագրում է զինվորական նոր ավագանու բնորոշ ներկայացուցիչ զորավար [[Հուլիոս Ագրիկոլա]]յի կենսագրությունը, նրա ռազմական և քաղաքական գործունեությունը [[Բրիտանիա]]յում։ «Գերմանիա» աշխատությունը [[գերմանական ցեղեր]]ի հասարակական կառուցվածքի, [[կրոն]]ի, կենցաղի ու սովորույթների ակնարկ է և կարևոր սկզբնաղբյուր գերմանական ցեղերի հին պատմության ուսումնասիրության համար։ «Երկխոսություն հռետորների մասին» երկում Պուբլիոսը պարզաբանում է քաղաքական պերճախոսության անկման պատճառները Փչավիոսների ժամանակաշրջանում։ Պուբլիոսին համաշխարհային փառք են բերել նրա պատմական երկու ստեղծագործությունները՝ «Պատմությունը» և «Աննալները»։
 
=== «Պատմության» ===
«Պատմության» մեջ շարադրել է Հռոմի և Հռոմեական կայսրության մ․թ.ա. [[69]]-[[96]] թվականների պատմությունը։ Գործը, հավանաբար, կազմված էր 14 գրքից, պահպանվել են 1-4-րդ գրքերը և 5-րդի սկիզբը (պարունակում են [[69]]-[[70]] թվականների իրադարձությունները) «Աննալները», որոնք ընդգրկում են Հին Հռոմի պատմության [[14]]-[[68]] թվականների իրադարձությունները, անավարտ են։ 16 գրքից ամբողջությամբ պահպանվել են 1-4-րդ և 12-15-րդ գրքերը,8-9-րդ գրքերն ընդհանրապես չեն պահաանվել։ Պուբլիոսը իր ստեղծագործություններում ձգտել է խորանալ երևույթների էության ու պատճառների մեջ, իմաստավորել իր ապրած ժամանակաշրջանը, որը բնորոշվում էր իրեն սպառած հանրապետական կարգի օրինաչափ անկմամբ և կառավարման միապետական ձևի հաստատմամբ։ Պուբլիոսը դատապարտել է ծերակուտական արիստոկրատիայի [[ընդդիմություն]]ը և առավել ևս [[ժողովրդական զանգվածներ]]ի դիմադրությունը նոր կարգին, սակայն, միաժամանակ, պետական կառուցվածքի ավանդական ձևերի վերացումը կայսրերի կողմից դիտել է իբրև հասարակական և բարոյական առկա նորմերի ոչնչացում, իբրև բռնապետական կամայականություն։ Պատմության դիալեկտիկական ըմբռնումը, դրա հակասություններով հանդերձ, կազմում է Պուբլիոսի , իբրև պատմագրի, ամենաարժեքավոր գիծը։ Պուբլիոսը կարևոր տեղեկություններ է հաղորդում [[Հայաստան]]ի պատմության, մասնավորապես՝ Հայաստանի հռոմեական դրածո թագավորների, [[Տրդատ Ա]]-ի գահակալման, մ․թ․ա. [[54]]-[[63]] թվականների հռոմա-պարթևա-հայկական տասնամյա պատերազմի են իրադարձությունների վերաբերյալ։
 
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Հռոմեացի պատմագիրներ]]
[[Կատեգորիա:58 ծունդներ]]
[[Կատեգորիա:Հռոմեական պատմիչներ]]