«Աբդ ալ-Ռահման ալ-Քաուաքիբի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, ջնջվեց: | commons = (2) oգտվելով ԱՎԲ
Տող 28.
| wikisource =
| website =
| commons =
}}
'''Աբդ ալ-Ռահման ալ-Քաուաքիբի''' ([[9 հուլիսի]], [[1855]], {{comment|1271|հիջրա}} – [[13 հունիսի]], [[1902]], {{comment|1320|հիջրա}}) ամբողջական անուն՝ {{lang-ar| عبد الرحمن الكواكبي}}, {{transl|ar|DIN|'' 'Աբդ առ-Ռահման ալ-Քաուաքիբի''}}, [[արաբ]] [[փիլիսոփա]], գրող և հրապարակախոս, [[պանարաբիզմ]]ի կարկառուն ներկայացուցիչներից։ Նա մեծ ներդրում ունեցավ [[արաբական գրականություն|արաբական գրականության]] պատմության, մասնավորապես՝ [[հրապարակախոսություն|հրապարակախոսության]] զարգացման մեջ։ Լինելով [[նահդա]]յի երկրորդ փուլի (որն ընդունված է անվանել նաև [[Մուսուլմանական ռեֆորմացիա]] կամ մոդեռնիզմ) ներկայացուցիչ և [[պանիսլամիզմ]]ի հիմնադիր [[Ջամալ ադ-Դին ալ-Աֆղանի]]ի հետևորդ՝ ալ-Քաուաքիբին շարունակեց լուսավորական գաղափարների տարածումը հրապարակախոսության մեջ՝ դրանով իսկ խթան հանդիսանալով արաբական հրապարակախոսության հետագա զարգացմանը [[Սիրիա]]յում և [[Եգիպտոս]]ում։ Ալ-Քաուաքիբիի հրապարակախոսության մեջ բնականաբար զգացվում է սիրիական ազդեցությունը, քանի-որ նա ծագումով Սիրիայից էր։
Տող 34.
== Կենսագրություն ==
[[Պատկեր:Cairo-citadel-1800s.jpg|մինի|ձախից|[[Կահիրե]]ն 19-րդ դարում]]
Աբդ ալ-Ռահման ալ-Քաուաքիբին ծնվել է [[1855]] թվականին [[Հալեպ]]ում։ Նա ծագում էր հնագույն սիրիական տոհմից, որը տվել էր բազմաթիվ գիտնականներ և պետական գործիչներ։ Նա ստացել էր ավանդական կրթություն տեղի դպրոցներից մեկում՝ «ալ-Մադրասա ալ-Քաուաքիբիա» ({{lang-ar|المدرسة الكواكبية}}), որը հիմնադրվել էր իր նախնիների մեկի կողմից։ Հենց այս ավանդական կրթությունն էլ մեծ ազդեցություն ունեցավ նրա հայացքների սկզբնական ձևովորման վրա, որոնք հետագայում զարգացան ազդվելով եվրոպական լուսավորչական մտքից և իրենց արտացոլումը գտան արաբական հրապարախոսության մեջ։
 
[[1876]] թվականին ալ-Քաուաքիբիին առաջարկվում է «Ալ-Ֆուռաթ» ({{lang-ar|الفرات}}, [[Եփրատ]]) ամսագրում խմբագրի պաշտոն, որը, սակայն, նա շուտով թողնում է, չկարողանալով այդ խիստ պաշտոնական համակարգում արտահայտել իր լուսավորական և Ռեֆորմացիայի գաղափարները՝ ճաշակ դաստիարակել, մտածողություն ձևավորել, պաշտպանել արդարությունը և մարդկանց իրավունքները։ Այս գաղափարները ալ-Քաուաքիբին փորձում է քարոզել [[1870]]-ականների վերջում իր կողմից հիմնադրված թերթերի մեջ։ Նա բարձր հեղինակություն էր վայելում ժողովրդի մեջ իր գաղափարներով և իր հրապարակախոսական աշխատանքներով, ինչը և իր հետևանքներն է ունենում։ Շուտով ալ-Քաուաքիբին կոնֆլիկտի մեջ է մտնում Հալեպի Արիֆ փաշայի հետ։ Փաշան նրա վրա կեղծ մեղադրանքներ ներկայացնում, որ ալ-Քաուաքիբին պատկանում է հակակառավարական գաղտնի խմբակին և հակամուսուլմանական միությանը, և մահապատժի է ենթարկվում։ Սակայն այդ մեղադրանքներն այնքան կոպիտ էին, որ [[Բեյրութ]]ի դատը արդարացնում է Աբդ առ-Ռահմանին։