«Լայնէկրան կինո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ ուղղագրական, փոխարինվեց: : → ։ (12)
հեռացվել է Կատեգորիա:Կինո, ավելացվեց Կատեգորիա:Կինեմատոգրաֆիա ՀոթՔաթ գործիքով
Տող 1.
{{Տեղեկաքարտ կայք
| անվանում = Լայնէկրան կինո
| լոգոտիպ =
| էկրանանկար =
| մակագիր =
| հասցե =
| բնույթ = կոմերցիոն
| տեսակ = [[օնլայն]] [[ֆիլմ]]երի, [[դերասան]]ների և [[կինոգործիչ]]ների [[տվյալների բազա]]
| լեզու = [[Հունարեն]]
| գրանցում = Կամավոր
| սեփականատեր =
| հեղինակ =
| ստեղծման օր = 1953 թվականին
| ներկա կարգավիճակ = Ակտիվ
| եկամուտ =
}}
'''Լայնէկրան կինո''', խոշորացված տեսադաշտով և ստերեոֆոնային ձայնահաղորդմամբ կինոֆիլմերի նկարահանման և ցուցադրման եղանակ։
 
== Պատմություն ==
Սև-սպիտակ ժապավենի վրա նկարահանված առաջին լայնէկրան [[ֆիլմ]]ը ցուցադրվել է [[Փարիզ]]ում, 1937 թվականին։ Գունավոր պատկերով և ստերեոֆոնային ձայնահաղորդմամբ ժամանակակից Լայնէկրան կինոն ստեղծվել է [[1953]] թվականին։ Առավել տարածված է Լայնէկրան կինոի անամորֆոտային (<հուն. ava|iop(p6to—ձեափոխել, այստեղ՝ աղավաղել) համակարգը։ Այս համակարգում [[ֆիլմ]]ի նկարահանումը կատարվում է անամորֆոտային հատուկ օբյեկտիվով, որը կինոկադրի պատկերը հորիզոնական ուղղությամբ «սեղմում» է։ Սեղմման գործակիցը հավասար է 2-ի, որը թույլ է տալիս 35 մմ ստանդարտ կինոժապավենի վրա պատկերը ստանալ կողմերի 1։2,55 հարաբերությամբ։ Լայնէկրան ֆիլմը ցուցադրելիս պրոյեկցիոն օբյեկտիվի վրա դրվում է անամորֆոտային գլխադիր, որը միևնույն գործակցով հորիզոնական ուղղությամբ պատկերը «ձգում» է։ [[Կինոթատրոն]]ներում պատկերը պրոյեկտվում է մեծացված չափերով (լայնությունը՝ մինչև 15—22 մ) էկրանի վրա։ Նկարահանելիս տեսադաշտի անկյան լայնացումը, [[կինոթատրոն]]ներում էկրանների չափերի մեծացումը, ստերեոֆոնային ձայնահաղորդումը բարձրացնում են Լայնէկրան կինոի ցուցադրման որակը և մեծացնում դրա ազդեցությունը հանդիսատեսի վրա։ Լայնէկրան կինոն զգալիորեն հարստացրել է կինոարվեստի գեղարվեստական-ստեղծագործական հնարավորությունները։ Լայնէկրան կինոի զարգացման հաջորդ փուլը պանորամային [[կինո]]ն է։
 
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:ԿինոԿինեմատոգրաֆիա]]