«Ասք Իգորի ճակատամարտի մասին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:1185 ՀոթՔաթ գործիքով
Տող 1.
'''«Ասք Իգորի ճակատամարտի մասին»''' ռուսական միջնադարյան գրական հուշարձան, անհայտ հեղինակի գործ՝ նվիրված պոլովցիների դեմ [[Նովգորոդ]]ի իշխան Իգոր Սվյատոսլավիչը [[1185]] թվականի արշավանքների պատկերմանը։ Գրի է առնվել [[1185]]—[[1187]] թթ։ «Ասք Իգորի ճակատամրտի մասին»–ի ձեռագրի մի ընդօրինակություն, հավանաբար՝ XVI-րդ դարի գրչություն, [[Յարոսլավ]]լում հայտնաբերել է կոմս Ա. Ի. Մուսին-Պուշկինը ([[1744]]-[[1817]] թթ) [[XVIII-րդ դար]]ի վերջերին և հրատարակել [[Մոսկվա]]յում, [[1800]] թվականին։ Ձեռագիրը և տպագրված օրինակների մեծ մասը ոչնչացվել են [[1812]] թվականին՝ [[Նապոլեոն]]ի արշավանքի ժամանակ։ Ասքի հիմնական [[պաթոս]]ը հայրենասիրությունն է, ռուս իշխաններին միաբանելու կոչը՝ հանուն հայրենիքի ազատագրման ու անկախության։ «Ասք Իգորի ճակատամրտի մասին»–ը լայն պատկերացում է տալիս [[հին Ռուսիա]]յի տնտեսական կյանքի, ժողովրդի հավատալիքների, կենցաղի, ռազմավարության մասին։ Ա. Պ. Բորոդինը այդ թեմայով գրել է «Իշխան Իգոր» օպերան։ Ասքը թարգմանված է աշխարհի շատ լեզուներով, այդ թվում և հայերեև։
 
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Գրքեր այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:1185]]