«Ասքանազ»–ի խմբագրումների տարբերություն

ցեղային միություն
Content deleted Content added
Նոր էջ «'''ԱՍՔԱՆԱԶ''' (եբրայերեն ''Աշքենազ'', աքքադերեն ''Իշքուզա''), սկյութական հնագույն ցեղային միություն։ Մ...»:
(Տարբերություն չկա)

11:54, 24 հունվարի 2015-ի տարբերակ

ԱՍՔԱՆԱԶ (եբրայերեն Աշքենազ, աքքադերեն Իշքուզա), սկյութական հնագույն ցեղային միություն։ Մ.թ.ա. 8-րդ դ. Դարբանդի անցքով իջնելով դեպի հարավ՝ հաստատվում է Կուր գետի արգավանդ հարթավայրերում, մոտավորապես Շակաշեն գավառի շրջանում։ Աստվածաշնչում Ասքանազ հիշատակվում է (Երեմիա, ԾԱ, 27) իբրև զորեղ թագավորություև, Միննի (Մաննա) և Արարադ (Ուրարտու) երկրների հարևանությամբ։ Մ.թ.ա. 7-րդ դ., Ասորեստանի դեմ մղած պայքարում, հաճախ միացել է Ուրարտուին, Մաննային և Մարաստանին, մասնակցել Նինվեի գրավմանը (մ.թ.ա. 612թ)։ Ասորեստանյան արձանագրություններում պահպանվել են Ասքանազի Պարտատուա և Իշպակա, իսկ հույն պատմիչ Հերոդոտոսի մոտ՝ Պրոտոթիոս և Մադիաս թագավորների անունները։ Աստվածաշնչի հայ հիև մեկնիչները Գամերի որդի Ասքանազիև ճանաչում են իբրև հայոց նահապետ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։