«Ասֆալտ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
(Նոր էջ «'''ԱՍՖԱԼՏ''' (հունարեն բառ է որը նշանակում է՝ լեռնային ձյութ), փխրուն կամ մածուցիկ միներալ շինաևյութ...»:)
 
'''ԱՍՖԱԼՏԱսֆալտ''' (հունարեն բառ է որը նշանակում է՝ լեռնային ձյութ), փխրուն կամ մածուցիկ միներալ շինաևյութ։ Տարբերում են բնական և արհեստակաև ասֆալտ։ Բնական ասֆալտը առաջանում է [[նավթ]]ից թեթև ֆրակցիաների գոլորշիացման և հիպերգեն պրոցեսների ազդեցությամբ օքսիդանալու հետևանքով։ Սկզբում նավթը վերածվում է թանձր, շատ կպչուն նյութի (մալտա), ապա կարծր, հեշտությամբ հալչող ասֆալտի։ Հետագա փոփոխումից առաջանում եև կարծր բնական բիտումևեր՝ ասֆալտիտներ։ Ասֆալտը լայնորեն տարածված է նավթաբեր ապարևերի ([[կրաքար]]եր, [[դոլոմիտ]]ներ) ոչ խորը տեղադրման շրջաններում։ Խոշոր հանքավայրեր կան նախկին [[ՍՍՀՍԽՍՀՄ]]-ումի (Կույբիշնի և Օրենբուրգի մարզերտարածքում, Կոմի ԻՍՍՀ), արտասահմանում՝ Վենեսուելայի, Ֆրանսիայի, Հորդանաևի, Կանադայի, Իսրայելի նավթաբեր շրջաններում։ Արհեստական ասֆալտը ստացվում է բիտումի և ասֆալտային ապարի կամ մանրատված կրաքարի խառնումից։ Ասֆալտի մածիկը ավազի կամ [[կոպիճ]]ի հետ խառնված օգտագործվում Է հիմնականում որպես ճանապարհածածկանյութ, Էլեկտրատեխնիկայում և [[կաուչուկ]]ի արդյունաբերության մեջ։ Ասֆալտը լայնորեն կիրառվում է [[ասֆալտբետոն]]ի բաղադրության մեջ։
 
{{ՀՍՀ}}