«Աթաբեկյաններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 27.
== Ավանդապատումներ ==
 
Աթաբեկյանների տոհմի մասին ավանդապատումներից է Ջրաբերդ ամրոցի հիմնադրումը։ Ըստ դրա, մի անգամ իշխան Աթաբեկը իր թիկնպահներով որսի է գնում [[Տրտու|Թարթառի]] անտառներում։ Հեծյալ հետապնդելով որսին, իշխանը կտրվում է իր թիկնապահներից և հասնում է միչև մի բարձր ժայռի, որտեղ ականատես լինելովէ լինում, թե ինչպես է որսը անհետանում ժայռի մեջ (իրականում, Ջրաբերդի ժայռն ունի ստորգետնյա գաղտնուղի): Սպասելով իր թիկնապահների ժամանմանը, իշխան Աթաբեկը տեսնում է մի այլ զարմանալի տեսարան. մի ճերմակսպիտակ արծիվ Թարթառ գետի ափից ճանկերով քարեր է վերցնում և, սավառնելովճախրելով, բարձրացնում է ժայռի վրա։ Զարմացած իշխանը բարձրանում է ժայռի գագաթն և տեսնում այդ ժայռի վրա կուտակված քարերը։ Երբ թիկնապահները հասնում են տեղ, իշխանը հրամայում է ժայռի վրա բերդ կառուցել. այդպես հիմնվում է Ջրաբերդը։ Պատմությունից հայտնի է, որ իրականում Ջրաբերդը կառուցված էր դեռևս [[Արշակունիներ|Արշակունի]] արքաների օրոք և հիշատակվում է [[7-րդ դար]]ից, իսկ ավանդապատումը հիշատակությունը է առ այն, որ Ջրաբերդը վերանորոգվել և ամրացվել է՝ հավանաբար իշխան Աթաբեկի կողմից։
 
Այլ ավանդապատումը Աթաբեկյանների ոստան [[Կուսապատ]] գյուղի հիմնադրման մասին է։ Ըստ դրա, իշխան Աթաբեկ Ջրաբերդիցին հրամայում է մեկ այլ ամրոց էլ կառուցել [[Չորտանձուտինջուր]] գետի ափին։ Հպատակները շինարարությունը սկսում են, սակայն շուտով պատերազմ է սկսվում, և իշխանը մեկնում է մարտի։ Մարտի ժամանակ նա ծանր վիրավորվում է և մահանում։ Այդպիսով, ամրոցի պատերը մնում են կիսատ. արցախյան բառբառով՝ «կուսապատ» (կիսատ պատ), որից և առաջանում է գյուղի անվանումը։