«Ատոմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Պատճենված էր http://www.encyclopedia.am/pages.php?bId=1&hId=70 էջից
Տող 1.
{{արևմտահայերեն|Ադոմ}}
'''Ատոմը''' (հին հունարեն ''ἄτομος'' — ''անտրոհելի'') էլեկտրականապես չեզոք նյութի մասնիկ է, որը կազմված է դրական [[էլեկտրական լիցք|լիցք]] ունեցող միջուկից և բացասական [[էլեկտրոն]]ային ամպից։ [[Քիմիական տարրեր|Քիմիական տարրի]] նվազագույն մասնիկն է. հանդիսանում է նրա քիմիական հատկությունների կրողը<ref>[http://slovari.yandex.ru/dict/bse/article/00005/15200.htm Սովետական մեծ հանրագիտարան]</ref>։ Էլեկտրոնային ամպը միջուկի շուրջ պահվում է [[Էլեկտրամագնիսականություն|էլեկտրամագնիսական ուժերի]] հաշվին։ Տարբեր տեսակի և թվով ատոմները, կապվելով միջատոմային կապերով, կազմում են մոլեկուլ։
 
== Ատոմի կառուցվածքը ==
[[19]] դարի վերջին [[ֆիզիկոս]]ները հայտնաբերեցին, որ գոյություն ունեն այնպիսի մանրագույն [[մասնիկ]]ներ, որոնք մոտ [[2]] հզ. անգամ փոքր են ատոմներից: Ջ. Ջ. Թոմսոնը [[1897]] թվականին հայտնաբերեց, որ ատոմներից կարող են անջատվել էլեկտրական լիցքավորված շատ փոքրիկ մասնիկներ. դրանց անվանեցին [[էլեկտրոններ]]: Ավելի ուշ ֆիզիկոսներն ապացուցեցին, որ ատոմը բարդ կառուցվածք ունի:
[[1911]] թվականին Է[[ռնեստ Ռեզերֆորդ]]ը դիտարկեց, թե ինչպես է ոսկու [[նրբաթիթեղ]]ը շեղում իր վրա ուղղված ատոմի մասնիկները, և եկավ այն եզրակացության, որ ատոմը գլխավորապես կազմված է դատարկ տարածության կենտրոնում հավաքված նյութի խտուցքից: Այդ խտուցքը [[Ռեզերֆորդ]]ն անվանեց ատոմի [[միջուկ]]: Այնուհետև Ռեզերֆորդն առաջարկեց ատոմի կառույցի [[մոլորակ]]ային մոդելը, համաձայն որի` էլեկտրոնները պտտվում են միջուկի շուրջը, ինչպես մոլորակները՝ [[Արեգակ]]ի շուրջը: Այնուհետև պարզվեց, որ ատոմի միջուկները նույնպես բաժանելի են: Դրանք կազմված են դրական էլեկտրական լիցք ունեցող պրոտոններից և լիցք չունեցող, չեզոք նեյտրոններից, որոնք միջուկում հզոր ուժերով կապված են իրար: Յուրաքանչյուր ատոմում պարունակվում են միևնույն թվով էլեկտրոններ ու [[պրոտոն]]ներ, և արդյունքում՝ ատոմներն էլեկտրաչեզոք են՝ [[լիցք]] չունեն: Ժամանակակից գիտական պատկերացման համաձայն՝ ավելի ճիշտ կլինի էլեկտրոնները պատկերացնել որպես էլեկտրական լիցքերի ամպ: Էլեկտրոնների վարքը ֆիզիկոսները նկարագրում են քվանտային մեխանիկայի [[մաթեմատիկա]]կան ապարատի օգնությամբ: Իսկ պրոտոններն ու նեյտրոնները, ըստ գիտնականների կարծիքի, կազմված են ավելի մանր մասնիկներից՝ քվարկներից:
Տարբեր տարրերի ատոմներում պարունակվում են տարբեր քանակությամբ մասնիկներ: Ամենաթեթև տարրի՝ ջրածնի ատոմի միջուկում կա ընդամենը 1 պրոտոն, իսկ ամենածանր տարրերից մեկի՝ ուրանի միջուկում՝ [[92]] պրոտոն: Ցանկացած որոշակի տարրի բոլոր ատոմներում կան նույն թվով պրոտոններ և էլեկտրոններ, իսկ նեյտրոնների քանակը կարող է տարբերվել: Նույն տարրի այդպիսի տարբերակներն անվանում են իզոտոպներ: Դրանք միմյանցից տարբերելու նպատակով տարրի անվանումից հետո դնում են միջուկում եղած նուկլոնների քանակը ցույց տվող [[թիվ]]ը: Օրինակ՝ ուրան - [[235]]-ը ուրանի այն իզոտոպն է, որը պարունակում է [[235]] նուկլոն:
 
Ատոմի միջուկը կազմված է դրական լիցքով [[պրոտոն]]ներից և չեզոք [[նեյտրոն]]ներից (միակ բացառությունն է, [[ջրածին|ջրածնի]] ատոմը, որը նեյտրոններ չպարունակող միակ կայուն միջուկն է։ Եթե պրոտոնների քանակը միջուկում համապատասխանում է էլեկտրոնների քանակին, ապա ատոմը էլեկտրականապես չեզոք է։ Հակառակ դեպքում ատոմն ունի որոշակի՝ դրական կամ բացասական լիցք և կոչվում է [[իոն]]։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ատոմ» էջից